(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0017.170502
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «17»         05           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11602085
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
18 փետրվարի 2002 թվականի N 17-Ս
 
i
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
ՀՀ պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագները, համաձայն կից հավելվածի:
2. Սակագների գործողությունը տարածվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
        Համաձայնեցված է                     Հաստատված է
     ՀՀ ֆինանսների և                     ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի
     էկոնոմիկայի նախարարություն          2002 թ. փետրվարի 18-ի
     2002 թ. _______________             թիվ 17-Ս հրամանով
 
ԳՆԱՑՈՒՑԱԿ 2002 Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ
 
.__________________________________________________________.
| N  |Հեռախոսակապի                   |Վարձակալման տարեկան  |
|    |ծառայությունների               |սակագները (դրամ)     |
|    |անվանումը                      |_____________________|
|    |                               |Սակագին| ԱԱՀ |Սակագին|
|    |                               |առանց  |     |ԱԱՀ-ով |
|    |                               |ԱԱՀ-ի  |     |       |
|____|_______________________________|_______|_____|_______|
| 1. |Հեռահավաք միջքաղաքային         |22000  |4400 |26400  |
|    |կապուղու վարձ                  |       |     |       |
| 2. |ՈՒղիղ գծի վարձ                 | 5500  |1100 | 6600  |
| 3. |Միացնող գծի վարձ               | 5500  |1100 | 6600  |
| 4. |Հիմնական հեռախոսի բաժանորդային | 2200  | 440 | 2640  |
|    |վարձ (ամսական)                 |       |     |       |
|____|_______________________________|_____________________|
| 5. |Տեղական խոսակցությունների      |     Անվճար          |
|    |րոպեավճար                      |                     |
.__________________________________________________________.
 
Ծանոթություն`
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մատուցվող հեռախոսակապի մնացած բոլոր ծառայությունների համար կիրառվում են «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և խմբագրված տարբերակով հաստատված սակագները: