Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.10.1993  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 1999թ հունվարի 1-ից 22.09.98 թիվ 599 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 1993 թ. թիվ 502

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի կողմից կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների պահպանության և պաշտպանության խնդիրների իրականացման նպատակով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների անվտանգության բարելավման միջոցառումների մասին» թիվ 2 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի վարչության հետ համատեղ կնքել պայմանագրեր իրենց ենթակա կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ անձնակազմի թվաքանակի մասին, հաշվի առնելով հետևյալը`

հատուկ պահպանության եղանակի դեպքում` 5 միավոր.

զինվորական պահպանության եղանակի դեպքում` 9 միավոր:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ներքին զորքերն ապահովել անհրաժեշտ զինվորական տեխնիկայով, տեխզինվածությամբ, զինամթերքով և նյութատեխնիկական այլ միջոցներով, համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտ-պահանջագրի:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` վերանայել ներքին զորքերի կառուցվածքը և տրամադրել նրանց անհրաժեշտ ավտոտրանսպորտ, կապի և նյութատեխնիկական այլ միջոցներ:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ներքին զորքերի անձնակազմի տեղաբաշխման համար սարքավորել զինվորական ավանները, պահակատները, անցագրային բյուրոները, հսկիչ անցագրային կետերում և օբյեկտների պարագծով տեղադրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հայտ-պահանջագրի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հայտ-պահանջագրի հիման վրա ավելացնել ներքին զորքեր զորակոչվող զինակոչիկների քանակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.1993
N 502
Որոշում