(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 31-Ն որոշում)
i
603.0157.240902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 157-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» Ձև թիվ-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 157-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառում» Ձև թիվ-Ա պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
ԳԼՈՒԽ I. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպողները:
2. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Հաշվետվությունը ներառում է շուկաներում վաճառվող բոլոր տեսակի մթերքները, խոշոր և մանր եղջերավոր անասունները, ծաղիկները և ծաղկի սածիլները: Վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի չափի միավորը հաշվետվության մեջ նշվում է կիլոգրամներով, բացառությամբ բուսական յուղի, կաթի` լիտրերով, հավը, սագը, բադը, այլ տեսակի թռչունները` հատով, ձուն` տասնյակով, խոշոր և մանր եղջերավոր անասունները` գլխաքանակով, ծաղիկները և ծաղկի սածիլները` հատով: Հաշվարկը կատարվում է ամեն օր գյուղատնտեսական արտադրանքի շուկաների հաշվարարի կողմից և ամփոփվում յուրաքանչյուր տասներկու օրը մեկ:
5. Հաշվետվությունը ներառում է նախորդ ամսվա 23-ից հաշվետու ամսվա 23-ը ընկած ժամանակաշրջանի տվյալները:
----------------------------------------------
ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում