(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 8-Ն որոշում)
i
606.0046.020403
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «02»         04           2003 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603099
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 մարտի 2003 թվականի N 46-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի երրորդ կետով և 114-րդ հոդվածի չորրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մԵծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը (Հավելված 1):
 
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
մարտի 14-ի թիվ 46-Ն որոշման
 
Ձև 1
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
Ընտրատարածք թիվ ____________
 
Կ.Տ.
 
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
 
25 մայիսի 2003 թ.
 
  Թեկնածուների ազգանունը,         Ում կողմից է առաջադրված           Նշումի
  անունը, հայրանունը                                                համար
                                                               
._____________________________________________________________.    .______.
|   |Արամյան Արամ Արամի       | ԱԱԱ                           |    |      |
._____________________________________________________________.    .______.
                                                                             
._____________________________________________________________.    .______.
|   |Օհանյան Օհան Օհանի       | ԲԲԲ                           |    |      |
._____________________________________________________________.    .______.
                                                                                
._____________________________________________________________.    .______.
|   |Պողոսյան Պողոս Պողոսի    |Քաղաքացիական նախաձեռնություն   |    |      |
._____________________________________________________________.    .______.
                                                                                
1. Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
2. Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:
3. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, որևէ թեկնածուի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները:
 
Ձև 2
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
Ընտրատարածք թիվ _______________
 
Կ.Տ.
 
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
 
25 մայիսի 2003 թ.
 
  Թեկնածուի ազգանունը, անունը,              Ում կողմից է առաջադրված
հայրանունը
._________________________________________________________________________.
| Արամյան Արամ Արամի                | ԱԱԱ                                 |
._________________________________________________________________________.
._________________.              ._____.
| Կողմ եմ         |              |     |
._________________.              ._____.
 
._________________.              ._____.
| Դեմ եմ          |              |     |
._________________.              ._____.
 
1. Ընտրողը թեկնածուին կողմ լինելու դեպքում նշում է կատարում «Կողմ եմ» բառերի դիմացի վանդակում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
2. Եթե ընտրողը դեմ է թեկնածուին, նշում է կատարում «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակում:
3. Անվավեր են համարվում «Կողմ եմ» և «ԴԵմ եմ» բառերի դիմացի վանդակներում միաժամանակ, առանց նշումների, կամ ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները: