(ուժը կորցրել է 21.06.05 թթ` 09.11.04 ՀՕ-125-Ն օրենք)
 i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից 
«3» դեկտեմբերի 1996 թ.
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 հոդվածով`
 
«ՀՈԴՎԱԾ 16.1. ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
 
Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք»:
 
 i 
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 19 հոդվածի 1-ին մասում «խորհրդային բանակի» բառերը փոխարինել «զինված ուժերի» բառերով և նույն մասը լրացնել «իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից` տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ունենալու մասին» բառերով:
 
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 1-ից:
 
25 դեկտեմբերի 1996 թ.
ՀՕ-91