(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 19-Ն որոշում)
i
606.0002.110902
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                        «11»        09           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602174
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 օգոստոսի 2002 թվականի N 10/2-Ն
 
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
 
ՈՐՈՇՈՒՄ Է.
 
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 18.05.1999 թ. թիվ արձ. 23 կետ 13 «Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների հետ վերադարձման մասին» որոշումը:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 28-ի թիվ 10/2-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
 
1. Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված կնիքը, կնիքի փաթեթը բացելու մասին արձանագրությունը ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, կնիքը զննելուց և կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության հետ համեմատելուց հետո գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է կնիքը հանձնողի և ընդունողի կողմից:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները տեղամասային ընտրական հանձնաժողովից կնիքը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում դրանք վերադարձնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների ընդունում: