Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱ ...

26.03.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   26.03.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 27.02.2020 թիվ 12-Ն որոշում)

i

603.0165.281202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 165-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԴԱՀԿ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Ձև թիվ 1-դահկ պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 165-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԴԱՀԿ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ձև N 1-դահկ (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕԳՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՑԵՐՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 2-ում և սյունակ 3-ում:

6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 4-ում և սյունակ 5-ում:

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕԳՏԻՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

7. Սյունակ 2-ում բերվում է փաստացի բռնագանձված գումարը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ըստ մարզերի:

8. Սյունակ 3-ում բերվում է չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի:

 

ԲԱԺԻՆ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԻՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

9. Իրավաբանական անձանց օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 2-ում և սյունակ 3-ում:

10. Ֆիզիկական անձանց օգտին փաստացի բռնագանձված գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և չվերականգնված մնացորդ գումարի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի, բերվում են համապատասխանաբար սյունակ 4-ում և սյունակ 5-ում:

 

ԲԱԺԻՆ 4. ԲՈԼՈՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

11. Սյունակ 2-ում բերվում է բռնագանձման ենթակա գումարը հաշվետու ժամանակաշրջանում, ըստ մարզերի:

12. Սյունակ 3-ում բերվում է չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի:

 

ԲԱԺԻՆ 5. ԲՈԼՈՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

13. Սյունակ 2-ում բերվում է բռնագանձման ենթակա գումարը հաշվետու ժամանակաշրջանում, ըստ մարզերի:

14. Սյունակ 3-ում բերվում է չվերականգնված մնացորդ գումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջում, ըստ մարզերի:

 

ԲԱԺԻՆ 6. ԲՈԼՈՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

15. Տող 1-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբում առկա կատարողական վարույթների քանակը:

16. Տող 2-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված կատարողական վարույթների քանակը:

17. Տող 3-ում բերվում է հաշվետու եռամսյակում կարճված և ավարտված կատարողական վարույթների քանակը:

18. Տող 4-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում մնացած կատարողական վարույթների քանակը:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 165-Ն
Որոշում