(ուժը կորցրել է 27.12.2019 թիվ 59-Ն որոշում)
i
603.0220.051202
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»         12           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302328
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 սեպտեմբերի 2002 թվականի N 220-Ն
 
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ՏԱ (ՈՐՍ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն որսորդական տնտեսությունների մասին» Ձև թիվ 2-տա (որս) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:
 
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
10 սեպտեմբերի 2002 թվականի
թիվ 220-Ն որոշմամբ
 
ՀՐԱՀԱՆԳ «ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հրահանգը սահմանում է «Որսորդական տնտեսությունների մասին» ձև N 2-տա (որս) (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 5-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Բաժին 1. Վայրի կենդանիների և վերարտադրության միջոցառումները
 
5. «Վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության ծախսեր» տողում (101) բերվում է վայրի կենդանիների հաշվառման, պետորսվերահսկողության և որսորդական տնտեսության ծառայության պահպանման, ինչպես նաև վայրի կենդանիների պահպանության, վերարտադրության և այլ միջոցառումների իրականացման համար կատարված ծախսերը: Դրանցից առանձնացվում են`
6. «Վայրի կենդանիների հաշվառման անցկացումը» տողում (102) բերվում է վայրի կենդանիների հաշվառումն իրականացնող արտացուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, դաշտային սննդի, տրանսպորտի, քարտեզագրաֆիկական նյութերի և այլ ծախսեր: Եթե հաշվառումն անցկացնում են հաստիքային աշխատողներ կամ հասարակական հիմունքներով ընդգրկվածները (ներառյալ նրանց տրանսպորտային միջոցները), ապա հաշվառման համար կատարվող ծախսերը ցույց չեն տրվում: Այս դեպքում բերվում են այն մակերեսները, որոնց վրա վերջիններս կատարել են հաշվառումը (բաժին 2, տող 207),
7. «Վայրի կենդանիների պահպանումը» տողում (103) բերվում է վայրի կենդանիների պահպանումն իրականացնող պետորսվերահսկողության և որսորդական պահպանման ծառայությունների ծախսերը (ծառայությունների աշխատողների աշխատավարձը, տաբելային զենքի և արտահագուստի արժեքները, տրանսպորտի, վառելիքի, կապի միջոցների ձեռք բերման և պահպանման ծախսերը),
8. «վայրի կենդանիների պահպանման և վերարտադրության համար կենսատեխնիկական միջոցառումները» տողում (104) բերվում է այդ նպատակի համար պետական բյուջեից և այլ աղբյուրներից ստացված գումարները: «Վայրի կենդանիների պահպանության և վերարտադրության կենսատեխնիկական միջոցառումների ծախսերին են վերաբերում վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցման, կերակրման տեղերի պատրաստման, արհեստական բների ստեղծման կենսատեխնիկական կառուցվածքների (կերակրամաններ, կերապահեստներ, սիլոսի հորեր, աղի կուտակիչներ և այլն) և շինությունների ծախսերը: Ծախսերի մեջ ներառվում են նաև արտացուցակային աշխատողների աշխատավարձը, վնասակար կենդանիների որսման կամ ոչնչացման ծախսերը` բացառությամբ այդ նպատակով տեխնիկական միջոցառումներին օժանդակող ծախսերի: Չեն ներառվում կենսատեխնիկական միջոցառումներն իրականացնող որսորդմիության անդամների աշխատանքի մասնաբաժինը` դրամական արտահայտությամբ, բաժին 2-ի տող 211-ում ընդգրկված աշխատողների աշխատավարձը, ինչպես նաև ծառայողական ձիերի, որսորդական շների կերակրման, պահպանման և որսորդտնտեսական այլ ծախսեր:
9. Կենսատեխնիկական միջոցառումների ծախսերից առանձնացվում են`
1) «վայրի կենդանիների և թռչունների վերաբնակեցումը (ներառյալ որսորդական հանդակների հետազոտության աշխատանքները) տողում (105) բերվում է բազմացման նպատակով վայրի կենդանիների ձեռք բերման, տեղափոխման և որսորդական հանդակներում դրանց բաց թողնման ծախսերը: Այս ծախսերի մեջ մտնում են կենդանիների կերի ձեռք բերման, կերի և կենդանիների տեղափոխման հետ կապված տրանսպորտային և շահագործման, նոր կենդանիների վերաբնակեցման համար նախատեսված նոր որսորդական հանդակների, վերաբնակեցված կենդանիների կենսունակության ուսումնասիրությունների կազմակերպման ծախսերն, ինչպես նաև արտացուցակային կազմի աշխատողների աշխատավարձը,
2) «վայրի կենդանիների կերակրման համար կերի մթերում» տողում (106) բերվում է հաշվետու տարում կերի ձեռք բերման ու կուտակման ծախսերը, ներառյալ սերմերի և կերի դաշտերից հավաքված արտադրանքի ծախսերը:
10. Որսորդտնտեսավարական և որսորդտնտեսական հետազոտություններում ընդգրկված տարածքը բերվում է տող 107-ում, իսկ այդ նպատակով ծախսված գումարները` տող 108-ում:
 
Բաժին 2. Որսորդական տնտեսությունը վարելու ծախսերը, որսորդական հանդակների մակերեսը և անձնակազմը
 
11. «Որսորդական տնտեսության վարման ընդհանուր ծախսերը» տողում (201) բերվում է բոլոր ծախսերն` անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Այդ ծախսերի մեջ ներառվում են վայրի կենդանիների պահպանության և վերարտադրության ծախսերը, որսորդտնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը, որսորդական տնակների, բազաների, խրճիթների, ծառայողական և արտադրական կառույցների, ճանապարհների, տրանսպորտային միջոցների պահպանման, ինչպես նաև ջեռուցման, լուսավորման, ընթացիկ նորոգման ծախսերը, որսորդական հրազենի ձեռք բերման և որսորդատնտեսվարման այլ ծախսեր: Չեն հաշվառվում շինարարական և կապիտալ վերանորոգման ծախսերն, ինչպես նաև կենսատեխնիկական միջոցառումներում որսորդմիության անդամների աշխատամասնակցությունը:
12. «Որսորդական հանդակների ընդհանուր մակերեսը» տողում (204) ներառվում են այն հողային, անտառային և ջրային տարածքները, որոնք ծառայում են որպես վայրի կենդանիների և թռչունների բնակատեղեր և կարող են օգտագործվել որսորդական տնտեսության վարման համար:
13. Ամրացված որսորդական հանդակների մակերեսը բերվում է տող 205-ում: Այդ տարածքների այն մասը, որտեղ, համաձայն որսորդտնտեսության վարման նախագծերի, անցկացվել է որսորդտնտեսվարություն, բերվում է տող 206-ում:
14. «Մակերես, որտեղ անցկացված է վայրի կենդանիների հաշվառում» տողում (207) բերվում է որսորդական հանդակների այն մակերեսը, որտեղ հաշվառվել է որսի կենդանիների քանակը: Եթե նույն տարածքի վրա հաշվառումն անցկացվել է մի քանի անգամ, ապա հաշվետվությունում բերվում է մեկ անգամ և ընդգրկված առավելագույն մակերեսը:
15. Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների թվաքանակն ըստ տարեվերջյան ցուցակի բերվում է 208 տողում (ներառյալ բուծարանների և թռչնաֆերմաների աշխատողները): Ընդ որում, նրանցից առանձնացվում են մասնագետ որսագետները (տող 209) և հաստիքային եգերները /ներառյալ ավագները/ (տող 210):
16. Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների աշխատավարձը բերվում է տող 211-ում:
17. «Որսորդտնտեսական գործունեությունից ստացված եկամուտ» տողում (212) բերվում է այն գումարը, որն ստացվել է հրազենով որսված, իրացված (միս, մորթի, ճարպ, պոզեր և այլն) արտադրանքից, ինչպես նաև վճարովի ծառայություններից (տրանսպորտային միջոցների, կացարանի, հագուստի տրամադրում և այլն): Եկամուտների մեջ չեն հաշվառվում մուտքավճարները, անդամավճարները, նպատակային ստացված գումարները և այլն:
 
Բաժին 3. Որսորդական կենդանիների քանակը, տարաբնակեցումը և որսումը
 
18. Ամրակայված որսորդական հանդակներում որսի կենդանիների և թռչունների քանակն (առկա գլխաքանակը) ըստ տեսակների` համաձայն հաշվետու տարում անցկացված հաշվառման, բերվում է սյունակ 1-ում: Եթե հաշվետու տարում հաշվառումը չի կատարվել, ապա հաշվետվությունում նշվում են տվյալ տեսակի վերջին հաշվառման տվյալները` նշելով վերջին հաշվառման տարեթիվը: Եթե հաշվետու տարում հաշվառումը կատարվել է մի քանի անգամ, ապա բերվում են վերջին հաշվառման տվյալները:
19. Սյունակ 2-ում բերվում է առկա որսաքանակից փաստացի որսվածը` հիմք ընդունելով որսորդության գրանցման մատյանը, արտոնագրերը (թույլտվությունները), հրազենով որսորդության քարտերը, ուղեգրերը: Ընդգրկվում են նաև որսված այն կենդանիները, որոնք վաճառվել են այլ կազմակերպությունների (կրկես, տարաբնակեցման նպատակով և այլն/ (սյունակ 3): Որսորդների անձնական կարիքների համար որսված կենդանիներն այս սյունակում չեն հաշվառվում: Ընդ որում, տարաբնակեցման տվյալները բերվում են սյունակ 4-ում:
20. Մթերող կազմակերպություններին հանձնված արհեստագործական մորթեղենի քանակը և արժեքը բերվում է տող 322-ում:
 
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի,        |
|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և  |
|«Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության    |
|ստացման կարգի» և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»      |
|_________________________________________________________________________|
|Ով է ներկայացնում                       |                                |
|______________________________________  |        Ձև  N 2-տա (որս)        |
|                   (անվանումը)          |           տարեկան              |
|Գտնվելու վայրը                          |                                |
| _____________________________________  |Հաստատված է` ՀՀ վիճակագրության  |
|                                        |պետական խորհրդի                 |
|էլեկտրոնային փոստի հասցեն               |      10 սեպտեմբերի 2002թ.      |
|                                        |      թիվ 220-Ն որոշմամբ        |
|______________________________________  |                                |
|                                        |Ներկայացվում է`                 |
|                                        |ՀՀ Ազգային վիճակագրական         |
|                                        |ծառայություն                    |
|                                        |                                |
|                                        |ներկայացնում է`                 |
|                                        |ՀՀ բնապահպանության              |
|________________________________________|նախարարությունը                 |
|Պետական վիճակագրական դիտարկումների համար|                                |
|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն  |                                |
|չներկայացնելը կամ սահմանված կարգի       |Հաշվետվության                   |
|խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ,     |ներկայացման ժամկետը` մինչև      |
|դրանց ոչ ամբողջական արտացոլում և        |փետրվարի 5-ը                    |
|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական |                                |
|տեղեկություններ տրամադրողների համար     |                                |
|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ     |                                |
|օրենքով սահմանված կարգով:               |                                |
._________________________________________________________________________.
 
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
200... թ. համար
 
._________________________________________________________________________.
|Տողի |                                                          |Ընդամենը|
|համա-|                                                          |        |
|րը   |                                                          |        |
|_____|__________________________________________________________|________|
|  Ա  |                  Բ                                       |    1   |
|_____|__________________________________________________________|________|
| 101 |Վայրի կենդանիների պահպանման և  վերարտադրության ծախսեր,    |        |
|     |հազ. դրամ                                                 |        |
|_____|__________________________________________________________|________|
| 102 |այդ թվում` վայրի կենդանիների հաշվառման անցկացումը         |        |
|_____|__________________________________________________________|________|
| 103 |վայրի կենդանիների պահպանումը                              |        |
|_____|__________________________________________________________|________|
| 104 |վայրի կենդանիների պահպանման և  վերարտադրության համար      |        |
|     |կենսատեխնիկական միջոցառումները                            |        |
|_____|__________________________________________________________|________|
| 105 |դրանցից` վայրի կենդանիների և  թռչունների վերաբնակեցումը   |        |
|     |(ներառյալ որսորդական հանդակների հետազոտության             |        |
|     |աշխատանքները)                                             |        |
|_____|__________________________________________________________|________|
| 106 |վայրի կենդանիների կերակրման համար կերի մթերում            |        |
|_____|__________________________________________________________|________|
| 107 |Որսորդտնտեսավարական և         |ընդգրկված տարածքը, հա      |        |
|_____|                              |___________________________|________|
| 108 |որսորդտնտեսական հետազոտություն|ծախսերը, հազ. դրամ         |        |
._________________________________________________________________________.
 
Բաժին 2. Որսորդական տնտեսությունը վարելու ծախսերը, որսորդական հանդակների մակերեսը և անձնակազմը
 
._________________________________________________________________________.
|Տողի |                                                          |Ընդամենը|
|համա-|                                                          |        |
|րը   |                                                          |        |
|_____|__________________________________________________________|________|
| Ա   |                             Բ                            |   1    |
|_____|__________________________________________________________|________|
|201  |Որսորդական տնտեսության վարման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ|        |
|_____|__________________________________________________________|________|
|202  |այդ թվում` ՀՀ պետական բյուջեի հաշվին                      |        |
|_____|__________________________________________________________|________|
|203  |201 տողից որսորդտնտեսական միջոցառումներ                   |        |
|_____|__________________________________________________________|________|
|204  |Որսորդական հանդակների ընդհանուր մակերեսը, հազ. հա         |        |
|_____|__________________________________________________________|________|
|205  |Ամրացված որսորդական հանդակների մակերեսը, հազ. հա          |        |
|_____|__________________________________________________________|________|
|206  |այդ թվում` որսորդտնտեսավարությամբ ընդգրկված               |        |
|_____|__________________________________________________________|________|
|207  |Մակերես, որտեղ անցկացված է վայրի կենդանիների հաշվառում,   |        |
|     |հազ. հա                                                   |        |
|_____|__________________________________________________________|________|
|208  |Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների քանակն ըստ |        |
|     |տարեվերջյան ցուցակի, մարդ                                 |        |
|_____|__________________________________________________________|________|
|209  |այդ թվում `մասնագետ որսագետներ                            |        |
|_____|__________________________________________________________|________|
|210  |հաստիքային եգերներ (ներառյալ ավագները)                    |        |
|_____|__________________________________________________________|________|
|211  |Որսորդական տնտեսությունում զբաղված աշխատողների            |        |
|     |աշխատավարձը, հազ. դրամ                                    |        |
|_____|__________________________________________________________|________|
|212  |Որսորդտնտեսական գործունեությունից ստացված եկամուտ, հազ.   |        |
|     |դրամ                                                      |        |
._________________________________________________________________________.
 
Բաժին 3. Որսորդական կենդանիների քանակը, տարաբնակեցումը և որսումը
 
.________________________________________________________________________.
|Տողի |Որսորդական կենդանիների տեսակը |Քանակը|Որսված է|այդ թվում`|Տարաբնա-|
|համա-|                              |      |        |իրացված է |կեցված է|
|րը   |                              |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
| Ա   |             Բ                |  1   |   2    |    3     |    4   |
|_____|______________________________|______|________|__________|________|
|301  |Կճղավորներ, ընդամենը          |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|302  |այդ թվում` վարազ              |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|303  |այծյամ                        |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|304  |                              |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|305  |Մուշտակամորթ գազաններ,        |      |        |          |        |
|     |ընդամենը                      |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|306  |այդ թվում` սկյուռ             |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|307  |նապաստակ                      |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|308  |կզաքիս                        |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|309  |կարմիր աղվես                  |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|310  |շնագայլ                       |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|311  |գայլ                          |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|312  |                              |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|313  |Փետրավոր թռչուններ, ընդամենը  |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|314  |այդ թվում` ցախաքլոր           |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|315  |աղավնիներ                     |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|316  |քարակաքավ                     |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|317  |մոխրագույն կաքավ              |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|318  |սագ                           |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|319  |բադ                           |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|320  |սև  փարփար                    |      |        |          |        |
|_____|______________________________|______|________|__________|________|
|321  |                              |      |        |          |        |
.________________________________________________________________________.
 
322. Հանձնվել է մթերող կազմակերպություններին արհեստագործական մորթեղեն, ընդամենը
 
______________ հազ. դրամ ______________ հազ. հատ մորթի
 
Ղեկավար
 
 Կատարող___________________          Անուն, ազգանուն _______________________
 
 Հեռ.______________________          Պաշտոն  _______________________________
                                                                           
«____» _________________ 200... թ.  Ստորագրություն _______________________