(ուժը կորցրել է 29.12.10 թիվ 57-Ն որոշում)
i
603.0114.161202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2002 թվականի N 114-Ն
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ, ԵԹԵՐԱՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ, ՎԱՅՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ, ՍՆԿԵՐԻ, ԸՆԿՈՒՅԶԻ, ՄԵՂՐԻ ԵՎ ՇԵՐԱՄԻ ԲՈԺՈԺԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է`
Հաստատել «Հաշվետվություն շաքարի ճակնդեղի, եթերայուղատու մշակաբույսերի, վայրի պտուղների և հատապտուղների, սնկերի, ընկույզի, մեղրի և շերամի բոժոժի գնումների մասին» Ձև թիվ 9-գնում (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի
թիվ 114-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ, ԵԹԵՐԱՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ, ՎԱՅՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ, ՍՆԿԵՐԻ, ԸՆԿՈՒՅԶԻ, ՄԵՂՐԻ ԵՎ ՇԵՐԱՄԻ ԲՈԺՈԺԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ԳՆՈՒՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է 9-գնում (տարեկան) հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Շաքարի ճակնդեղ»` թիվ 01 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված շաքարի ճակնդեղի քանակը և արժեքը:
6. «Ծխախոտ»` թիվ 02 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված ծխախոտի և մախորկայի քանակը և արժեքը:
7. «Եթերայուղատու մշակաբույսեր»` թիվ 03 տողով, `թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված եթերայուղատու մշակաբույսերի (խորդենի, վարդ, դաղձ և այլն) քանակը և արժեքը:
8. «Չոր և թարմ վայրի պտուղներ և հատապտուղներ (վերածած թարմի)»` թիվ 04 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված չոր և թարմ վայրի պտուղների և հատապտուղների քանակը և արժեքը: Չոր, վայրի պտուղները թարմի վերածելիս, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 1 տոննա չոր, վայրի պտուղ ստանալու համար ծախսվում է 5 տոննա թարմ հումք, իսկ 1 տոննա չոր հատապտուղ ստանալու համար ծախսվում է համապատասխանաբար.
թխենու, ալոճենու, վայրի սինձի (արջածառ) համար` 4 տոննա թարմ հումք,
հաղարջենու և կծոխուրի (ծոր) համար` 6,5 տոննա թարմ հումք,
վայրի ելակի և մորու համար` 8 տոննա թարմ հումք:
9. «Լոռամրգի և հապալասի»` թիվ 05, «Չոր սնկեր»` թիվ 06, «Թարմ, աղի և թթու դրած սնկեր (վերածած թարմի)»` թիվ 07, «Ընկույզ ընդամենը»` թիվ 08, «այդ թվում վայրի»` թիվ 09, «Մեղր»` թիվ 10, և «Գնված է շերամի բոժոժ - ընդամենը, ցենտներ»` թիվ 11 տողերի, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված համապատասխան մթերքների քանակը և արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, |
|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» |
|և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական |
|տեղեկությունների ներկայացման» կարգի |
|_________________________________________________________________________|
| ՈՒմ է ներկայացվում __________________________ |Ձև N 9-գնում |
| (անվանումը) |---------------- |
| Ով է ներկայացվում __________________________ | ամսական |
| (անվանումը) | |
| --------------------------------------------- |Հաստատված է ՀՀ |
| Հիմնադիրները (մասնակիցները) ** 1 2 3 4 |վիճակագրության պետական |
| |խորհրդի 09 օգոստոսի |
| 1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ |2002թ. թիվ 114-Ն որոշմամբ|
| 4. քաղաքացի | |
| | |
| Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում | |
| անհրաժեշտ է կատարել նշում __ | |
| | Ներկայացվում է |
| Կազմակերպական-իրավական ձևը ----------------- |ՀՀ ազգային վիճակագրական |
| ____________________ ծածկագիրը* -- -- -- -- |ծառայության մարզային |
| |գործակալություն կամ |
| փաստացի գործունեության հիմնական տեսակը --- |տարածքային բաժանմունք |
| ծածկագիրը* -- -- -- -- | |
| | Ներկայացնում են |
| |Իրավաբանական անձինք, |
| Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման |հիմնարկները, անհատ |
| համարը* -------------------------- |ձեռնարկատերերը, գյուղական|
| |և քաղաքային համայնքները |
| Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդ* ------- | |
| |Հաշվետվության ներկայացման|
| (Մարզը ---------------------------------------| ժամկետը` |
| | |
| Գտնվելու վայրը ----------------------------- |մինչև հաշվետու |
| |ժամանակաշրջանին հաջորդող |
|*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի |ամսվա 3-ը |
| կողմից տրված գրանցման վկայականից: | |
| | |
|**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում | |
| նշումները կատարվում են միաժամանակ համապատասխան| |
| վանդակներում: | |
._________________________________________________________________________.
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ, ԵԹԵՐԱՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՎԱՅՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՍՆԿԵՐԻ, ԸՆԿՈՒՅԶԻ ՄԵՂՐԻ ԵՎ ՇԵՐԱՄԻ ԲՈԺՈԺԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում