(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 37-Ն որոշում)
i
606.0001.190902
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                        «19»        09           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602191
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 սեպտեմբերի 2002 թվականի N 12/1-Ն
 
i
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
 
ՈՐՈՇՈՒՄ Է.
 
1. Սահմանել համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):
2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո իրենց գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր` սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումն ու յուրաքանչյուր հայտարարագիր ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում դրանք ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները 1 ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
սեպտեմբերի 11-ի թիվ 12/1-Ն որոշման
 
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
 
Ձև
 
Նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ
 
Թիվ _______ ընտրատարածքի ______________ համայնքում
 
________________________________ թեկնածու գրանցված _______________________
 համայնքի ղեկավար, ավագանու անդամ                       անուն, հայրանուն, 
         
         __________ -ի նախընտրական հիմնադրամի _____________________
          ազգանուն                                 հաշվեհամարը
 
(հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|             ՄՈՒՏՔԵՐ                |               ԾԱԽՍԵՐ               |
|____________________________________|____________________________________|
|Հ/Հ|Մուծումներ |Ամիս,  |Վճարման|Գու-|Հ/Հ|Ծախսերի    |Ամիս,  |Վճարման|Գու-|
|   |կատարողների|ամսաթիվ|հանձնա-|մարը|   |անվանումը  |ամսաթիվ|հանձնա-|մարը|
|   |անվանումը  |       |րարագրի|    |   |/տեսակը և  |       |րարագրի|    |
|   |և  հասցեն  |       |համարը |    |   |ուղղվածու- |       |համարը |    |
|   |           |       |       |    |   |թյունը/    |       |       |    |
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|___|___________|_______|_______|____|___|___________|_______|_______|____|
|   |Ընդամենը   |       |       |    |   |Ընդամենը   |       |       |    |
|   |մուծումներ |       |       |    |   |ծախսեր     |       |       |    |
.________________________________________|___________|_______|_______|____|
|Մնացորդը առ|       |       |    |
.________________________________.
 
  ---------------------------------------            -------------------
           /թեկնածուի ա.ա.հ/                          /ստորագրություն/
  ---------------------------------------            -------------------
  /թեկնածուի լիազոր ներկայացուցիչ ա.ա.հ/              /ստորագրություն/