Սեղմել Esc փակելու համար:
«ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒ ...

21.06.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   21.06.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 20.06.2024 թիվ 946-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2024 թվականի N 430-Ա

 

«ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներառել «ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գրանցման համար` 269.110.1289696) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում (այսուհետ` շահագործողների ռեեստր) բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության, մասնավորապես` ծրագրային ապահովման մշակման համար:

2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.

2) «ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2024
N 430-Ա
Որոշում