Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ ...

09.05.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.2002  -ից մինչեւ   09.05.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.03 թիվ 405-Ա որոշում)

i

040.1515.021002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1515-Ա

 

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1995-2001 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրված միջուկային վառելիքի գծով Ռուսաստանի Դաշնության «ՄՍԶ» և «ՏՎԷԼ» ընկերությունների նկատմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 32.0 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր գումարով պարտքերի մարման, ինչպես նաև վերալիցքավորման համար 2002 թվականին անհրաժեշտ միջուկային վառելիքի` 6.7 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով նոր խմբաքանակի ներկրումը մինչև 2002 թվականի հոկտեմբերի 15-ը ապահովելու նպատակով վարված բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել նշված ռուսական ընկերությունների նկատմամբ 38.7 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի ընդհանուր պարտավորությունը «ԱՖԱ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով վերակառուցել «ԵԷՍ-Ռօսսիի» ռուսական բաժնետիրական ընկերության «Ինտեռ-ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ` երաշխավորությամբ, որ այդ պարտավորությունը կմարվի «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից հետագա տարիների ընթացքում 77.4 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի էլեկտրական էներգիայի արտահանումից (արտահանման պայմանագրի կնքումը երաշխավորվում է «Ինտեռ-ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից) գոյացող հասույթի 50 տոկոսով, մնացած 50 տոկոսը կվճարվի «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը` էլեկտրական էներգիայի վերարտադրության համար: Գործարքը ենթադրում է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 38.7 մլն ԱՄՆ-ի դոլար պարտավորությունների վերակառուցում «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության վրա:

Նկատի ունենալով, որ «Ինտեռ-ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` նշված գործարքի իրականացման համար պահանջ է ներկայացվել որպես ապահովություն գրավադրել գույք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը «Ինտեռ-ՌԱՕ ԵԷՍ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք գործարքի իրականացման նպատակով որպես երաշխիք գրավադրել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (կայանների) անշարժ գույքը` շենքերը, շինությունները, առանց հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքի այն գնահատելով 55.0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով:

2. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներին` տասնօրյա ժամկետում ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (կայանների) զբաղեցրած հողատարածքների վարձակալության պայմանագրերի կնքումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (կայանների) շենքերի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ու զբաղեցրած հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2002
N 1515-Ա
Որոշում