(ուժը կորցրել է 06.06.05 թ 29.03.05 թիվ 142-Ն որոշում)
i
 050.0123.160403                                  ԳՐԱՆՑՎԱԾ Է
                                             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                       ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»         04           2003 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003131
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 մարտի 2003 թվականի N 123-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1.1. կարգի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետ`
i
«4.1. Սույն կարգի իմաստով` վարկառու է համարվում այն անձը, որը վարկատուի հանդեպ ստանձնել է կամ կարող է ստանձնել սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը».
1.2. կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«13. Ընթացիկ տեղեկատվությունը ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այլ տեղեկատվության, որը վարկային ռեգիստրի կողմից վարկատուին տրամադրվում է ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկատվությունը ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման` տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը».
1.3. կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«18. Վարկատուների կողմից կատարված բոլոր հարցումները գրանցվում են վարկային ռեգիստրի կողմից: Յուրաքանչյուր ամիս, մինչև ամսվա 7-րդ աշխատանքային օրը, Կենտրոնական բանկը ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով վարկատուներին է ներկայացնում վարկատուի կողմից նախորդ ամսվա ընթացքում վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ արձանագրություն (հավելված թիվ 7)».
1.4. կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«23. Վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացման համար վարկառուն պարտավոր է առձեռն ներկայացնել գրավոր դիմում (հավելված թիվ 6)` կից ներկայացնելով սահմանված սակագնի վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթը (օրինակ` վճարման հանձնարարական): Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Վարկառուի ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) լինելու դեպքում կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Վարկային ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից` երրորդ աշխատանքային օրը».
1.5. կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«24. Դիմողը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար վարկառուն (կամ նրա լիազորված անձը) պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում` նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը մերժվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից` պատասխան գրությամբ, իսկ դիմողի կողմից մուծված սակագինը հետ չի վերադարձվում: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել վարկային ռեգիստրին` առանց լրացուցիչ վճարում կատարելու».
1.6. կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«25. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և ճշմարտացիության համար օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում տեղեկատվությունը տրամադրող վարկատուն: Վարկային ռեգիստրից վարկառուի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկառուն կարող է գրավոր տեղեկացնել վարկային ռեգիստրին` մատնանշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո պատասխանում է վարկառուին` տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը սույն կարգով սահմանված ժամկետներում».
i
1.7. կարգի 2-րդ հավելվածում և 2-րդ հավելվածի լրացման կարգում «արտարժույթի կոդը» բառերը փոխարինել «արժույթի կոդը» բառերով.
i
1.8. կարգի 6-րդ հավելվածից հանել «Նախատեսվող վարկի գումարը * (Հայաստանի Հանրապետության դրամով)» արտահայտությունը.
1.9. կարգի 8-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 
i
«Հավելված 8
 
1. Համակարգում ձևավորվող ֆայլերի անվանումները և տիպերը
 
1.1. Կենտրոնական բանկում լրացվող և վարվող ստանդարտ տեղեկագրերից ձևավորվող ֆայլերը
 
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRS)`
- 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
- 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով) r,
- 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
- LRS-ֆայլի ընդլայնում:
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է բոլոր ստանդարտ տեղեկագրերը:
 
1.2. Վարկատուի կողմից ուղարկվող վարկերի ֆայլերի անվանումը և տեսակը
 
. Տեղեկատվություն նոր գրանցվող կամ գործող վարկի փոփոխության վերաբերյալ
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRՄ)`
 
- 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որտեղ ձևավորվում է ֆայլը),
- 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
- 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
- LR0- ֆայլի ընդլայնում (ընդլայնման վերջին նիշը հավասար է զրոյի):
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:
 
. Տեղեկատվություն հեռացվող վարկի վերաբերյալ
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRD)`
 
- 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որտեղ ձևավորվում է ֆայլը),
- 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
- 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
- LRD- ֆայլի ընդլայնում:
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:
 
1.3. Կենտրոնական բանկից փոխանցվող անդորրագրի ֆայլի անվանումը և տեսակը
 
Կենտրոնական բանկում վարկերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է անդորրագրի ֆայլ:
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRA)`
 
- 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
- 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
- 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
- LRA-ֆայլի ընդլայնում:
1.4. Վարկատուների կողմից ուղարկվող հարցման ֆայլի անվանումը և տեսակը
 
Ֆայլի անվանումը պարունակում է 14 նիշ (1x3n4d2n.XLS)`
- 1x- հայտի նշանը, որը տվյալ դեպքում ներկայացվում է Q- տառով,
- 3n-հարցում ուղարկող վարկատուի կոդը,
- 4d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (mmdd, ամիսօր ֆորմատով),
- 2n-հայտի հերթական համարը ձևավորման ամսաթվի սահմաններում,
- XLS- ֆայլի ընդլայնում:
 
1.5. Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները և տեսակները
 
. Հարցմանը պատասխանող հաշվետվություն
Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ (1x 8d20x.QRP)`
 
- 1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D- տառով,
- 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
- 20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,
- QRP-ֆայլի ընդլայնում:
 
. Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն
Ֆայլի անվանումը պարունակում է 16 նիշ (1x 8d3n.QRP)`
 
- 1x- հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S- տառով,
- 8d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
- 3n-վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
- QRP- ֆայլի ընդլայնում:
 
2. Հաղորդագրությունների կառուցվածքը և դաշտերի նկարագրությունը
 
Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է 3 մասից`
վերնագիր
տեքստ
վերջաբան
Հաղորդագրությունը սկսվում է ԷյԷսՍիԱյԱյ) հատուկ «{» նիշով և վերջանում «}» նիշերով: Սկզբի «{» նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու` լրացվում է մեկ
տողով վերնագիրը, որն ավարտվում է ԷյԷսՍիԱյԱյ «<-|«>-|«>
 
Հաղորդագրության վերնագրում նշվում է`
3x -ֆայլի ընդլայնումը,
5n -հաղորդագրությունն ուղարկող վարկատուի կոդը,
5n -հաղորդագրությունը ստացող վարկատուի կոդը:
 
Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտերը պետք է լրացվեն համաձայն տվյալ դաշտի լրացման կանոնների և ֆորմատների: Հաղորդագրության տեքստային մասը բաղկացած է «Դաշտի կոդ»-ից և «Դաշտի պարունակություն»-ից: Հաղորդագրության մեջ դաշտի կոդը առջևից և հետևից վերցված է զույգ կետերի մեջ, օրինակ` «:101:»: Դաշտի կոդից հետո դրված 2 կետից հետո, առանց ազատ տեղ թողնելու, լրացվում է դաշտի համապատասխան տեղեկատվությունը: Յուրաքանչյուր տող ավարտվում է «է» նիշով: Վերջին դաշտի վերջին նիշը լրացնելուց հետո դրվում է «է», և դրվում են հաջորդաբար «}» և «է» ԷյԷսՍիԱյԱյ) հատուկ նիշերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են հաղորդագրության վերջաբանը:
Ստորև նկարագրված է անդորրագրի օրինակ`
 
1. վերնագիր {LRA1030010600 <>
 
2. տեքստ:A00:10601126598732 <>
:A01:106200207140001.lRa <>
:A02:ELFF <>
:A03:L5error <>
 
3. վերջաբան } <>
 
2.1. Ստանդարտ տեղեկագրերի կառուցվածքը
Վարկատուների տեղեկագիրը Կենտրոնական բանկի կայանից ուղարկվում է յուրաքանչյուր վարկատուի աշխատանքային կայանին և տեղեկություններ է պարունակում իր մասնաճյուղերի վերաբերյալ:
->
.____________________________________________________________.
| Պ/Օ1|Դաշտի կոդը|Դաշտի անվանումը            |Դաշտի ֆորմատը 2|
|_____|__________|___________________________|_______________|
| Պ   | BO1      | Վարկատուի կոդը            |     *         |
| Պ   | BO2      | Մասնաճյուղի կոդը          |     *         |
| Պ   | BO3      | Անվանումը                 |     *         |
| Պ   | BO4      | Կարճ անվանումը            |     *         |
| Պ   | BO5      | Հասցեն                    |     *         |
| Օ   | BO6      | Վարկատուի տնօրենը         |     *         |
| Օ   | BO7      | Գլխավոր հաշվապահը         |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | CO1      | Արժույթի կոդը             |     *         |
| Պ   | CO2      | Անվանումը                 |     *         |
| Պ   | CO3      | Միավորը                   |     *         |
| Պ   | CO4      | Փոխարժեքը                 |     *         |
| Պ   | CO5      | Ամսաթիվը                  |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | TO1      | Կոդը                      |     *         |
| Պ   | TO2      | Վարկի տեսակը              |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | SO1      | Կոդը                      |     *         |
| Պ   | SO2      | Անվանումը                 |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | DO1      | Կոդը                      |     *         |
| Պ   | DO2      | Աղբյուրը                  |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | PO1      | Կոդը                      |     *         |
| Պ   | PO2      | Սեփականության ձևը         |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | RO1      | Կոդը                      |     *         |
| Պ   | RO2      | Ռիսկի դասը                |     *         |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   | ZO1      | Կոդը                      |     *         |
| Պ   | ZO2      | Մարզի անվանումը           |     *         |
.____________________________________________________________.
-|
._________________________________________.
|      Դաշտի բովանդակությունը | Դաշտի կոդը|
|_____________________________|___________|
| Վարկատուների տեղեկագիրը     |  BO1-BO7  |
| Արժույթի տեղեկագիրը         |  CO1-CO5  |
| Վարկի տեսակը                |  TO1-TO2  |
| Ոլորտի տեղեկագիրը           |  SO1-SO2  |
| Վարկի տրամադրման աղբյուրը   |  DO1-DO2  |
| Սեփականության ձևը           |  PO1-PO2  |
| Վարկային ռիսկի դասը         |  RO1-RO2  |
| Մարզերի տեղեկագիրը          |  ZO1-ZO2  |
._________________________________________.
---------------------
1 Պ - պարտադիր, Օ - օժանդակ
2 * - հաղորդագրությունների դաշտերի ֆորմատները համապատասխանում են
Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ձևերին:
 
Դաշտերի նկարագրությունը
 
դաշտ:B01: Վարկատուի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է այն վարկատուի կոդը, որին ուղարկվում է տեղեկագիրը,
 
դաշտ:B02: Մասնաճյուղի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում են ուղարկվող հաղորդագրության մեջ:B01: դաշտում նշված վարկատուի մասնաճյուղերի կոդերը,
 
դաշտ:B03: Անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:B01: դաշտում ներկայացված վարկատուի անվանումը,
 
դաշտ:B04: Կարճ անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:B01: դաշտում ներկայացված վարկատուի կարճ անվանումը,
 
դաշտ:B05: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:B01: դաշտում ներկայացված վարկատուի հասցեն,
 
դաշտ:B06: Վարկատուի տնօրենը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:B01: դաշտում ներկայացված վարկատուի տնօրենը,
 
դաշտ:B07: Գլխավոր հաշվապահը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:B01: դաշտում ներկայացված վարկատուի գլխավոր հաշվապահը,
 
դաշտ:C01: Արժույթի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է արժույթի կոդը,
 
դաշտ :C02 : Անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :C01 : դաշտում նշված արժույթի անվանումը,
 
դաշտ:C03: Արժույթի միավորը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:C01: դաշտում նշված արժույթի միավորը,
 
դաշտ:C04: Արտարժույթի փոխարժեքը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է:C01: դաշտում նշված արտարժույթի փոխարժեքը,
 
դաշտ:C05: Ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տեղեկագրի մուտքագրման ամսաթիվը,
 
դաշտ :T01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակի կոդը,
 
դաշտ :T02 : Վարկի տեսակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակը,
 
դաշտ:S01: Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի կոդը,
 
դաշտ :S02 : Անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ոլորտի անվանումը,
 
դաշտ :D01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի կոդը,
 
դաշտ :D02 : Աղբյուրը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրման աղբյուրի անվանումը,
 
դաշտ:P01: Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևի կոդը,
 
դաշտ :P02 : Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականության ձևի անվանումը,
 
դաշտ :R01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի վարկային ռիսկի դասի կոդը,
 
դաշտ :R02 : Ռիսկի դասը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկային ռիսկի դասի անվանումը,
 
դաշտ :Z01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման մարզի կոդը,
 
դաշտ :Z02 : Մարզի անունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է մարզի անունը:
 
2.2. Շտեմարանում գրանցվող վարկի կառուցվածքը
 
.____________________________________________________________.
| Պ/Օ |Դաշտի կոդը|Դաշտի անվանումը            |Դաշտի ֆորմատը  |
|_____|__________|___________________________|_______________|
| Պ   |   101    | Վարկային ռեգիստրի կոդը    |      *        |
| Պ   |   102    | Վարկատուի կոդը            |      *        |
| Պ   |   103    | Մասնաճյուղի կոդը          |      *        |
| Պ   |   201    | Վարկառուի կարգավիճակը     |      *        |
| Պ   |   202    | Վարկառուի անունը/անվանումը|      *        |
| Օ   |   203    | Վարկառուի ազգանունը       |      *        |
| Օ   |   204    | Վարկառուի հայրանունը      |      *        |
| Պ   |   205    | Վարկառուի անձնագրի կոդը/  |      *        |
|     |          | հարկային կոդը             |               |
| Պ   |   206    | Մարզի կոդը                |      *        |
| Օ   |   207    | Հասցեն                    |      *        |
| Օ   |   208    | Սեփականության ձևը         |      *        |
| Պ   |   209    | Ռեզիդենտությունը          |      *        |
| Պ   |   210    | Վարկատուի հետ կապված են/  |      *        |
|     |          | կապված չեն                |               |
| Օ   |   211    | Գործադիր տնօրենը          |      *        |
| Պ   |   212    | Տարբերակի հերթական համարը |      *        |
| Պ   |   301    | Պայմանագրի ամսաթիվը       |      *        |
| Պ   |   302    | Պայմանագրի համարը         |      *        |
| Պ   |   303    | Վարկի փոփոխության ամսաթիվը|      *        |
| Օ   |   304    | Փաստացի մասնակի մարման    |      *        |
|     |          | ամսաթիվը                  |               |
| Պ   |   305    | Փաստացի տրամադրված գումարի|      *        |
|     |          | ամսաթիվը                  |               |
| Պ   |   306    | Պայմանագրի մարման ամսաթիվը|      *        |
| Պ   |   307    | Վարկի վիճակը              |      *        |
| Օ   |   308    | Գրավի գումարը             |      *        |
| Օ   |   309    | Գրավի առարկան             |      *        |
| Օ   |   310    | Գրավի այլ նշումներ        |      *        |
| Պ   |   401    | Վարկի տեսակը              |      *        |
| Պ   |   402    | Տրամադրման աղբյուրը       |      *        |
| Պ   |   403    | Վարկային ռիսկի դասը       |      *        |
| Պ   |   404    | Օգտագործման ոլորտը        |      *        |
| Պ   |   405    | Օգտագործման մարզը         |      *        |
| Պ   |   406    | Պայմանների վերանայման     |      *        |
|     |          | քանակը                    |               |
| Օ   |   407    | Մասհանման գումարը         |      *        |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   |   501    | Արժույթի կոդը             |      *        |
| Պ   |   502    | Պայմանագրով նախատեսված    |      *        |
|     |          | գումարը                   |               |
| Պ   |   503    | Պայմանագրով նախատեսված    |      *        |
|     |          | տոկոսը                    |               |
| Պ   |   504    | Տրամադրված գումարը        |      *        |
| Պ   |   505    | Մարված գումարը            |      *        |
| Պ   |   506    | Փաստացի մնացորդը          |      *        |
| Պ   |   507    | Ժամկետանց                 |      *        |
|     |          | պարտավորությունները       |               |
| Պ   |   508    | Ժամկետանց տոկոսը          |      *        |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   |   601    | Երաշխավորի կարգավիճակը    |      *        |
| Պ   |   602    | Երաշխավորի անունը /       |      *        |
|     |          | անվանումը                 |               |
| Օ   |   603    | Երաշխավորի հայրանունը     |      *        |
| Օ   |   604    | Երաշխավորի ազգանունը      |      *        |
| Պ   |   605    | Անձնագրի կոդը / հարկային  |      *        |
|     |          | կոդը                      |               |
| Օ   |   606    | Հասցեն                    |      *        |
| Պ   |   607    | Մարզի կոդը                |      *        |
| Պ   |   608    | Երաշխիքի գումարը          |      *        |
| Օ   |   609    | Երաշխավորողի սեփականության|      *        |
|     |          | ձևը                       |               |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   |   701    | Փոխկապակցված անձի         |      *        |
|     |          | կարգավիճակը               |               |
| Պ   |   702    | Փոխկապակցված անձի         |      *        |
|     |          | անունը / անվանումը        |               |
| Օ   |   703    | Փոխկապակցված անձի         |      *        |
|     |          | հայրանունը                |               |
| Օ   |   704    | Փոխկապակցված անձի         |      *        |
|     |          | ազգանունը                 |               |
| Պ   |   705    | Փոխկապակցված անձի         |      *        |
|     |          | անձնագրի կոդը / հարկային  |               |
|     |          | կոդը                      |               |
| Պ   |   706    | Մարզի կոդը                |      *        |
| Օ   |   707    | Հասցեն                    |      *        |
| Պ   |   708    | Վարկային ռեգիստրի կոդը    |      *        |
|     |          | (փոխկապակցված անձի վարկերի|               |
|     |          | կոդերը)                   |               |
| Օ   |   709    | Փոխկապակցված անձի         |      *        |
|     |          | սեփականության ձևը         |               |
.____________________________________________________________.
-|
->
.____________________________________________________________.
| Պ   |   901    | Սեփականատիրոջ կարգավիճակը |      *        |
| Պ   |   902    | Սեփականատիրոջ անունը /    |      *        |
|     |          | անվանումը                 |               |
| Օ   |   903    | Սեփականատիրոջ հայրանունը  |      *        |
| Օ   |   904    | Սեփականատիրոջ ազգանունը   |      *        |
| Պ   |   905    | Սեփականատիրոջ անձնագրի    |      *        |
|     |          | կոդը / հարկային կոդը      |               |
| Պ   |   906    | Մարզի կոդը                |      *        |
| Օ   |   907    | Հասցեն                    |      *        |
| Օ   |   908    | Սեփականատիրոջ             |      *        |
|     |          | սեփականության ձևը         |               |
.____________________________________________________________.
-|
 
._________________________________________.
|      Դաշտի բովանդակությունը | Դաշտի կոդը|
|_____________________________|___________|
|Վարկի մանրամասները           | 501-508   |
|Երաշխավորողները              | 601-608   |
|Փոխկապակցված անձինք          | 701-708   |
|Սեփականատերերը               | 901-907   |
._________________________________________.
 
Դաշտերի նկարագրությունը
 
դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`
- վարկատուի կոդը,
- վարկի մուտքագրման ամսաթիվը,
- վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,
- ստուգիչ նիշ,
 
դաշտ:102: Վարկատուի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի կոդը,
 
դաշտ:103:Մասնաճյուղի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի մասնաճյուղի կոդը (եթե վարկը տրամադրվել է գլխամասի կողմից, ապա դաշտը պարտադիր հավասար է 00 (2 զրո)),
 
դաշտ:201: Վարկառուի կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը,
 
դաշտ:202:Վարկառուի անունը/անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է` վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում` անվանումը,
 
դաշտ:203:Վարկառուի ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը,
 
դաշտ:204:Վարկառուի հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը,
 
դաշտ :205 : Վարկառուի անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է` վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի կոդը, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում` հարկային կոդը,
 
դաշտ :206 : Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է այն մարզի կոդը, որտեղ օգտագործվելու է վարկը,
 
դաշտ :207: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն,
 
դաշտ:208: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևը,
 
դաշտ :209 : Ռեզիդենտությունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում են` վարկառուի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու դեպքերը,
 
դաշտ :210 : Վարկատուի հետ կապված են/ կապված չեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի կապվածությունը վարկատուի հետ,
 
դաշտ :211 : Գործադիր տնօրենը
ֆորմատ *
այս դաշտում նշվում են` վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում` գործադիր տնօրենի վերաբերյալ տվյալներ,
 
դաշտ :212 : Տարբերակի հերթական համարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տարբերակի հերթական համարը,
 
դաշտ :301 : Պայմանագրի ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է պայմանագրի կնքման ամսաթիվը, համաձայն որի տրամադրվել է վարկը,
 
դաշտ :302 : Պայմանագրի համարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է պայմանագրի համարը,
 
դաշտ :303 : Վարկի փոփոխության ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը,
 
դաշտ :304 : Փաստացի կատարված մասնակի մարման ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փաստացի կատարված մասնակի մարման վերջին ամսաթիվը,
 
դաշտ :305 : Փաստացի տրամադրված գումարի ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը,
 
դաշտ :306 : Պայմանագրի մարման ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է պայմանագրում ներկայացված մարման ամսաթիվը,
 
դաշտ:307: Վարկի վիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի վիճակը (մարված կամ չմարված),
 
դաշտ :308 : Գրավի գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է գրավի գնահատված արժեքը,
 
դաշտ: 309: Գրավի առարկան
ֆորմատ *
այս դաշտում նշվում է գրավի առարկայի տեսակը,
 
դաշտ:310: Գրավի այլ նշումներ
ֆորմատ *
այս դաշտում նշվում են գրավի վերաբերյալ այլ տվյալներ,
 
դաշտ :401 : Վարկի տեսակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրված վարկի տեսակը,
 
դաշտ :402: Տրամադրման աղբյուրը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրը,
 
դաշտ :403 : Վարկային ռիսկի դասը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի վարկային ռիսկի դասը,
 
դաշտ :404 : Օգտագործման ոլորտը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտը,
 
դաշտ :405: Օգտագործման մարզը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է այն մարզը, որտեղ կիրառվելու է վարկը,
 
դաշտ :406: Պայմանների վերանայման քանակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի վերանայումների քանակը,
 
դաշտ :407: Մասհանման գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի գծով ընդհանուր կամ հատուկ պահուստին կատարված մասհանման գումարը,
 
դաշտ :501: Արժույթի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման արժույթի կոդը,
 
դաշտ :502: Պայմանագրով նախատեսված գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված գումարը,
 
դաշտ:503: Պայմանագրով նախատեսված տոկոսը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված տոկոսը,
 
դաշտ:504: Տրամադրված գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրված գումարը,
 
դաշտ:505: Մարված գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի կողմից մարված հիմնական գումարը,
 
դաշտ:506: Փաստացի մնացորդը
ֆորմատ *
այս դաշտում լրացվում է վարկի փաստացի մնացորդը,
 
դաշտ:507: Ժամկետանց պարտավորությունները
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական գումարը,
 
դաշտ:508: Ժամկետանց տոկոսը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական տոկոսների գումարը,
 
դաշտ:601: Երաշխավորողի կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,
 
դաշտ:602: Երաշխավորողի անունը / անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,
 
դաշտ :603: Երաշխավորողի հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի հայրանունը,
 
դաշտ :604: Երաշխավորողի ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի ազգանունը,
 
դաշտ :605: Անձնագրի կոդը /հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի կոդը,
 
դաշտ :606: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի հասցեն,
 
դաշտ:607: Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի մարզի կոդը,
 
դաշտ:608: Երաշխիքի գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի երաշխիքի գումարը,
 
դաշտ:609: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի սեփականության ձևը,
 
դաշտ:701: Փոխկապակցված անձի կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է, վարկառուի հետ փոխկապակցված անձի առկայության դեպքում, վերջինիս կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,
 
դաշտ:702: Փոխկապակցված անձի անունը /անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,
 
դաշտ:703: Փոխկապակցված անձի հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հայրանունը,
դաշտ:704: Փոխկապակցված անձի ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ազգանունը,
 
դաշտ: 705: Փոխկապակցված անձի անձնագրի կոդը / հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի կոդը կամ հարկային կոդը,
 
դաշտ:706: Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի մարզի կոդը,
 
դաշտ: 707: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հասցեն,
 
դաշտ :708 : Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը)
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի վարկի կոդը վարկային ռեգիստրում,
 
դաշտ:709: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սեփականության ձևը,
 
դաշտ : 901 : Սեփականատիրոջ կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի կապիտալում 10% և ավելի մասնակցություն ունեցող կամ 5-7 ամենամեծ մասնաբաժին ունեցող սեփականատերերի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,
 
դաշտ :902 : Սեփականատիրոջ անունը /անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,
 
դաշտ :903 : Սեփականատիրոջ հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հայրանունը,
 
դաշտ :904 : Սեփականատիրոջ ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ազգանունը,
 
դաշտ : 905 : Սեփականատիրոջ անձնագրի կոդը / հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի կոդը,
 
դաշտ :906 : Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ մարզի կոդը,
 
դաշտ :907 : Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հասցեն,
 
դաշտ:908: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սեփականության ձևը:
 
2.3. Հեռացվող վարկի կառուցվածքը
 
.____________________________________________________________.
| Պ/Օ |Դաշտի կոդը|Դաշտի անվանումը            |Դաշտի ֆորմատը  |
|_____|__________|___________________________|_______________|
| Պ   |   101    | Վարկային ռեգիստրի կոդը    |      *        |
.____________________________________________________________.
 
Դաշտերի նկարագրությունը
 
դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`
- վարկի մուտքագրման ամսաթիվը,
- վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,
- ստուգիչ նիշ:
 
2.4. Անդորրագրի կառուցվածքը
 
.____________________________________________________________.
| Պ/Օ |Դաշտի կոդը|Դաշտի անվանումը            |Դաշտի ֆորմատը  |
|_____|__________|___________________________|_______________|
| Պ   |   A00    | Վարկային ռեգիստրի կոդը    |      *        |
| Պ   |   A01    | Ստացված ֆայլի անվանումը   |      *        |
| Պ   |   A02    | Հաղորդագրության կոդը      |      *        |
|     |          | (ընդունված է/ընդունված չէ)|               |
| O   |   A03    | Սխալի բովանդակությունը    |      *        |
.____________________________________________________________.
 
Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին` տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:
Դաշտերի նկարագրությունը
 
դաշտ:A00: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկատուի աշխատանքային կայանից ստացված հաղորդագրության մեջ առկա վարկային ռեգիստրի կոդը, որի համար ուղարկվում է անդորրագիրը,
 
դաշտ:A01: Ստացված ֆայլի անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է`
- վարկատուի կոդը,
- ուղարկման ամսաթիվը,
- հաղորդագրության հերթական համարը,
- ֆայլի ընդլայնում,
 
դաշտ:A02: Հաղորդագրության կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը` ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում` սխալի կոդը,
 
դաշտ:A03: Սխալի բովանդակությունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում` վերջինիս բովանդակությունը»:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ