(ուժը կորցրել է 23.06.03 թիվ 03/17-Ն հրաման)
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ 
 ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
      1996 Թ. ՄԱՐՏԻ 8-Ի                   ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ԹԻՎ 140 ՀՐԱՄԱՆՈՎ
 
               ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ         ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
               ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ           ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ        ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
               «10» 07 1995 Թ.      «10» 07  1995 Թ.       «10» 07 1995 Թ.
               Հ. 02014/3-1             Հ. 1-14               Հ. 3-15/8
 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
 
i
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
 
Սույն հրահանգը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա և կարգավորում է հրահանգի 1-ին կետով սահմանված վճարողների կողմից գույքահարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:
 
I. Գույքահարկ վճարողները
 
1. Սույն հրահանգով սահմանվող կարգին համապատասխան գույքահարկ վճարողներ են հանդիսանում`
ա/ «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր կազմակերպական իրավական տեսակների իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև հիմնարկները այդ թվում` բանկերը, կազմակերպությունները.
բ/ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների առանձնացված այն ստորաբաժանումները, որոնք ունեն առանձին հաշվեկշիռ և հաշվարկային հաշիվ բանկում, ինչպես նաև բանկերի այն մասնաճյուղերը և բաժանմունքները, որոնք ունեն առանձին հաշվեկշիռ և թղթակցային հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում: Սույն կետ ա/ և բ/ ենթակետերում նշված սուբյեկտները այսուհետև անվանվում են «վճարողներ»:
2. Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունների /այդ թվում գյուղացիական տնտեսությունների/ գույքը պատկանում է անհատական /ընտանեկան/ ձեռնարկության սեփականատիրոջը /սեփականատերերին/ անձնական /համատեղ/ սեփականության իրավունքով: Նշված գույքի գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորվում են «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով:
3. Տնտեսական ընկերակցությունները /լրիվ կամ կոմանդիտային/ ինքնուրույն գույքահարկ վճարողներ չեն հանդիսանում: Հարկը վճարում են ընկերակցության անդամները` յուրաքանչյուրը իր կողմից ներդրված սեփականության կամ լրիվ /մասնակի/ տնտեսավարման իրավունքով իրեն պատկանող հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի համար, ինչպես նաև ընկերակցության գործունեության ընթացքում ստեղծված /ձեռք բերված/ գույքի իր ներդրմանը համապատասխան /կամ այլ կարգով/ բաշխվող մասի համար:
Ընդ որում ընկերակցության իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անդամները գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անդամները` «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով սահմանվող կարգին համապատասխան:
 
II. Հարկման օբյեկտը
 
i
4. Հարկման օբյեկտ է հանդիսանում վճարողների հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը` բացառությամբ այն գույքի, որի կազմը սահմանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ /տես հավելված թիվ 1/:
Սույն հրահանգում նշված վճարողների համար հարկման օբյեկտ չեն հանդիսանում նաև նրանց հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ արժեքային արտահայտությամբ հաշվառված պասսիվները:
5. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1993 թ. հաստատված «Հաշվապահական հաշվառման հաշվային պլանին» համապատասխան հաշվապահական հաշվառում վարող վճարողների համար հարկման օբյեկտ են հանդիսանում վերը նշված հաշվային պլանի հետևյալ հաշիվներում հաշվառված գույքը /առանց դրանց գծով մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի հաշվառման համապատասխան ենթահաշիվներում արտացոլված գումարների/`
    01     «Հիմնական միջոցներ» մնացորդային արժեքով
    07     «Տեղակայման ենթակա սարքավորումներ»
    09     «Վարձակալական պարտավորություններից մուտքեր»
    10*    «Նյութեր»
    11     «Աճեցվող և   բտվող կենդանիներ»
    12     «Փոքրարժեք և  արագամաշ առարկաներ» մնացորդային արժեքով
    15     «Նյութերի հայթայթում և  ձեռք բերում»
    20     «Հիմնական արտադրություն»
    21     «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ»
    23     «Օժանդակ արտադրություն»
    29     «Սպասարկող արտադրություն և  տնտեսություն»
    30     «Ոչ կապիտալ աշխատանքներ»
    40     «Պատրաստի արտադրանք»
    41     «Ապրանքներ» /գնման գներով/
    44     «Շրջանառության  ծախքեր` մնացորդ ապրանքների վրա»
6. «ՀՀ բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը»   կիրառող վճարողների /այսուհետև` «բանկեր» / համար հարկման օբյեկտ են հանդիսանում այդ պլանի հետևյալ հաշիվներում հաշվառված գույքը /առանց դրանց գծով մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի հաշվառման համապատասխան ենթահաշիվներում արտացոլված գումարների/`
    050     «Թանկարժեք մետաղներ»
    051     «Թանկարժեք մետաղների ջարդոն»
    052     «Իրեր թանկարժեք մետաղներից»
    053     «Թանկարժեք քարեր»
    054     «Իրացման համար հանձնված թանկարժեք մետաղներ»
    920     «Շենքեր և  շինություններ»  մնացորդային արժեքով
    921     «Տնտեսական գույք»
    924     «Վարձով տրվող մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային և  այլ
             միջոցներ /լիզինգ/»
    926     «Թանգարանային արժեքներ»
    931     «Շինարարական և  այլ նյութեր»
    937     «Տեղակայման ենթակա սարքավորումներ»
    940     «Տնտեսական նյութեր»
    942     «Փոքրարժեք և  արագամաշ առարկաներ» մնացորդային արժեքով
    971     «Կառավարչական ապարատի պահպանման ծախսեր»:
 
i
7. Վճարողների հարկման օբյեկտ հանդիսացող գույքը գնահատվում է նրանց հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ այդ գույքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլված արժեքով:
______________________
* ՀՀ կառավարության 06.06.95թ. թիվ  314  որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1993 թ. հաստատված «Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 10, 11, 12, 15, 20, 21, 23, 29, 30, 40, 41 և 44 հաշիվներում արտացոլված գույքը 1995-1996 թվականներին ազատվում են գույքահարկի վճարումից:
 
III. Հարկի դրույքաչափերը
 
i
8. Վճարողները հարկը հաշվարկում են հարկման ենթակա գույքի միջին տարեկան արժեքի 0,2 - 0,8 % տարեկան դրույքաչափերով:
Հարկի կոնկրետ դրույքաչափերը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով /գործող դրույքաչափերը բերված են հավելված 2-ում/:
 
IV. Գույքահարկի հաշվարկման կարգը
և վճարման ժամկետները
 
9. Վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար, աճողական կարգով` հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը, և հաշվարկները /հաշվարկի ձևը բերված է հավելված 3-ում և 4-ում/ ներկայացնում են հարկային մարմիններին եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվությունների /հաշվեկշիռների/ հետ միասին:
10. Վճարողների կողմից գույքահարկի գումարը հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի /ըստ հաշվեկշռային հոդվածների/ յուրաքանչյուր խմբի միջին արժեքի և տվյալ խմբի համար սահմանված տարեկան դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի գումարների հանրագումար:
11. Հարկման օբյեկտ հանդիսացող գույքի յուրաքանչյուր խմբի /ըստ հաշվեկշռային հոդվածների/ համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`
 
Հգ = Գ միջին x Դ x Մ / 100 որտեղ`
 
Հգ - հաշվետու ժամանակաշրջանում գույքի տվյալ խմբի գույքահարկի գումարն է.
Գ միջին - հաշվետու ժամանակաշրջանում հարկվող գույքի տվյալ խմբի միջին արժեքն է.
Դ - հարկվող գույքի տվյալ խմբի համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է /% -ով/.
Մ - այն մեծությունն է, որը եռամսյակի համար հաշվարկելիս հավասար է 0,25, կիսամյակի համար` 0,5, ինը ամսվա համար` 0,75, տարեկանի համար` 1:
Գ միջինը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա և այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա օրերի դրությամբ հարկվող գույքի տվյալ խմբի /նյութական արժեքների հանրագումարի/ հաշվեկշռային արժեքների մեծությունների կեսի և այդ ժամանակաշրջանի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ հարկվող գույքի տվյալ խմբի /նյութական արժեքների հանրագումարի/ հաշվեկշռային արժեքների մեծությունների գումարը բաժանելով այդ ժամանակաշրջանի ամիսների քանակի վրա:
12. Հարկի գումարը ենթակա է վճարման բյուջե` եռամսյակային հաշվապահական հաշվետվությունների /հաշվեկշիռների/ ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա, իսկ տարեկանի համար` տասնօրյա ժամկետում:
 
V. Գույքահարկի արտոնությունները
 
13. Գույքահարկից ազատվում են`
i
ա/ բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գույքը.
բ/ բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, վերամշակման և պահպանման, ձկների բուծման, որսի ու վերամշակման համար օգտագործվող գույքը.
գ/ պրոթեզաօրթոպեդիկ նշանակության գույքը.
դ/ նոր ստեղծված ձեռնարկությունների գույքը` դրանց պետական գրանցումից հետո մեկ տարի ժամկետով, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնց նկատմամբ չի տարածվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված արտոնությունը.
ե/ գիտության /գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական, նախագծային-հետախուզական և այլն/ կարիքների համար օգտագործվող գույքը.
զ/ բացառապես կրթության, մշակույթի և սպորտի կարիքների համար օգտագործվող գույքը /բացի պրոֆեսիոնալ սպորտի և վճարովի կրթական համակարգի գույքից/,
է/ բնակարանային-կոմունալ /բացի հյուրանոցներից/ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների գույքը.
ը/ ձեռնարկությունների հաշվեկշռներում արտացոլված և բացառապես բնակարանային-կոմունալ և սոցիալ-մշակութային նշանակության գույքը.
թ/ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն` պետական պաշարներ ստեղծելու համար օգտագործվող գույքը.
ժ/ բնապահպանական և հակահրդեհային անվտանգության նշանակության գույքը.
ի/ հաղորդակցության ճանապարհները /ներառյալ ավտոճանապարհները/, կապի և էներգահաղորդման գծերը, ինչպես նաև դրանց անմիջական շահագործումն ապահովելու նպատակով օգտագործվող գույքը:
 
VI. Գույքահարկի հաշվառման կարգը
 
14. Հաշվարկված գույքահարկի գումարը ձևակերպվում է հաշվեկշռային շահույթի հաշվին:
Ձեռնարկությունների կողմից /բացի բանկերից/ բյուջեի հետ գույքահարկի գծով գործառնությունների հաշվառումը տարվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի նոր բացվող «Հաշվարկներ գույքահարկի գծով» ենթահաշվում:
Սահմանված կարգով հաշվարկված հարկի գումարը արտացոլվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի կրեդիտով և 81 «Շահույթի օգտագործում» հաշվի դեբետով:
Գույքահարկի գումարի փոխանցումը բյուջե արտացոլվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի դեբետով և 51 «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտով:
15. Բանկերի կողմից բյուջեի հետ գույքահարկի գծով հաշվարկների հաշվառումը տարվում է 904 «Այլ դեբիտորներ և կրեդիտորներ» հաշվեկշռային հաշվի «Հաշվարկներ գույքահարկի գծով» առանձին ենթահաշվում: Սահմանված կարգով հաշվարկված հարկի գումարը բանկերը յուրաքանչյուր եռամսյակ արտացոլում են 904 «Այլ դեբիտորներ և կրեդիտորներ» հաշվի կրեդիտով և 950 «Բանկի շահույթից կատարված միջոցներ» հաշվի «Հաշվարկներ գույքահարկի գծով» ենթահաշվի դեբետով:
Բանկերը գույքահարկի գումարի փոխանցումը բյուջե արտացոլում են 904 «Այլ դեբիտորներ և կրեդիտորներ» հաշվի դեբետով և 161 «Բանկերի թղթակցային հաշիվներ ՀՀ կենտրոնական բանկում» հաշվի կրեդիտով:
 
VII. Եզրափակիչ դրույթներ
 
16. Վճարողների և հարկային մարմինների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև «Գույքահարկի մասին» օրենքի խախտման պատասխանատվության հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
17. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար ՀՀ կառավարությունը ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել գույքահարկի հաստատագրված վճարումներ, այլ դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման ու վճարման այլ կարգ և արտոնություններ:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
04.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960013
 
ՀԱՎԵԼՎԱԾ 1 *
 
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
 
Իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների /բացի բանկերից/ գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում /հաշվետվություններում/ արժեքային արտահայտությամբ հաշվառված /նյութական օբյեկտ հանդիսացող/ գույքը` ըստ ՀՀ կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմանը համապատասխան ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի 3-րդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև 1-ին և 2-րդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`
կապիտալ ներդրումներ
երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ
հաշվարկներ հիմնադիրների հետ
գալիք ժամանակաշրջանի ծախսեր:
Բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում ՀՀ օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների /հաշվետվությունների/ բոլոր բաժինների /բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների/ ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`
    թանկարժեք մետաղների վերագնահատում                      059
հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով
    ձեռնարկությունների և  կազմակերպությունների հետ         922
կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար   923
    կապիտալ ներդրումներ                                    930
դեբիտորներ և կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով   932
    գալիք ժամանակաշրջանի ծախսեր                            941
    գործառնական ծախսեր                                     970
    վճարված տույժեր, տուգանքներ և  այլ տուժավճարներ        979
    ընթացիկ տարվա վնասներ                                  980
    նախորդ տարվա վնասներ                                   981:
_________________________________
* Սահմանված է ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 1-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» թիվ 303 որոշմամբ:
 
ՀԱՎԵԼՎԱԾ 2 *
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԲԱՑԻ ԲԱՆԿԵՐԻՑ/ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ /ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ/ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
 
.________________________________________________________________________.
|ԹԻՎ|           ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԸ                  |  ՏԱՐԵԿԱՆ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ  |
|ԹԻՎ|                                           |        /ՏՈԿՈՍ/         |
|___|___________________________________________|________________________|
| 1.|Հիմնական միջոցներ, տեղակայման ենթակա       |                        |
|   |սարքավորումներ և  վարձակալական             |                        |
|   |պարտավորություններից մուտքեր`              |                        |
|   |    ա/ ակտիվ մաս                           |        0,2             |
|   |    բ/ պասսիվ մաս                          |        0,6             |
| 2.|Գույքահարկով հարկվող այլ միջոցներ          |        0,4             |
.________________________________________________________________________.
 
ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ /ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ/ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
 
.________________________________________________________________________.
|ԹԻՎ|           ՀԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՔԸ                 |    ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ  |
|ԹԻՎ|                                          |         / ՏՈԿՈՍ /       |
|___|__________________________________________|_________________________|
|1. |Շենքեր, Շինություններ                     |           0,6           |
|2. |Տնտեսական գույք                           |           0,2           |
|3. |Գույքահարկով հարկվող այլ միջոցներ         |           0,4           |
.________________________________________________________________________.
 
______________________
* Հաստատված է ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գույքահարկի դրույքաչափերի մասին» թիվ 314 որոշմամբ:
 
ՀԱՎԵԼՎԱԾ 3
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ
ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳԻ
 
______________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
___________________________________________
         /ձեռնարկության լրիվ անվանումը/
 
Ձեռնարկության հասցեն ______________________
___________________________________________
Պատասխանատու անձի /կատարողի/
ազգանունը _________________________________
հեռ. հ.____________________________________
 
Ձեռնարկությունների գույքահարկի հաշվարկ
 
19  թ. _______________
/հազ.դրամ/
._______________________________________________________________________.
|                   | Հիմնական միջոցներ    01 | Գույքահարկով | Ընդամենը |
|                   | տեղակայման ենթակա       | հարկվող այլ  |          |
|                   | սարքավորումներ       07 | միջոցներ     |          |
|                   | վարձակալական            | / 10, 15, 11,|          |
|                   | պարտավորություններից    | 12, 20, 21,  |          |
|                   | մուտքեր              09 | 23, 29, 30,  |          |
|                   |                         | 40, 41, 44 / |          |
|                   |  ակտիվ          պասսիվ  |              |          |
|___________________|_________________________|______________|__________|
|        1          |    2       |      3     |     4        |    5     |
|___________________|____________|____________|______________|__________|
|1. Հաշվետու        |            |            |              |          |
|   տվյալներ`       |            |            |              |          |
|   առ 01.01        |            |            |              |          |
|   01.02           |            |            |              |          |
|   01.03           |            |            |              |          |
|   01.04           |            |            |              |          |
|   01.05           |            |            |              |          |
|   01.06           |            |            |              |          |
|   01.07           |            |            |              |          |
|   01.07           |            |            |              |          |
|   01.08           |            |            |              |          |
|   01.09           |            |            |              |          |
|   01.10           |            |            |              |          |
|   01.11           |            |            |              |          |
|   01.12           |            |            |              |          |
|   01.01           |            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|2. Հաշվետու ժամա-  |            |            |              |          |
|   նակաշրջանում    |            |            |              |          |
|   գույքի միջին    |            |            |              |          |
|   արժեքը,         |            |            |              |          |
|   ընդամենը        |            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|3. Գույքի միջին    |            |            |              |          |
|   արժեքը, որից    |            |            |              |          |
|   չի հաշվարկվում  |            |            |              |          |
|   գույքահարկ      |            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|4. Գույքահարկով    |            |            |              |          |
|   հարկման ենթակա  |            |            |              |          |
|   գույքի միջին    |            |            |              |          |
|   արժեքը /տող 2 - |            |            |              |          |
|   - տող 3/        |            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|5. Գույքահարկի     |            |            |              |          |
|   դրույքաչափը     |            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|6. Հաշվետու        |            |            |              |          |
| ժամանակաշրջանում  |            |            |              |          |
| բյուջե վճարման    |            |            |              |          |
| ենթակա գույքահարկի|            |            |              |          |
| գումարը           |            |            |              |          |
|   /տող 4 x տող 5  |            |            |              |          |
|   : 100/          |            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|7. Նախորդ          |            |            |              |          |
| ժամանակաշրջանում  |            |            |              |          |
| հաշվարկված        |            |            |              |          |
|գույքահարկի գումարը|            |            |              |          |
|___________________|____________|____________|______________|__________|
|8. ենթակա է`       |            |            |              |          |
|   ա/ լրացուցիչ    |            |            |              |          |
|   վճարման բյուջե  |            |            |              |          |
|   /տող 6 - տող 7/ |            |            |              |          |
|   բ/ հաշվանցման   |            |            |              |          |
|   առաջիկա վճարում-|            |            |              |          |
|   ների հաշվին     |            |            |              |          |
|   /վերադարձման    |            |            |              |          |
|   բյուջեից/       |            |            |              |          |
|   /տող 7 - տող 6 /|            |            |              |          |
._______________________________________________________________________.
 
«____» _____________________19  թ.
հաշվարկի ուղարկման ամսաթիվը
 
        Ղեկավար                            /ստորագրություն/
 
        Գլխավոր հաշվապահ                   /ստորագրություն/
 
ՀԱՎԵԼՎԱԾ 4
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳԻ
 
_______________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
____________________________________________
          /ձեռնարկության լրիվ անվանումը/
 
Ձեռնարկության հասցեն _______________________
____________________________________________
Պատասխանատու անձի /կատարողի/
ազգանունը___________________________________
հեռ. հ._____________________________________
 
Բանկերի գույքահարկի հաշվարկ
 
19  թ._____________
 
.______________________________________________________________________.
|                       |  Շենքեր, | Տնտեսա-| Գույքահարկով  | Ընդամենը |
|                       |  շինու-  | կան    | հարկվող այլ   |          |
|                       |  թյուններ| գույք  | միջոցներ      |          |
|                       |  920     | 921    | / 050, 051,   |          |
|                       |          |        | 052, 053, 054,|          |
|                       |          |        | 924, 926, 931,|          |
|                       |          |        | 937, 940, 942,|          |
|                       |          |        | 971/          |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|         1             |    2     |  3     |       4       |   5      |
|_______________________|__________|________|_______________|__________|
|1. Հաշվետու            |          |        |               |          |
|   տվյալներ`           |          |        |               |          |
|   առ 01.01            |          |        |               |          |
|   01.02               |          |        |               |          |
|   01.03               |          |        |               |          |
|   01.04               |          |        |               |          |
|   01.05               |          |        |               |          |
|   01.06               |          |        |               |          |
|   01.07               |          |        |               |          |
|   01.08               |          |        |               |          |
|   01.09               |          |        |               |          |
|   01.10               |          |        |               |          |
|   01.11               |          |        |               |          |
|   01.12               |          |        |               |          |
|   01.01               |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|2. Հաշվետու ժամա-      |          |        |               |          |
|   նակաշրջանում        |          |        |               |          |
|   գույքի միջին        |          |        |               |          |
|   արժեքը,             |          |        |               |          |
|   ընդամենը            |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|3. Գույքի միջին        |          |        |               |          |
|   արժեքը, որից        |          |        |               |          |
|   չի հաշվարկվում      |          |        |               |          |
|   գույքահարկ          |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|4. Գույքահարկով        |          |        |               |          |
|   հարկման ենթակա      |          |        |               |          |
|   գույքի միջին        |          |        |               |          |
|   արժեքը              |          |        |               |          |
|   /տող 2 - տող 3/     |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|5. Գույքահարկի         |          |        |               |          |
|   դրույքաչափը         |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|6. Հաշվետու            |          |        |               |          |
|   ժամանակաշրջանում    |          |        |               |          |
|   բյուջե վճարման      |          |        |               |          |
|   ենթակա գույքահարկի  |          |        |               |          |
|         գումարը       |          |        |               |          |
|   /տող 4 x տող 5/:    |          |        |               |          |
|   100/                |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|7. Նախորդ              |          |        |               |          |
|   ժամանակաշրջանում    |          |        |               |          |
|   հաշվարկված          |          |        |               |          |
|   գույքահարկի         |          |        |               |          |
|   գումարը             |          |        |               |          |
|_______________________|__________|________|_______________|__________|
|8. Ենթակա է`           |          |        |               |          |
|   ա/ լրացուցիչ        |          |        |               |          |
|   վճարման բյուջե      |          |        |               |          |
|   /տող 6  տող 7/      |          |        |               |          |
|   բ/ հաշվանցման       |          |        |               |          |
|   առաջիկա վճարումների |          |        |               |          |
|   հաշվին              |          |        |               |          |
|   /վերադարձման        |          |        |               |          |
|   բյուջեից/           |          |        |               |          |
|   /տող 7 - տող 6/     |          |        |               |          |
.______________________________________________________________________.
 
«____»__________________19 թ.
հաշվարկի ուղարկման ամսաթիվը
 
        Ղեկավար                                 /ստորագրություն/
        գլխավոր հաշվապահ                        /ստորագրություն/
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
04.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960013