Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿ ...

 

02.10.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2023 թվականի N 956-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ` ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները` հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իր և իր ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի մասով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 16-ի

N 956-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ` ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը, բայց ոչ ավելի, քան դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն չափերով, եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով (Կառավարության սահմանած դեպքերում` հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ) հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:

(3-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 157-Ն որոշում / տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով` հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են`

1) օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն` հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.

2) օրենսգրքի 160.1-ին հոդվածի համաձայն` ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.

3) օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները:

5. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով:

6. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում` հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:

6.1. Անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:

(6.1-ին կետը լրաց. 01.10.2026 թիվ 1411-Ն / տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա / որոշում)

6.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող` հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարվում է սույն հավելվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով` գաղտնիք համարվող` հարկվող եկամուտներ վճարող հարկային գործակալների կողմից` հայտարարատուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարության հիման վրա:

(6.2-րդ կետը լրաց. 01.10.2026 թիվ 1411-Ն / տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա / որոշում)

7. Սույն կարգի 6-րդ մասով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները, բացառությամբ 8-րդ կետով սահմանված դեպքերի, հարկային մարմնի կողմից օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: Միասնական հաշվից փոխհատուցման ենթակա գումարների վերադարձը կատարվում է օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 01.10.2026 թիվ 1411-Ն / տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա / որոշում)

8. Ֆիզիկական անձի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարությունն ստանալուց հետո սույն կարգի 6.2-րդ կետում նշված հարկային գործակալների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցվում են հարկային մարմնի կողմից սույն կարգի համաձայն ֆիզիկական անձի միասնական հաշվին մուտքագրված փոխհատուցման ենթակա գումարները և դրական տարբերության մասով առաջիկա աշխատավարձի հետ միասին կատարում վճարում ֆիզիկական անձին:

(8-րդ կետը լրաց. 01.10.2026 թիվ 1411-Ն / տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա / որոշում)

 

Ձև N 1

 

._____________________________________________________________________.

|                ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ               |Փաստաթղթի      |

|                                                     |հերթական համարը|

|       ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ      |_______________|

|                    ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ                    |(լրացվում է    |

|                                                     |հարկային գործա-|

|                                                     |կալի կողմից)   |

|_____________________________________________________|_______________|

|1. Ֆիզիկական անձի հաշվառման համարը (ՀՎՀՀ)            | | | | | | | | |

|_____________________________________________________|_______________|

|2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը                  |               |

|_____________________________________________________|_______________|

|2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)      |               |

|_____________________________________________________|_______________|

|3. Ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն            |               |

|_____________________________________________________|_______________|

|4. Ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներ               |               |

|(հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և  այլն)    |               |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Սույնով հայտարարում եմ, որ`                                          |

|________ հաշվետու տարվա համար հարկային մարմնի կողմից վերադարձված     |

|եկամտային հարկի գումարները կազմել են.                                |

|1) Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն` հիփոթեքային վարկի     |

|սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար`    |

|__________ դրամ.                                                     |

|2) Հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի համաձայն` ուսման վարձի        |

|փոխհատուցման համար` _____________ դրամ.                              |

|3) Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`             |

|շահաբաժիններից վճարված և  վերադարձված` ______________ դրամ:          |

|Կից ներկայացվում է                                                   |

|1) _______________ թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին      |

|ներկայացված` էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը.   |

|2) սոցիալական ծախսի կատարումը հիմնավորող օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ|

|մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթուղթը:               |

|                                                                     |

|Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների    |

|համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը: |

|Պարտավորվում եմ հարկային գործակալի պահանջով ներկայացնել սույն դիմում-|

|հայտարարությունում նշված` հարկային մարմնի կողմից եկամտային հարկի     |

|գումարների վերադարձը հիմնավորող բանկային փաստաթղթեր:                 |

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

 

Խնդրում եմ 20____ թվականի հաշվետու տարվա համար կատարել սոցիալական ծախսի փոխհատուցման գումարների վերադարձ:

 

Ֆիզիկական անձի __________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(1-ին ձևը լրաց. 01.10.2026 թիվ 1411-Ն / տարածվում է 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող հաշվետու տարիների ընթացքում կատարված սոցիալական ծախսերի վրա / որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2023
N 956-Ն
Որոշում