(ուժը կորցրել է 07.11.03 թիվ 45-Ն որոշում)
i
603.0134.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2002 թվականի N 134-Ն
«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ՇՏԱՊ-ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-ԿՇ (շտապ-ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1.
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի
թիվ 134-Ն որոշմամբ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ծավալները ձև թիվ 1-կշ պետական վիճակագրական հաշվետվությունում լրացնելու կարգը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական կապալային աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
Այն կապալառու կազմակերպությունը, որի կազմում կան իրավաբանական անձ չհանդիսացող արտադրական միավորներ, ներկայացնում են ամփոփ հաշվետվություն, ընդգրկելով յուրաքանչյուր միավորի վերաբերյալ համապատասխան տվյալները:
Միաժամանակ կապալառու կազմակերպության ամփոփ հաշվետվությունում չեն արտացոլվում այլ պետությունների տարածքում գտնվող արտադրական միավորների վերաբերյալ տվյալները:
2. Կապիտալ շինարարության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են հաստատված օրացուցային ժամկետներին համապատասխան: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկատվությունը ներկայացնում են` սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:
3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են յուրաքանչյուր ամսվա համար` հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ ամսվա 4-ին:
4. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական ձևով:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
6. Սույն բաժնում լրացվում են կապալի և ենթակապալի պայմանագրերով կառուցվող բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարության (ներառյալ սեփական օբյեկտների շինարարությունը) վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, իսկ 1-3 սյունակներում համապատասխանաբար ըստ տարեսկզբից, այդ թվում գյուղական վայրերում և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
Այն կապալառու կազմակերպությունները, որոնք ենթակապալային պայմանագրերի հիման վրա կատարում են մասնագիտացված աշխատանքներ այս բաժինը չեն լրացնում:
III. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
7. 2-րդ բաժնում լրացվում են կնքված պայմանագրերի հիման վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (ներառյալ հաշվետու կազմակերպության սեփական շինարարությունը):
Կապալային աշխատանքների արժեքը լրացվում է փաստացի գներով, որից հանվում է կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների արժեքը:
8. 310 տողում լրացվում են ֆինանսական բոլոր աղբյուրների հաշվին կապալային աշխատանքները:
Կապիտալ վերանորոգման ծախսերն ու այլ կապալային աշխատանքներ:
9. 320 տողում արտացոլվում են առևտրական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության պատվերով շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը:
10. 322 տողում հաշվետու կազմակերպությունը լրացնում է գլխավոր կապալառուի հետ կնքված ենթակապալի պայմանագրերով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների արժեքը, որն իրականացվել է սեփականության տարբեր ձևեր ունեցող առևտրական կազմակերպությունների և այլ միջոցների հաշվին: Այդ աշխատանքները ենթակապալառու կազմակերպությունը կատարում է սեփական ուժերով:
Առանձին դեպքերում տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման և նրանց ուղեկցող մասնագիտացված շինարարական աշխատանքների կատարման համար գլխավոր կապալառու կազմակերպությանը թույլատրվում է կնքել ենթակապալային պայմանագիր հիմնական տեխնոլոգիական սարքավորումները տեղադրող ենթակապալառու կազմակերպության հետ (հետագայում` հիմնական ենթակապալառու): Հիմնական ենթակապալառուն իրավունք ունի աշխատանքների առանձին տեսակների կատարման նպատակով ենթակապալային լրացուցիչ պայմանագրերով աշխատանքներին ներգրավել այլ ենթակապալառու կազմակերպությունների:
Նշված դեպքերում հիմնական ենթակապալառուն 322 տողում լրացնում է աշխատանքների ամբողջ արժեքը, ներառյալ ներգրավված ենթակապալառուների կողմից կատարված աշխատանքները:
11. 343 տողում շինարարական կապալառու կազմակերպությունները 310 տողից առանձնացնում են սեփական ուժերով կատարված կապալային աշխատանքների ծավալները:
12. Ներգրավված բոլոր ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարված կապալային աշխատանքների արժեքը լրացվում է 344 տողում:
13. Ավելացված արժեքի հարկի գումարները չեն ներառվում կատարված կապալային աշխատանքների ծավալի մեջ:
IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԱԼԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
14. 3-րդ բաժնում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալի և ենթակապալի պայմանագրերով կատարված կապալային աշխատանքների արժեքի վերաբերյալ տվյալներն ըստ պատվիրատու նախարարությունների:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում