(ուժը կորցրել է 01.10.2026 թիվ 1406-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 898-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, ՀՀ, մարզ Արագածոտն, համայնք Ծաղկահովիտ, գյուղ Լեռնապար 1-ին փողոց 23 հասցեում գտնվող, 46, 539,323.20 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 1300.71 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և սպորտային դահլիճը, 26.1 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 17.75 քառ. մետր կեղտաջրերի հավաքման հորը և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար նախատեսված 0.6918 հա հողամասը (05.12.2017 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29072025-02-0017 վկայական, այսուհետ` անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել անշարժ գույքի միակողմանի ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Լեռնապարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
4. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի
Երևան