Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ ...

05.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   05.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 35-Ն որոշում)

i

603.0154.291202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302461

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 154-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 154-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև թիվ 12-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ կազմակերպող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Ձև թիվ 12 -առևտուր հաշվետվության 1-ին տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին» - հավասար է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդին:

5. 2-րդ տողը «Ընդամենը եկամուտներ» - իրենից ներկայացնում է 3-րդ, 4-րդ և 5-րդ տողերի հանրագումարը (տող 2 = տող 3 + տող 4 + տող 5):

6. 3-րդ տողը «տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ» - հաշվառվում են շուկայի այն եկամուտները, որոնք գանձվում են շուկաներում վաճառք իրականացնող անձանցից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի նպատակով տեղահատկացման համար:

7. 4-րդ տողը «օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ» - հաշվառվում են այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրումը, մթերքների պահպանումը սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում, հատուկ սանիտարական հագուստների տրամադրումը, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կազմակերպումը առևտրական ծառայությունների միջոցով և այլն:

8. 5-րդ տողը «այլ եկամուտներ» - ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները. էլեկտրաէներգիայի օգտագործման, ջեռուցման և այլ կոմունալ ծառայությունների, ավտոկանգառների, հյուրանոցների և այլ ծառայությունների տրամադրման դիմաց:

9. 6-րդ տողը «Ընդամենը ծախսեր» - հավասար է 7-ից մինչև 11-րդ տողերի հանրագումարին (տող 6 = տող 7 + տող 8 + տող 9 + տող 10 + տող 11):

10. 7-րդ տողը «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ» - հաշվառվում են աշխատողների կատարած աշխատանքների դիմաց վճարված դրամական և բնեղեն վարձատրությունները` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները:

11. 8-րդ տողը «հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և պահպանման ծախսեր» - իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:

12. 9-րդ տողը «հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ վերանորոգման ծախսեր» - հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:

13. 10-րդ տողը «ամորտիզացիոն մասհանումներ» - իրենից ներկայացնում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:

14. 11-րդ տողը «այլ ծախսեր» - ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների դիմաց ծախսերը և այլն:

15. 12-րդ տողը «Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջում» - հավասար է 1-ին և 2-րդ տողերի գումարի և 6-րդ տողի տարբերությանը (տող 12 = տող 1 + տող 2 - տող 6):

16. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ շուկայի առկա վաճառատեղերի քանակի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: «Առկա վաճառատեղերի քանակը» տողում լրացվում է հաշվետու տարվա վերջում շուկայում առկա վաճառատեղերի քանակը: «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում լրացվում է տվյալ ժամանակաշրջանի համար շուկայի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ներառյալ վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 154-Ն
Որոշում