Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈ ...

05.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   05.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 36-Ն որոշում)

i

603.0155.291202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302460

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 155-Ն

 

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-1Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ) (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության մասին» Ձև թիվ-1ֆ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 155-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-Ֆ (ՀԱՎԵԼՎԱԾ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է «Առևտրի կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ» Ձև թիվ 1-ֆ (հավելված) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ (հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ին):

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը ներառում է մանրածախ, մեծածախ և հանրային սննդի կազմակերպությունների ֆինանսական գործունեության հիմնական ցուցանիշները: Հաշվետվությունում ցուցանիշները հաշվառվում են տարվա սկզբից աճողական կարգով:

5. 010-րդ տողում ցույց է տրվում ապրանքաշրջանառության ծավալը: Այս տողը հավասար է 030, 040, 050, 070 տողերի տվյալների գումարին (տող 010 = տող 030 + տող 040 + տող 050 + տող 070):

6. 020-րդ տողում լրացվում է միայն 1-ին սյունակը:

7. 030-րդ տողում նշվում է տնտեսական գործունեությունից ստացված համախառն եկամուտը (առանց ավելացված արժեքի, ակցիզային և այլ հարկերի):

8. 040-րդ տողում ցույց է տրվում ապրանքաշրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:

9. 050-րդ տողում ցույց է տրվում իրացված ապրանքների ակցիզային հարկի գումարը:

10. 060-րդ տողում ցույց է տրվում այլ հարկերը (այդ տողում հաշվետու կազմակերպությունը նշում է հարկատեսակը):

11. 070-րդ տողում լրացվում է վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների արժեքը:

12. 080-րդ տողում լրացվում է ընդամենը շրջանառության ծախսերը (տող 080 = տող 090 + տող 210 + տող 220 + տող 230 + տող 240):

13. 090-րդ տողում լրացվում են նյութական ծախսերը (տող 090 = տող 100 + տող 110 + տող 120 + տող 130 + տող 140 + տող 150 + տող 160 + տող 170+ տող 180 + տող 190):

14. 100-րդ տողում լրացվում է արտադրական կարիքների համար կատարված վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի ծախսերը:

15. 110-րդ տողում լրացվում է ապրանքների պահպանման, տեսակավորման, լրացուցիչ մշակման և փաթեթավորման ծախսերը:

16. 120-րդ տողում լրացվում է սանիտարական հագուստի, ճաշարանային սպիտակեղենի, փոքրարժեք և արագամաշ առարկաների, ճաշարանների սպասքի և սարքերի մաշվածքի ծախսերը:

17. 130-րդ տողում լրացվում է փոխադրման, պահպանման, իրացման ժամանակ ապրանքների և մթերքների կորուստը:

18. 140-րդ տողում լրացվում է տարայի ծախսերը:

19. 150-րդ տողում լրացվում է ընթացիկ վերանորոգման ծախսերը:

20. 160-րդ տողում լրացվում է շենքերի և շինությունների պահպանման ծախսերը:

21. 170-րդ տողում լրացվում է սեփական տրանսպորտային միջոցների վրա կատարված ծախսերը:

22. 180-րդ տողում լրացվում է սեփական գովազդի վրա կատարվող ծախսերը:

23. 190-րդ տողում լրացվում է այլ կազմակերպությունների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը (ջրամատակարարում, սանմաքրում, կապ և այլն):

24. 210-րդ տողում լրացվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները:

25. 220-րդ տողում լրացվում է սոցիալական ապահովագրության վճարները (կենսաթոշակային և այլն):

26. 230-րդ տողում լրացվում է հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները:

27. 240-րդ տողը իր մեջ ներառում է բոլոր այն ծախսերը, որոնք չեն հաշվառվել վերը նշված ծախսերում (ապահովագրական վճարները (տող 250), վարկի դիմաց տոկոսները (տող 260), մեկնադրամի և օրապահիկի ծախսերը (տող 270), վարձակալական ծախսերը (տող 280), ներկայացուցչական ծախսերը (տող 290), այլ կազմակերպությունների կողմից ոչ նյութական ծառայությունների վճարումները` բանկերի, կապի, ինֆորմացիոն-հաշվողական, պահպանության ծախսերը (տող 300) և այլ ծախսերը (տող 310)): Տող 240 = տող 250 + տող 260 + տող 270 + տող 280 + տող 290 + տող 300:

28. 310-րդ տողում լրացվում է իրացումից շահույթը (տող 310=տող 010 - տող 040 - տող 050 -տող 070 -տող 080):

29. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ դա վերաբերում է առևտրային կազմակերպությունում միայն առևտրով զբաղվող աշխատողների միջին ցուցակային թվաքանակին, ներառյալ վարչակազմը (1-ին և 2-րդ սյունակներում լրացվում է մանրածախ և մեծածախ առևտրի, իսկ 3-րդ սյունակում` հանրային սննդի կազմակերպության աշխատողների թվաքանակը): Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:

30. Տեղեկանքի մասում ցույց է տրվում եկամուտ ոչ առևտրային գործունեությունից, դրանից ծախսեր, բնակչությանը ապառիկ վաճառված ապրանքների գումարը, ապառիկ վաճառքի հատկացված գումարը, պարտքը ապառիկ վաճառված ապրանքների դիմաց` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 155-Ն
Որոշում