(ուժը կորցրել է 22.08.13 թիվ 872-Ն որոշում)
i
040.2082.281202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«28» դեկտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2082-Ն
 
i
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Մաքսային» ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անդամների անհատական կազմի թեկնածուների առաջադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2082-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ
 
1. Սույն կարգով սահմանվում է վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների անհատական կազմի թեկնածուների առաջադրման կարգը:
2. Հանձնաժողովի անդամներն առաջադրվում են միայն վերադաս մաքսային մարմնի կենտրոնական ապարատի վերահսկողության, իրավաբանական ու մեթոդաբանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներից:
3. Հանձնաժողովի նախագահն առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, զբաղեցնի մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն:
4. Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողը:
5. Հանձնաժողովի անդամն առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, զբաղեցնի մաքսային ծառայության բարձրագույն գլխավոր կամ առաջատար պաշտոն: