(ուժը կորցրել է բացի համայնքային հիմնակների` 24.12.07 թիվ 900-Ն հրաման)
i
(ուժը կորցնելու է 01.01.09թ 24.12.07 թիվ 900-Ն հրաման)
118.0396.160503
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»         05           2003 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803170
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
29 ապրիլի 2003 թվականի N 396-Ն
 
i
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 35-րդ կետի «ա)» և «բ)» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 22-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել.
Վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը` հավելված N 1-ին համապատասխան:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի փետրվարի 9-ի «Վճարման հանձնարարագրի ձևը հաստատելու մասին» N 42 հրամանը:
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2003 թվականի
ապրիլի 29-ի N 396-Ն հրամանի
 
.______________________________________________________________________.
|                      Վճարման հանձնարարագիր N __                      |
|                      «__» ___________ 200 __ թ.                      |
|                                                                      |
|                                                                      |
|                                                  Դեբետ  Գումարը      |
|Վճարողը` _________________________       ._______________________.    |
|                                         |Հաշվի N|      |        |    |
|Սպասարկող տեղական գանձապետական           .______________|        |    |
|բաժանմունքի անվանումը ____________                      |        |    |
|                                                  Կրեդիտ|        |    |
|Ստացողը` _________________________       .______________|        |    |
|                                         |Հաշվի N|      |ՀՀ դրամ |    |
|Ստացողի բանկը ____________________       ._______________________.    |
|__________________________________                                    |
|                                                                      |
|Գումարը տառերով` ___________________________________ դրամ             |
|                                                                      |
|Հիմք, վճարման նպատակը`                                                |
|Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի անվանումները և  համարները              |
|                                                                      |
|_________________________________________________________________     |
|Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`                          |
|                                                                      |
|                       Նախարարություն                                 |
|Խումբ Ենթախումբ Ծրագիր (գերատեսչություն) Հոդված Գումար                |
|._____________________________________________________.               |
|._______________________________________|______|______|               |
|                                        |______|______|               |
|                                        |______|______|               |
|                                        |______|______|               |
|                                        |      |      |               |
|                                        |      |      |               |
|                                        ._____________.               |
|Հիմնարկի ղեկավար                      Հաստատված է տեղական             |
|(Գլխավոր ֆինանսիստ) ___________       գանձապետական բաժանմունքի կողմից |
|                                                                      |
|Կնիքի տեղը                            Կնիքի տեղը                      |
|                                                                      |
|Գլխավոր հաշվապահ` _____________       «__»___________ 200 __ թ.       |
.______________________________________________________________________.