(ուժը կորցրել է 27.03.03 թիվ 308-Ա որոշում)
i
040.1732.121102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1732-Ա
i
«ԱՏԵՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-65-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
ա) «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարումը` ժողովի օրակարգում ընդգրկելով ընկերությանը պատկանող` Երևանի Հրաչյա Քոչարի N 4 հասցեում (նախկինում «Անելիք» բանկի զբաղեցրած բակին կից) գտնվող` 232 քառակուսի մետր մակերես ունեցող մեկհարկանի շենքը (այսուհետ` գույք) ընկերության` Հայաստանի Հանրապետությանն ունեցած 600 հազար ԱՄՆ-ի դոլար չինական վարկի պարտքի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը) հաշվեկշռային արժեքով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին հարցը.
բ) «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից սույն որոշման «ա» կետում նշված հարցի մասին որոշման ընդունման ու գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցնելու դեպքում` «Ատեքս» փակ բաժնետիրական ընկերության` գույքի սկզբնական հաշվեկշռային արժեքին համապատասխան ընդհանուր անվանական արժեքով լրացուցիչ սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը և Հայաստանի Հանրապետության կողմից նշված բաժնետոմսերի ձեռքբերումը` դրանց դիմաց վճարելով գույքով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ