i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1481-Ն
 
  i 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերը և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
  i 
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները` «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասին, 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերին և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 30.03.2023 թիվ 400-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
(որոշումը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 30.03.2023 թիվ 400-Ն որոշում)
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան
 
2021 թ. սեպտեմբերի 17
Երևան
 
Հավելված
  i 
ՀՀ կառավարության
2021 թ. սեպտեմբերի 16-ի
N 1481-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ
 
1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում` մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
2. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման նպատակով մաքսային հայտարարագրի ներկայացմանը զուգահեռ մաքսային մարմին է ներկայացվում սույն կարգի N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ` դիմում)` էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
(2-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
  i 
2.1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող` հայտարարատուի կողմից խնդրարկված ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
(2.1-ին կետը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն, 29.09.2022 թիվ 1495-Ն որոշումներ)
3. Դիմումը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում այն ներկայացվում է ստորագրված և կնքված (առկայության դեպքում), իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում ստորագրված` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
4. Դիմումը ներկայացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից:
5. Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որին ներկայացվել կամ ներկայացվելու է մաքսային հայտարարագիրը:
(5-րդ կետը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն որոշում)
6. Դիմումը գրանցվում է համապատասխան մաքսային մարմնի կողմից` ստանալով հաշվառման համար:
  i 
7. Դիմումում նշման ենթակա տեղեկություններն են`
  i 
1) հայտարարատու ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում հայրանվան առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը.
2) հայտարարատուի հասցեն (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում, կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները` ֆիզիկական անձի դեպքում.
4) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետների փոփոխության ձևի վերաբերյալ տեղեկություն (հետաձգում կամ տարաժամկետ վճարում).
5) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարը, որի մասով խնդրարկվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրում` ընդ որում` նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար.
6) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը` լրիվ ամիսներով.
7) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի փուլային վճարման առաջարկվող ժամանակացույցը` ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման դեպքում.
8) օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
9) դիմումի ներկայացման ամսաթիվը և դիմումատուի ստորագրությունը:
(7-րդ կետը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն, 29.09.2022 թիվ 1495-Ն որոշումներ)
8. Դիմումին կից ներկայացվում են օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ ներմուծման մաքսատուրքի մասով` նաև օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված` ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:
(8-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
9. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում այն դեպքում, երբ դիմումատուն ընդգրկված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում և հանդիսանում է ապրանքների հայտարարատու:
(9-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
10. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
(10-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
11. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումն ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է սույն կարգի NN 2 և 3 ձևերին համապատասխան:
(11-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
12. Մաքսային մարմինը մերժում է ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունումը, եթե`
1) դիմումի մեջ բացակայում են սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները.
2) չեն ներկայացվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը.
3) դիմումը ներկայացնելու պահին առկա են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գծով սահմանված ժամկետում չկատարված պարտավորություններ.
4) դիմումատուի (իրավաբանական անձի դեպքում` հիմնադրի կամ տնօրենի), նկատմամբ հարուցվել է քրեական գործ` մաքսային և հարկային օրենսդրության խախտման համար.
5) դիմումատուն սնանկության դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, կամ սնանկության դատարանում քննվում է նրան սնանկ ճանաչելու պահանջի մասին գործը:
(12-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
13. Եթե սույն կարգի 8-րդ կետով նշված փաստաթղթերը դիմումի հետ մեկտեղ չեն ներկայացվել մաքսային մարմին կամ ներկայացվել են թերի, ապա մաքսային մարմինը հարցում է ուղարկում դիմումատուին, որով տրամադրվում է 2 աշխատանքային օր ժամկետ չներկայացված կամ թերի ներկայացված փաստաթղթերի ներկայացման համար: Նշված ժամկետը չի ներառվում սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետի մեջ: Սույն կետում նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է դիմումը:
14. Մաքսային մարմինը ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում որոշումն ուղարկում է դիմումատուին:
(14-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
15. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, նշված որոշման հետ, դիմումատուի կողմից ներկայացված առաջարկին համապատասխան, հաստատվում է նաև սույն կարգի N 4 ձևով սահմանված` ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի փուլային վճարման ժամանակացույցը, որն ընդունված որոշման հետ ուղարկվում է դիմումատուին` սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում:
(15-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
  i 
16. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշումը, մինչև ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման գծով առկա պարտավորության կատարումը, կարող է մաքսային մարմինների նախաձեռնությամբ կամ հայտարարատուի դիմումի հիման վրա չեղյալ ճանաչվել, եթե հայտնաբերվել են դիմումատուի կողմից անարժանահավատ և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև դիմումատուի կողմից կեղծված փաստաթղթերի ներկայացման հանգամանք:
(16-րդ կետը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն որոշում)
  i 
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան հանգամանքի բացահայտման կամ հայտարարատուի կողմից դիմումի ներկայացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից կայացվում է ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշում` սույն կարգի N 5 ձևին համապատասխան:
(17-րդ կետը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն, 29.09.2022 թիվ 1495-Ն որոշումներ)
18. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշումը` նշված որոշման ընդունման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է մաքսատուրք և հարկեր վճարողին (այսուհետ` վճարող):
(18-րդ կետը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
19. Եթե սույն կարգով նախատեսված որոշումները մաքսային մարմնի կողմից վճարողին են ուղարկվում նրա հասցեով` հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը:
20. Եթե սույն կարգով նախատեսված որոշումները մաքսային մարմնի կողմից վճարողին են ուղարկվում էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ստացման օր է համարվում վճարողի էլեկտրոնային հասցեին ուղարկելու օրը:
 
Ձև N 1
 
  i 
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
___________________________________________
  i 
                                             Մաքսատուն-վարչության անվանումը
 
ԴԻՄՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը).
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորություն` _________________________ դրամի չափով, __________________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________________________________________________:
 
Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը խնդրում եմ տրամադրել
__________________________
ժամանակահատվածում նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման համար (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար):
 
ԴԻՄՈՂ` _______________________________  ____________________________
               (դիմումատուի անվանումը)             (ստորագրությունը)
 
«___ «___________ 20 թ.
 
(1-ին ձևը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն, 29.09.2022 թիվ 1495-Ն որոշումներ)
 
Ձև N 2
 
ՈՐՈՇՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
._________________________________________________________________________.
|1. Իրավաբանական անձի|2. Գրանցման   |3. Ընդունման   |4. Ժամկետի հետաձգում/|
|անվանումը կամ անհատ |համարը        |ամսաթիվը       |տարաժամկետ վճարում   |
|ձեռնարկատիրոջ,      |              |               |                     |
|ֆիզիկական անձի      |              |               |                     |
|անունը, ազգանունը   |              |               |                     |
|____________________|______________|_______________|_____________________|
|                    |              |               |                     |
|_________________________________________________________________________|
|5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված           |
|համապատասխան հիմքը                                                       |
|_________________________________________________________________________|
|                    |              |               |                     |
|_________________________________________________________________________|
|6. Նախնական հայտարարագրման ժամանակահատվածը (լրացվում է միայն նախնական    |
|հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար)      |
|_________________________________________________________________________|
|                    |              |               |                     |
|_________________________________________________________________________|
|7. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը                                 |
|_________________________________________________________________________|
|                    |              |               |                     |
|____________________|______________|_____________________________________|
|8. Ներմուծման       |9. Ներմուծման |10. Ներմուծման մաքսատուրքի գծով      |
|մաքսատուրքի գումարը,|մաքսատուրքի   |պարտավորության կատարման ապահովումը   |
|որի մասով ընդունվում|վճարման       |հաստատող փաստաթղթի վերաբերյալ        |
|է որոշումը          |ժամկետի       |տեղեկությունը (համարը, ամսաթիվը)     |
|                    |հետաձգման կամ |                                     |
|                    |տարաժամկետ    |                                     |
|                    |վճարման       |                                     |
|                    |ժամկետը       |                                     |
|                    |(ամիսներով)   |                                     |
|____________________|______________|_____________________________________|
|                    |              |               |                     |
|____________________|____________________________________________________|
|11. ԱԱՀ-ի գումարը,  |12. ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ  |
|որի մասով ընդունվում|վճարման ժամկետը (ամիսներով)                         |
|է որոշումը          |                                                    |
|____________________|____________________________________________________|
|                    |                                                    |
|____________________|____________________________________________________|
|13. Ակցիզային հարկի |14. Ակցիզային հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ   |
|գումարը, որի մասով  |տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)              |
|ընդունվում է        |                                                    |
|որոշումը            |                                                    |
|____________________|____________________________________________________|
|                    |                                                    |
|____________________|____________________________________________________|
|15. Բնապահպանական   |16. Բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման   |
|հարկի գումարը, որի  |կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)          |
|մասով ընդունվում է  |                                                    |
|որոշումը            |                                                    |
|____________________|____________________________________________________|
|                    |                                                    |
|_________________________________________________________________________|
|17. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը   |
|_________________________________________________________________________|
|                                                                         |
._________________________________________________________________________.
 
(2-րդ ձևը փոփ. 24.03.2022 թիվ 381-Ն, 29.09.2022 թիվ 1495-Ն որոշումներ)
 
Ձև N 3
 
ՈՐՈՇՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Ուսումնասիրելով
______________________________________________ կողմից «______» __________ 20 _____ թ. ներկայացված` ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորության տրամադրման վերաբերյալ դիմումը` կայացվել է որոշում` նշված հնարավորության տրամադրումը մերժելու վերաբերյալ` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).
 
1. ___________________________________________________________________ _________________________________________________________________________, 2. ___________________________________________________________________ _________________________________________________________________________, 3. ___________________________________________________________________ _________________________________________________________________________:
 
______________________________________________________________________
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը
 
«___» ___________ 20 ______ թ.
 
(3-րդ ձևը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
 
Ձև N 4
 
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
._____________________________________________________________________.
|N       |Հերթական ամիսը` |Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային   |
|N       |նշելով          |հարկի և  բնապահպանական հարկի տարաժամկետ    |
|        |օր/ամիս/ամսաթիվ |վճարման յուրաքանչյուր փուլին համապատասխան  |
|        |                |գումարի չափը                               |
|________|________________|___________________________________________|
|1       |                |                                           |
|________|________________|___________________________________________|
|2       |                |                                           |
|________|________________|___________________________________________|
|...     |                |                                           |
|________|________________|___________________________________________|
|Ընդամենը|                |                                           |
._____________________________________________________________________.
 
(4-րդ ձևը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
 
Ձև N 5
 
ՈՐՈՇՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«_____» ____________ 20 ______ թ. N ______ գրանցման համարով ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը ճանաչել չեղյալ` հաշվի առնելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).
 
1. ___________________________________________________________________ _________________________________________________________________________, 2. ___________________________________________________________________ _________________________________________________________________________:
 
______________________________________________________________________
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը
 
«___» ____________ 20 ____ թ.
 
(5-րդ ձևը փոփ. 29.09.2022 թիվ 1495-Ն որոշում)
 
Պաշտոնական հրապարակման օրը` 17 սեպտեմբերի 2021 թվական: