Սեղմել Esc փակելու համար:
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎ ...

05.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   05.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 33-Ն որոշում)

i

603.0160.291202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302462

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 160-Ն

 

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Օդային տրանսպորտով մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 160-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՔԱ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է մատուցված ծառայությունների գծով Ձև թիվ 1-ծառայություններ (ՔԱ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված օդային տրանսպորտով ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, հիմնարկները (այսուհետ կազմակերպություններ), անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Հաշվետվությունը ներկայացվում Է ամսական պարբերականությամբ:

3. Հաշվետվության ծավալային ցուցանիշներն արտացոլվում են հազար դրամով, մեկ տասնորդական նիշով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Օդային տրանսպորտի ծառայություններում հաշվառվում են ուղևորների, բեռների և ուղեբեռների, փոստի տեղափոխման, ինչպես նաև տնտեսության ճյուղերի կարիքների համար կատարված ավիացիոն աշխատանքների համար կատարված վճարները: Օդային տրանսպորտի ծառայությունների մեջ են մտնում նաև տոմսերի նախնական վաճառքից առաջացած կոմիսիոն գանձումների, ինչպես նաև տոմսերի վերապահման (բրոնյա) արժեքը:

6. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումը իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից):

7. Ծառայությունների ընդհանուր ծավալը հաշվարկվում է որպես մատուցված ծառայությունների դիմաց բնակչության և կազմակերպությունների վճարների հանրագումար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

8. Օդային տրանսպորտով ծառայությունների մատուցումը կատարվում է կանոնավոր և անկանոն չվերթերով: Կանոնավոր չվերթերին են պատկանում պլանավորված և նախօրոք կազմված չվացուցակով իրականացված ուղևորային և բեռնային օդային փոխադրումները` հաստատված երթուղիներով: Անկանոն չվերթերին են պատկանում չպլանավորված չվերթերը, որոնք իրականացնում են կոմերցիոն փոխադրումներ չվացուցակից դուրս: Օրինակ` չարտերային (պատվերով) թռիչքները, հատուկ ուղերթերը, որոնք արտահայտված չեն կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև լրացուցիչ թռիչքները, որոնք պայմանավորված են կանոնավոր ուղերթերի ծանրաբեռնվածությամբ:

9. Հաշվետվության 1-ին սյունակում (տող 01-ից 08) հաշվառվում է ավիաընկերությունների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, 2-րդ սյունակում (տող 01-ից 08)` առանձնացնելով բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը:

10. Տող 01-ում (սյունակ 1, 2,) հաշվառվում է ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, տող 02-ում, 03-ում, 04-ում` համապատասխանաբար ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, այլ ծառայությունների ծավալը: Տող 01-ը հավասար է 02, 03, 04 տողերի գումարին (տող 01=տող 02+տող 03+տող 04): Տող 05-ից 08 (սյունակ 1,2) համապատասխանաբար հաշվառվում են նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները: Տող 05-ը հավասար է 06, 07, 08 տողերի գումարին (տող 05 = տող 06+տող 07+տող 08):

11. Այլ ծառայություններ տողում ներառվում են օդային տրանսպորտի այլ օժանդակ գործունեության, բեռների և ուղեբեռների փաթեթավորման, բեռնման և բեռնաթափման հետ կապված ծառայությունները:

12. 3-րդ սյունակում ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ինչպես նաև վարչակազմը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ չեն ներառվում օժանդակ տնտեսության աշխատողները, շենքերի կապիտալ վերանորոգմամբ զբաղվող անձնակազմը, ոչ հիմնական գործունեության (օժանդակ տնտեսության, կապիտալ շինարարության և այլն) սպասարկմամբ զբաղված տրանսպորտի աշխատողները: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 160-Ն
Որոշում