Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.12.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.2007  -ից մինչեւ   07.12.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 06.12.07 թիվ 861-Ա որոշում)

i

041.0591.141002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2002 թվականի N 591-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով`

i

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

 

    Ձ. Աղաջանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                       միջազգային կազմակերպությունների վարչության պետ

                       (հանձնաժողովի նախագահ)

    Լ. Ասլանյան      - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և

                       փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի

                       աշխատանքները համակարգող)

Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

վարչության գլխավոր մասնագետ

    Գ. Գևորգյան      - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության

                       պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

    Մ. Երանոսյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                       աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական

                       ծրագրավորման վարչության պետ

    Տ. Սեյրանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                       հյուպատոսական վարչության պետ

    Հ. Թորոսյան      - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                       միջազգային իրավական հարաբերությունների վարչության

                       պետ

    Ս. Աղաջանյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                       անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ

    Տ. Պետրոսյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                       կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր

                       վարչության 4-րդ վարչության 1-ին բաժնի պետի

                       ժամանակավոր պաշտոնակատար

    Ա. Աղաջանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                       միջազգային կազմակերպությունների վարչության մարդու

                       իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ

                       (հանձնաժողովի քարտուղար)

    Շ. Միքայելյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                       ծառայության պետական սահմանի պահպանության գլխավոր

                       վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ

    Ս. Վարդանյանց    - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                       կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության

                       բաժանմունքի պետ

    Ա. Սարգսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                       հյուպատոսական վարչության իրավական բաժնի երկրորդ

                       քարտուղար

    Է. Վիրապյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                       աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների

                       հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ

    Կ. Սիմոնյան      - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                       բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր

                       մասնագետ

    Ռ. Աբրահամյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                       ծառայության աշխատող

    Ա. Մկրտչյան      - ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և

                       հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն

                       իրականացնող վարչության ավագ դատախազ

    Բ. Սարոյան       - ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական

                       հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)

    Գ. Բոշյան        - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար

                       (համաձայնությամբ)

    Մ. Մաթևոսյան     - ՀՀ գլխավոր դատախազության մարդկանց առևտրի

                       (թրաֆիքինգ) և նրանց անօրինական միգրացիայի դեմ

                       պայքարի բաժնի պետ

(կազմը փոփ. 20.02.04 թիվ 83-Ա, 27.10.04 թիվ 696-Ա, 05.05.05 թիվ 294-Ա, 14.10.06 թիվ 769-Ա, 18.05.07 թիվ 349-Ա, 07.08.07 թիվ 544-Ա որոշումներ)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.10.2002
N 591-Ա
Որոշում