Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍ ...

10.09.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   10.09.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 09.09.2022 թիվ 1035-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2022 թվականի N 997-Ա

 

ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի ավագ մասնագետ Տաթևիկ Խաչատրյանին 2022 թվականի սեպտեմբերի 18-21-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման փորձագիտական այցին մասնակցելու նպատակով:

2. Հասմիկ Տիգրանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Տաթևիկ Խաչատրյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Խաչատրյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.08.2022
N 997-Ա
Որոշում