Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 199...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐ ...

06.08.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.08.1996  -ից մինչեւ   06.08.1996  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 24.03.05 թիվ 350-Ն որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«6» օգոստոսի 1996 թվականի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 1996 թ. թիվ 241

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1993 թվականին իրականացված միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքը Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ի միջոցով Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին մարելու համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ին հատկացնել

ա) Ռուսաստանի Դաշնության 1993 - 1996 թվականների միջպետական վարկերի չօգտագործված մնացորդից 4 մլրդ ռուբլի և Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը նշված վարկերից հատկացված գումարները.

բ) 1994 - 1995 թվականներին իրականացված քլիրինգային գործունեության ձևակերպումից ստացվելիք արդյունքը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքերի վերակառուցվածքավորման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 1996 թվականի հունիսի 5-ին ստորագրված համաձայնագրով 7,3 մլն ԱՄՆ-ի դոլար ձևակերպված միջպետական վարկի հաշվարկված տոկոսների մարման գումարները` դրանք վրացական կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ին հատկացվող միջոցների համապատասխան ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ի Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին 1993 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքի մարման նպատակով այլ գույքային պարտավորությունների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոնտրակտ» ՖԿԿ-ին 1993 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում առաջացած պարտքերի մարման նպատակով իրականացված գործունեության արդյունքները, եռամսյակը մեկ, սահմանված կարգով ներկայացնել որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.1996
N 241
Որոշում