Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ...

12.07.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2002  -ից մինչեւ   12.07.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.07.02 թիվ 431-Ա որոշում)

i

041.0383.240602

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2002 թվականի N 383-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կայուն զարգացման հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու նպատակով 2002 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 5-ը Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն և նախապատրաստական խումբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության մասնակցության հետ կապված կանխավճարների փոխանցումը.

բ) Մ. Մարգարյանի, Հ. Աբրահամյանի, Գ. Հակոբյանի, Ս. Օհանյանի, Մ. Հարությունյանի և Ռ. Դավթյանի Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը` ներառյալ հյուպատոսական գանձումները, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի պետական տուրքը, ներկայացուցչական ծախսերը և փոխադրամիջոցների վարձակալումը, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Այվազյանինը, Կ. Ճշմարիտյանինը, Վ. Խաչատրյանինը և Գ. Արզումանյանինը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Մարտիրոսյանինը, Մ. Աբելյանինը, Պ. Հովհաննիսյանինը, Ա. Քոչարյանինը և Ա. Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Ընդունել ի գիտություն, որ Կ. Դանիելյանի և Գ. Արսենյանի Հարավաֆրիկյան Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության և նախապատրաստական խմբի Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

հունիսի 24-ի N 383-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԽՄԲԻ

 

Կառավարական պատվիրակություն (օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը)

 

    Ա. Մարգարյան      - ՀՀ վարչապետ

    Հ. Աբրահամյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                        գործունեությունը համակարգող նախարար

    Վ. Այվազյան       - ՀՀ բնապահպանության նախարար

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Կ. Ճշմարիտյան     - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարար

    Գ. Արսենյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Ա. Մարտիրոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Գ. Հակոբյան       - ՀՀ վարչապետի օգնական

Պ. Հովհաննիսյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

տնտեսական կազմակերպությունների բաժնի պետ

    Մ. Աբելյան        - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական

                        ներկայացուցիչ

 

Նախապատրաստական խումբ (օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 5-ը)

 

    Ս. Օհանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                        բնական ռեսուրսների վարչության պետ

Մ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Ա. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                        կազմակերպությունների վարչության պետ

    Ա. Աղաջանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի պետ

    Գ. Արզումանյան    - ՀՀ բնապահպանության նախարարության միջազգային կապերի

                        վարչության պետ

    Ռ. Դավթյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                        հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

    Կ. Դանիելյան      - «Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.06.2002
N 383-Ա
Որոշում