14.02.2025 - 
 
            i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 փետրվարի 2025 թվականի N 142-Ն
 
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
           
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով` նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 
 
| Հայաստանի Հանրապետությանվարչապետ
 | Ն. Փաշինյան | 
| 2025 թ. փետրվարի 13
 Երևան
 
 |  | 
 
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի փետրվարի 13-ի
N 142-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
 
| Կոդը | Գործունեության տեսակի անվանումը | 
| C26.11.0 | Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն | 
| C26.12.0 | Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն | 
| C26.20.0 | Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն | 
| C26.30.0 | Կապի սարքավորանքի արտադրություն | 
| C26.40.0 | Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն | 
| C26.51.0 | Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն | 
| C26.60.0 | Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն | 
| C26.70.0 | Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն | 
| C26.80.0 | Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն | 
| C28.11.0 | Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն | 
| C28.12.0 | Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն | 
| C28.99.0 | Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն` չներառված ուրիշ խմբավորումներում | 
| C29.31.0 | Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն | 
| C30.30.1 | Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն | 
| C30.30.2 | Այլ թռչող սարքերի արտադրություն | 
| C30.30.9 | Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն | 
| C30.40.0 | Մարտական մեքենաների արտադրություն | 
| J58.21.0 | Համակարգչային խաղերի հրատարակություն | 
| J58.29.0 | Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն | 
| J62.01.0 | Ծրագրային ապահովման մշակում | 
| J62.02.1 | Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում | 
| J62.02.9 | Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում` չներառված ուրիշ խմբավորումներում | 
| J62.03.0 | Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն | 
| J62.09.0 | Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն | 
| J63.11.1 | Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում | 
| J63.11.3 | Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները` կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում | 
| J63.12.0 | Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ | 
| M71.12.5 | Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում | 
| M72.11.0 | Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում | 
| M72.19.1 | Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում | 
| M72.19.2 | Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում | 
| M72.20.0 | Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում | 
 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական: