(ուժը կորցրել է 19.07.05 թիվ 29-Ն որոշում)
i
606.0001.110902
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                        «11»        09           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602175
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 օգոստոսի 2002 թվականի N 10/1-Ն
 
i
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
 
ՈՐՈՇՈՒՄ Է.
 
1. Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիները ընդգրկվում են տվյալ համայնքի ընտրողների ցուցակում, եթե նրանց անձնագրերում, համաձայն ՀՀ կառավարության 25.12.1999 թ. թիվ 821 «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշման կատարված է նշում բնակության վայրի մասին: Բնակության վայրի մասին նշում կատարում են ներքին գործերի մարմինների համապատասխան բաժինները` քաղաքացիների դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
2. 1-ին կետում նշված քաղաքացիները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց ընդգրկելու վերաբերյալ հայտ, որում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտի հետ ներկայացվում է անձնագրի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարից տվյալ համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկված չլինելու մասին:
3. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից երկու օր առաջ, քննարկում է տրված հայտերը, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց հայտերի քննարկման արդյունքների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 16.03.1999թ. թիվ արձ. 5 կետ 8 «Հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» որոշումը: