Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ՊՈՂՈՍՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱ ...

20.08.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   20.08.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 19.08.2022 թիվ 954-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2022 թվականի N 911-Ա

 

ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանին 2022 թվականի օգոստոսի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Փամբուխչյանի և Ռաֆայել Պողոսյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 9

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.08.2022
N 911-Ա
Որոշում