(ուժը կորցրել է 27.02.2020 թիվ 02-Ն որոշում)
i
603.0171.261202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 171-Ն
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 85-ԱՄՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ամփոփ հաշվետվություն «Առանձին տարափոխիկ և մակաբուծական հիվանդությունների մասին» Ձև թիվ 85-ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 171-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԱՓՈԽԻԿ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 85 (ԱՄՍԱԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Առանձին տարափոխիկ և մակաբուծական հիվանդությունների մասին» ձև N 85 (ամսական) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչությունը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Բակտերիալ դիզենտերիա /շիգելյոզ/ (տող 04), էնտերիտներ հարուցված իերսինիոզ էնտերոկոլիտիկայով (տող 07), էնտերիտներ, կոլիտներ, գաստրոէնտերիտներ, սննդային տոքսիկոինֆեկցիաներ հարուցված հաստատված հարուցիչներով (տող 08), սուր աղիքային ինֆեկցիաներ չհաստատված և չճշգրտված հարուցիչներով սննդային տոքսիկոինֆեկցիաներ (տող 10) հիվանդությունները մտնում են ընդհանուր աղիքային հիվանդությունների խմբում:
6. «Վիրուսային հեպատիտներ» (տող 26) հիվանդությունների խմբի մեջ առանձին տողերով ներառվում են «հեպատիտ Ա» (տող 27) և «հեպատիտ Բ» (տող 28) հիվանդությունները:
7. Սյունակ 3-ում բերվում է բոլոր հիվանդությունների ծածկագրերն ըստ «Հիվանդությունների միջազգային դասակարգչի» 9-րդ վերանայման:
8. Սյունակ 4-ում բերվում է գրանցված հիվանդությունների ընդհանուր քանակը, որից առանձնացվում է 0-14 տարեկան երեխաների մոտ գրանցված հիվանդությունների քանակը (սյունակ 5):
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում