Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ...

25.12.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2002  -ից մինչեւ   25.12.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 17.11.14 թիվ 45-Ն որոշում)

i

603.0193.240902

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         09           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 193-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն գրադարանների գործունեության մասին» Ձև թիվ 6-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 193-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 6-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գրադարանների գործունեության մասին» ձև N 6-գմ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև փետրվարի 10-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 15-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Շենքային պայմանները

 

5. Սյունակ 1-ում բերվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը:

6. Սյունակ 2-ում բերվում է գրադարանում առկա ֆոնդերի քանակն արտահայտված գծամետրով:

7. Սյունակ 3-ում բերվում է շենքի վիճակը` նշելով համապատասխան կոդը (բավարար է - 1, պահանջվում է հիմնական վերանորոգում - 2, պահանջվում է ընթացիկ վերանորոգում - 3, վթարային է - 4, հարմարեցված է - 5):

8. Սյունակ 5-ում բերվում է ընթերցասրահի ընդհանուր մակերեսը, իսկ սյունակ 6-ում` տեղերի քանակը:

 

Բաժին 2. Գրքային ֆոնդի շարժը

 

9. Տող 201-ում բերվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:

10. Տող 202-ում բերվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:

11. Տող 203-ում բերվում է դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:

12. Տող 204-ում բերվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:

13. Տող 205-ում բերվում է տացքը /սպասարկած գրականություն/ (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:

14. Նշված տողերին համապատասխան, սյունակ 7-ում բերվում են տեսալսողական նյութերի քանակը, իսկ սյունակներ 8-11-ում` գրքային ֆոնդն ըստ լեզուների:

 

Բաժին 3. Ընթերցողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի և կրթամակարդակի

 

15. Ընթերցողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 2-6) և ըստ կրթական մակարդակի (սյունակներ 7-10) բերվում են տող 301-ում:

 

Բաժին 4. Ներհամակարգային և միջգրադարանային բաժանորդ

 

16. Սյունակ 1-ում բերվում է հաճախումների քանակը:

17. Ստացված գրականության քանակը ներհամակարգային և միջգրադարանային բաժանորդներով բերվում է համապատասխանաբար սյունակներ 2-3-ում:

18. Սյունակ 4-ում բերվում է միջգրադարանային բաժանորդով տրված գրականության քանակը:

 

Բաժին 5. Զանգվածային միջոցառումներ

 

19. Կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը բերվում է սյունակ 1-ում, որից առանձնացվում է 1-8-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպված միջոցառումների քանակը (սյունակ 2):

20. Սյունակ 3-ում բերվում է գրավոր մատենագիտական տեղեկանքների (գրադարանային աշխատողների կողմից ընթերցողներին տրամադրված գրավոր տեղեկություններ գրքային ֆոնդի մասին) քանակը:

 

Բաժին 6. Գրադարանային աշխատողներ

 

21. Տող 601-ում բերվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), իսկ 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը (սյունակ 4), և նրանց բաշխվածությունն ըստ կրթական մակարդակի (սյունակներ 5-12):

 

Բաժին 7. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

22. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

23. Սյունակ 1-ում բերվում են ընդհանուր ֆինանսական միջոցները:

24. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

25. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:

26. Սյունակ 8-ում բերվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերն ու այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 11-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 13-ում,

6) գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը բերվում են սյունակ 14-ում,

7) սյունակ 15-ում բերվում են գրադարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,

8) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 16-ում:

27. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 193-Ն
Որոշում