(ուժը կորցրել է 29.05.2025 թիվ 677-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2106-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կողմից ներկայացված` Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Ծակքար, 1-ին փողոց 16/2 հասցեում գտնվող` 0.1466 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 09112021-05-0041) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին (այսուհետ` համայնք)` Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու նպատակով:
3. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ համայնքը պարտավորվում է գույքի հանձնման-ընդունման ակտն ստորագրելու օրվանից սկսած եկեղեցի կառուցելու նպատակով երեք տարվա ընթացքում իրականացնել 107 000 000 դրամի ներդրում, որից 12 000 000 դրամը` 1-ին տարում, 50 000 000 դրամը` 2-րդ տարում, 45 000 000 դրամը` 3-րդ տարում.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից բխող նվիրաբերության պայմանագրի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի և բաժանելի բարելավումների հետ միասին առանց դրանց արժեքի փոխհատուցման:
4. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Առաջարկել համայնքի ղեկավարին`
1) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մինչև եկեղեցու կառուցման աշխատանքների մեկնարկը, գույքի նպատակային նշանակությունը փոխել ըստ էության.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում համայնքի կողմից կատարված ներդրումների արդյունքում կառուցված եկեղեցին նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2106-Ա որոշման
Ներդրումային ծրագիր
Իրականացվող կազմակերպություն/ֆիզիկական անձ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ, բարերար Պետրոս Ռուբենի Պողոսյան
Նախագծի անվանումը` Ծակքար բնակավայրում եկեղեցու կառուցում
._____________________________________________________________________.
|Գործողությունը |Ժամկետը |Ներդրումը|
| | |(դրամ) |
|______________________________|____________________________|_________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի|Պետական սեփականություն |107 մլն |
|համայնքի Ծակքար բնակավայրում |հանդիսացող հողատարածքը | |
|եկեղեցու կառուցում |Ծակքար համայնքին ՀՀ | |
| |կառավարության որոշմամբ | |
| |նվիրաբերելուց հետո 3 | |
| |տարվա ընթացքում | |
| |____________________________|_________|
| |1-ին տարի |12 մլն |
| |կառուցապատում | |
| | | |
| |____________________________|_________|
| |2-րդ տարի |50 մլն |
| |կառուցապատում | |
| | | |
| |____________________________|_________|
| |3-րդ տարի |45 մլն |
| |կառուցապատման ավարտ, | |
| |տարածքի բարեկարգում, | |
| |կահավորում | |
._____________________________________________________________________.
Ծրագրի համառոտ նկարագրությունը
Անհրաժեշտություն է առաջացել 2864 բնակիչ ունեցող Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու:
Ծրագրի հիմնավորումը
Հայ առաքելական եկեղեցու միջոցով զարգացնել և խորացնել հավատքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: