(ուժը կորցրել է 27.06.2024 թիվ 972-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2023 թվականի N 647-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 2-ին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի ապրիլի 27-ի
N 647-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ (այսուհետ` համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) անցկացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:
2. Ատեստավորման նպատակն է գնահատել ազգային անվտանգության մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, իսկ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում նաև ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը և գնահատման արդյունքներով որակավորման համար վճարել հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:
3. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ, ինչպես նաև առաջխաղացման կարգով նշանակվող ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
5. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:
6. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
7. Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման թեստը դրական է:
2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ԿԱՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տվյալ օրենքն ուժի մեջ մտնելու պահին համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ մասնակցում են կամավոր: Սույն կետով նախատեսված և կամավոր ատեստավորում չանցած ծառայողները «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տվյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան այլ պաշտոնի նշանակվելու դեպքում ենթակա են ատեստավորման ընդհանուր հիմունքներով` պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված կամավոր ատեստավորման կազմակերպման նպատակով ընդունվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաման, որով սահմանվում են ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորմանը կամավոր մասնակցելու վերաբերյալ զեկուցագրերի ներկայացման ժամկետները և ատեստավորման գործընթացի իրականացման մանրամասները:
10. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետի անունով:
11. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի` ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրն Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ, որին կցվում է նաև ծառայողի ծառայողական բնութագիրը:
12. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործնական և անձնական հատկանիշների, ծառայողական պարտականությունների նկատմամբ վերաբերմունքի, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, վարքագծի, թույլ տված խախտումների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի, բնավորության ուժեղ և թույլ կողմերի, կամային հատկանիշների, ըստ գործունեության ոլորտի առավել ընդգծված ծառայողական հատկանիշների (օպերատիվ կամ վերլուծական ունակությունները, ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը և այլն) վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նախքան ատեստավորումը վերջինիս կողմից կատարված աշխատանքի համառոտ հաշվետվություն: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաստիության համար պատասխանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստավորման դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
13. Ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա ըստ սույն կարգի 9-րդ կետում նշված հրամանով հաստատված ժամանակացույցի` Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կողմից կազմվում է ատեստավորմանը մասնակցող ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին` նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ծառայողին պարտադիր ծանոթացնում են դրան, իսկ ատեստավորման անցկացման օրը և դրան նախորդող երկու օրն ազատում ծառայողին ծառայողական պարտականությունների կատարումից` ատեստավորմանը մասնակցելու համար:
3. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
14. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրն Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կողմից կազմվում է նախորդ ամսվա ընթացքում համապատասխան պաշտոնի առաջին անգամ, ինչպես նաև առաջխաղացման կարգով նշանակված, համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող, արձակուրդից կամ գործուղումից կամ ժամանակավոր անաշխատունակությունից հետո ծառայության անցած, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդից վերադարձած և ատեստավորման ենթակա ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին` նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ծառայողին պարտադիր ծանոթացնում են դրան, իսկ ատեստավորման անցկացման օրը և դրան նախորդող երկու օրն ազատում ծառայողին ծառայողական պարտականությունների կատարումից` ատեստավորմանը մասնակցելու համար, ինչպես նաև սույն կետում նշված գրությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայողի ծառայողական բնութագիրը ներկայացնում են Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում:
15. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի սույն կարգի 12-րդ կետով նախատեսված տեղեկությունները: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաստիության համար պատասխանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստավորման դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
i
16. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և անդամներից: Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ի պաշտոնե հանդիսանում է ազգային անվտանգության մարմիններում բաժանմունքի պետի և բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներն ի պաշտոնե` հանձնաժողովի անդամներն են, իսկ Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը` ի պաշտոնե ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը, ով համակարգում է ատեստավորման գործընթացը և կազմակերպում ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրումը: Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի բացակայության դեպքում` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, ատեստավորման հանձնաժողովը նախագահում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներից մեկը:
(16-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
i
16.1. Ազգային անվտանգության մարմիններում բաժանմունքի պետի պաշտոնից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հետևյալ հանձնաժողովները`
1) սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը.
2) ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման հանձնաժողովը:
(16.1-ին կետը լրաց. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
16.2. Սույն կարգի 16.1-ին կետում նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրը ձևավորվում է ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 5 ծառայողներից, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ի պաշտոնե: Հանձնաժողովների նախագահները նշանակվում են ազգային անվտանգության մարմիններում բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներից:
(16.2-րդ կետը լրաց. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
17. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը,
17. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները գնահատվում են երկու փուլով` թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի: Սույն կարգի 18-րդ կետում նշված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը գնահատվում են երեք փուլով` ստուգարքի, թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի:
18. Հաշվի առնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանվում է այն առանձին պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող ծառայողները նախքան ատեստավորման թեստավորման փուլին մասնակցելը պետք է հաղթահարած լինեն ատեստավորման ստուգարքի փուլը:
19. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերն ատեստավորման թեստավորման փուլին չեն մասնակցում: Սահմանապահ զորքերի հրամանատարը և հատուկ առաջադրանքների կատարման գործառույթներ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների պետերը` ստուգարքի և թեստավորման փուլերին չեն մասնակցում: Սույն կետում նշված ծառայողները մասնակցում են ատեստավորման միայն հարցազրույցի փուլին:
20. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողները, նախքան թեստավորման փուլին մասնակցելը մասնակցում են ստուգարքի փուլին:
21. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումն ստուգարքի միջոցով իրականացվում է Ազգային անվտանգության ծառայությունում գործող նորմատիվների համաձայն:
22. Ստուգարքի փուլի արդյունքներով, դրա անցկացումից հետո մեկօրյա ժամկետում հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն:
23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամկետում ստուգարքի փուլի արդյունքներով կազմված արձանագրությունն ուղարկվում է Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում:
i
24. Ստուգարքի փուլի արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը կազմում է ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ: Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը, ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները սույն կետով նախատեսված ժամկետում ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին: Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը, սույն կետով նախատեսված ժամկետում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է ստուգարքի փուլի արդյունքների մասին` կից ուղարկելով նաև ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ստուգարքի փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան, ինչպես նաև ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներին:
(24-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
25. Թեստավորման փուլի առաջադրանքը բաղկացած է 20 հարցից, որից Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ 10, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության ոլորտի օրենսդրության վերաբերյալ 7, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործառնական պարտականությունների կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ 3 հարց, ընդ որում, հարցերը կարող են ներառել նաև իրավիճակային խնդիրներ:
26. Թեստավորման փուլի առաջադրանքների բարդության աստիճանը որոշվում է` հաշվի առնելով ատեստավորմանը մասնակցող ծառայողների պաշտոնների խմբերը:
27. Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, թեստային առաջադրանքներում ընդգրկվող նյութը, հարցերի շրջանակը, առաջադրանքների նմուշները և պատասխանների ձևաթղթի լրացման կարգը: Միաժամանակ, Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությանն է տրամադրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը և թեստային առաջադրանքները:
28. Թեստավորման փուլն անցկացվում է Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությունում` թեստավորման համար առանձնացված սենյակներում, որոնք կարող են կահավորվել տեսաձայնագրման համակարգերով:
29. Տեսաձայնագրությունները պահվում են մինչև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման ժամկետի ավարտը, իսկ դրանց բողոքարկման դեպքում` մինչև բողոքարկման արդյունքում վերջնական որոշում կայացնելը:
30. Թեստավորման համար առանձնացված սենյակում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ առանձնացվում են թեստի հարցերի պատասխանների ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում համակարգիչ է ներմուծվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների տվյալները` կոչում, անուն, հայրանուն, ազգանուն` դրանց հիման վրա ստեղծելով նոր` անհատական օգտահաշիվներ համապատասխան օգտանունով և գաղտնաբառով` այլ անձանց մուտքը բացառելու և թեստավորվողի նույնականացումն ապահովելու նպատակով:
31. Պատասխանների ձևաթղթի ծրարը պարունակում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների թվով համարակալված պատասխանների ձևաթղթեր, ինչպես նաև երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք ծառայողներին տրվում են` պատասխանների ձևաթղթերի` սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պատճառներով խոտանման դեպքում:
32. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամին: Թեստավորման համար առանձնացված սենյակ մուտք գործելիս, ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին նույնականացնելու նպատակով, վերջիններս ներկայացնում են իրենց ծառայողական վկայականները: Թեստավորման համար նշանակված ժամից հետո ատեստավորման ենթակա համապատասխան պաշտոն զբաղեցնող ուշացած ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ չի թույլատրվում և վերջիններս համարվում են թեստավորման փուլին չներկայացած:
33. Թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է պատասխանների ձևաթուղթը, ստորագրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում` իր անվան դիմաց և նստում համարակալված որևէ նստարանի: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է համակարգ մուտք գործելու համար մեկանգամյա մուտքանունը և գաղտնաբառը, ստորագրում անվանացուցակում` իր անվան դիմաց և նստում իր պաշտոնի համար նախատեսված թեստային առաջադրանքներով ներբեռնված համակարգչի առջև:
34. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար ներկայացվում է թեստավորման անցկացման կարգը, ինչպես նաև պարզաբանվում բացառապես տեխնիկական բնույթի հարցերը:
35. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողները պատասխանների ձևաթղթում լրացնում են իրենց կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև հանձնաժողովի քարտուղարը մոտենում է, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները, հաշվում դրանք և հանձնում ատեստավորման հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի անդամներից մեկին:
36. Պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները հաշվվում, ստուգվում, այնուհետև տեղավորվում են այդ նպատակով նախատեսված ծրարում` ծրարի վրա գրելով պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:
37. Համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրվում են ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացվում են դրանք` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում կատարվում է նշում:
i
38. Թեստավորման խմբի անդամներն ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին են բաժանում թեստերը: Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը` ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ: Թեստավորման համար հատկացվում է 40 րոպե:
(38-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
39. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին արգելվում է այլ ծառայողների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ թեստավորման համար առանձնացված սենյակ բերելը, այլ նստարանին նստելը: Սույն կետով նախատեսված խախտումների դեպքում ծառայողը դուրս է հրավիրվում թեստավորման սենյակից: Դրա մասին կազմվում է արձանագրություն, իսկ նշված ծառայողները համարվում են թեստավորման փուլը չհաղթահարած:
40. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստավորման համար առանձնացված սենյակից կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:
41. Թեստավորման համար առանձնացված սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից տրված հարցերը չեն քննարկվում:
42. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական, բովանդակային թերություններ ունեցող կամ վնասված թեստերն ու պատասխանների ձևաթղթերը փոխարինվում են նորերով` արձանագրությունների համապատասխան տողում նշում կատարելով դրա մասին: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
43. Թեստավորման ընթացքում թեստավորման համար առանձնացված սենյակում, ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներից, ատեստավորման հանձնաժողովի նախագահից, անդամներից և հանձնաժողովի քարտուղարից բացի, այլ անձինք կարող են գտնվել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
44. Թեստավորման ավարտից 15 րոպե առաջ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների ուշադրությունը հրավիրվում է ժամանակի վրա և հիշեցվում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը պատասխանների ձևաթղթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը: Պատասխանների ձևաթղթերի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել, մեկ հարցի համար մեկից ավելի պատասխաններ նշել չի թույլատրվում, նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
45. Թեստավորումն ավարտած` ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստը և պատասխանների ձևաթուղթը հանձնում է` ստորագրելով ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում` իր անվան դիմաց: Թեստի վրա նշված և պատասխանների ձևաթղթում նշված` թեստի համարները համեմատվում են, պատասխանների ձևաթուղթը պատճենահանվում է և պատճենահանված օրինակը հանձնվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին` իր մոտ պահելու նպատակով: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման ավարտից հետո համակարգչի էկրանի վրա արտացոլվում է թեստի ճիշտ և սխալ պատասխանների քանակը, որն արձանագրվում է որպես թեստի արդյունք:
46. Սույն կարգի 38-րդ կետում նշված` թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտից հետո պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակի ծրարները, պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները և թեստերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետով նախատեսված արձանագրությունները հաշվվում են և արձանագրվում:
47. Պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածների վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի թեստավորման արդյունք:
48. Թեստավորման ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են թեստավորման արդյունքները, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն:
49. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում թեստավորման փուլին մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող այն ծառայողները, որոնք ճիշտ են պատասխանել թեստավորման առաջադրանքի հարցերից առնվազն 17-ին:
50. Սույն կարգի 48-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամկետում թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունն ուղարկվում է Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում:
i
51. Թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը կազմում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ: Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը, թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները սույն կետով նախատեսված ժամկետում ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին: Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը, սույն կետով նախատեսված ժամկետում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է թեստավորման արդյունքների մասին` կից ուղարկելով նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում թեստավորման փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան, ինչպես նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներին:
(51-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
52. Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետի կողմից թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակները ատեստավորման հանձնաժողովի նախագահին ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում անցկացվում է հարցազրույցի փուլը:
(52-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1610-Ն որոշում)
53. Հարցազրույցի փուլին, մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողից և ատեստավորման հանձնաժողովից բացի, ներկա են գտնվում նաև ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
54. Հարցազրույցի փուլի ընթացքում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին կարող են տրվել հարցեր, որոնց նպատակն է պարզել վերջիններիս մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները:
55. Հարցազրույցի փուլի արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը գրավոր ձևով, այն է`
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
56. Ատեստավորման հանձնաժողովի կողմից հարցազրույցի փուլի արդյունքներով սույն կարգի 55-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացությունները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում ատեստավորման հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
57. Ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայացած` համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է` «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու»:
58. Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ատեստավորման հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է ատեստավորման արձանագրություն, որն ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Ընդ որում, ստուգարքի կամ թեստավորման փուլը չհաղթահարած համապատասխան պաշտոն (այդ թվում` առանձին պաշտոն) զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է` «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու», և վերջիններիս վերաբերյալ տվյալները ևս ներառվում են ատեստավորման արձանագրության մեջ:
59. Սույն կարգի 58-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամկետում Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացությունների պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության` ֆինանսների կառավարման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում` հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար: Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը, սույն կետով նախատեսված ժամկետում, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է ատեստավորման արդյունքների մասին` կից ուղարկելով նաև ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենը:
60. Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումն ատեստավորման յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հնգօրյա ժամկետում տվյալ փուլի արդյունքներով կազմված արձանագրության, տվյալ փուլը հաղթահարած և չհաղթահարած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակների, ինչպես նաև համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության` ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում:
61. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձնական գործին:
62. Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետի կողմից վարվում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների էլեկտրոնային գրանցամատյան: Սույն կետով նախատեսված էլեկտրոնային գրանցամատյանում գրառվում են համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների անունները, ազգանունները, հայրանունները, զինվորական կոչումները, ատեստավորման ժամկետները, ատեստավորման յուրաքանչյուր փուլի արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունները:
63. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը` Ազգային անվտանգության ծառայության` կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումից սույն կարգի 59-րդ կետով նախատեսված գրությունը և կից ուղարկված ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենն ստանալու պահից մեկօրյա ժամկետում դրանց պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին: Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն իրավունք ունի ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը բողոքարկելու Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերադասության կարգով` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:
64. Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության` վերադասության կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իրավունք ունի`
1) բավարարելու բողոքն ամբողջությամբ` հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ սույն կարգի 39-րդ կետով նախատեսված խախտումները չհաստատվելու, ինչպես նաև ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայացած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների չներկայանալու հանգամանքը հարգելի համարվելու դեպքում` հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կազմակերպել համապատասխան ծառայողների ստուգարքի կամ թեստավորման կամ հարցազրույցի անցկացումը` սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան.
2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփոփոխ:
65. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 55-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի դեպքում վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ գլուխների պահանջների համաձայն:
66. Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի որոշմամբ թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման վրա տարածվում են սույն գլխով նախատեսված նորմերը, այնքանով, որքանով դրանք կիրառելի են:
67. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով կարող են նախատեսվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:
Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2023 թվական: