(ուժը կորցրել է 23.08.18 թիվ 966-Ն որոշում)
i
040.1750.291203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«29» դեկտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 դեկտեմբերի 2003 թվականի N 1750-Ն
 
i
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստի ձևը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ազգային անվտանգության մարմինների զինծառայողների տարբերանշանների ձևը և նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2004 թվականի հունվարի 1-ը սահմանել ազգային անվտանգության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1750-Ն որոշման
 
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
 
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:
 
1. Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն սպայական
կազմի կոչում ունեցող զինծառայողների համազգեստը
 
1.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն կտորից
 
Կարմիր կանտով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կանտ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան:
 
1.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից
 
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
 
1.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց
 
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է գլխարկանշան:
 
1.4. Ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով,
ուսադիրներով
 
Դեղնականաչավուն կտորից` հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակներով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը` ծալովի, ծայրերը` կարմիր եզրակարերով: Մեջքը` մեջտեղի կարով, հետևի մասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:
 
1.5. Կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով,
և ազատթող փողքերով տաբատ
 
Դեղնականաչավուն բրդյա կտորից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` կարովի, ասեղնագործված` ոսկեգույն թելերով:
Տաբատը` բրդյա դեղնականաչավուն կտոր` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
 
1.6. Կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով, և ազատթող
փողքերով տաբատ
 
Դեղնականաչավուն բրդյա կտորից` մետաքսե աստառով, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով, կրծքավանդակին` 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
 
1.7. Բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով,
և ազատթող փողքերով տաբատ
 
Դեղնականաչավուն բրդյա կտորից, աստառը` մետաքսե, առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: ՈՒսադիրները` հանովի, դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված: Տաբատը` դեղնականաչավուն բրդյա կտորից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25 մմ) և մեկ նեղ (2 մմ) կարմիր գունաժապավեններ:
 
1.8. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված
գործվածքից
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` մեկ գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: ՈՒսադիրները` գունաքողարկված թելից, աստղերը` ասեղնագործված:
 
1.9. Ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով
 
Անձրևանոցային կտոր` դեղնականաչավուն, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով: Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով: Մշակված է 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով:
 
1.10. Թիկնոց-ուսնոց
 
Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր` 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով:
 
1.11. Ձեռնոց` ամառային
 
Հինգմատնյա, սպիտակ, գործվածքը` բամբակյա թելից:
 
1.12. Ձեռնոց` աշնանային-գարնանային
 
Հինգմատնյա, գործվածքը` խիտ բամբակյա թելից:
 
1.13. Ձեռնոց` ձմեռային
 
Հինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջնադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման:
 
1.14. Ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով,
հանովի ուսադիրներով
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, աստառը` մետաքսյա, բաճկոնը և տաբատը լցոնված են այդերուկի աղվամազով: Բաճկոնի վրա տեղադրված են դիմային շղթա և 2 կողային ներկարված գրպան:
Տաբատի առջևի մասը մշակված է շղթայով և 2 կողային գրպանով: Բաճկոնի ուսերին առկա են ուսադիրների ամրակներ, ուսադիրները` դեղնականաչավուն, աստղերը` ասեղնագործված:
 
1.15. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված գործվածքից,
ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, մեկ ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
 
1.16. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով
 
Անձրևանոցային դեղնականաչավուն կտոր, աստառը` մետաքսյա, տաք միջնադիրով, 2 կողային ներկարված գրպանով և մեկ ծոցագրպանով, գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, լանջափեշերին` ասեղնագործված ոսկեգույն տերևներ: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակները:
 
1.17. Մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի
 
Երեսացուն` սև, բնական կաշվից, միջնադիրը` բնական մորթուց:
 
1.18. Կոշիկ` սև գույնի
 
Երեսացուն` սև, բնական կաշվից:
 
1.19. Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով
 
Երկար ճիտքերով, յուֆտից, բնական մորթուց կարված ներդիրով:
 
1.20. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
 
1.21. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
 
1.22. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
 
1.23. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
 
1.24. Փողկապ` սև գույնի
 
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:
 
1.25. Դեղնականաչավուն փողկապ
 
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով:
 
1.26. Դեղնականաչավուն կաշնե
 
Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:
 
1.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի
պատկեր ունեցող ճարմանդով
 
Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:
 
1.28. Կաշվե գոտի
 
Բնական կաշվից` 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
 
1.29. Դաշտային կաշվե պայուսակ
 
1.30. Թիկնոցի կաշեգոտի
 
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
 
1.31. ՈՒսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապնակով
 
Ծիրանագույն լարահյուսվածքով:
 
2. Ազգային անվտանգության մարմինների ավագ, կրտսեր
սպայական կազմի և ենթասպայական կազմի կոչում ունեցող
զինծառայողների համազգեստը
 
2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ
 
Դեղնականաչավուն կտորից, կապույտ կանտով (ըստ նշանակության կարող է լինել նաև կարմիր կանտով), բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 միլիմետր լայնքով կապույտ մահուդից կանտ: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխարկանշանը (միայն սպայական կազմի զինծառայողների համար), գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
Ազգային անվտանգության մարմինների ենթասպայական կազմի զինծառայողների ամենօրյա կիսաբրդյա գլխարկի վրա չի ամրացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխարկանշանը:
Սահմանապահ զորքերի զինծառայողների գլխարկը կարվում է կանաչ մահուդից, կարմիր կանտով, իսկ գլխարկաբոլորքը` սևակապտավուն մահուդից, կառուցվածքով նման է վերը շարադրվածին:
 
2.2. Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար)
 
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` մոխրագույն բնական կարակուլից: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
 
2.3. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց
 
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
 
2.4. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով (գնդապետների համար)
 
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):
 
2.5. Ձմեռային դեղնականաչավուն վերարկու` ոչխարի մորթուց
կարված օձիքով
 
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի, օձիքը կարված է ոչխարի մորթուց: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կտորից, կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):
 
2.6. Կիտել` տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
 
Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման, 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:
 
2.7. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
 
Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 2 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրները` դեղնականաչավուն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով): Տաբատը` դեղնականաչավուն, գունաժապավենները` կապույտ մահուդից (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից), 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա:
 
2.8. Բաճկոն` հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ
 
Երեսացուն` դեղնականաչավուն կտոր, աստառը` սարժա կամ համանման: Բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով, 2 ներկարված կողային գրպանով: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ: Տաբատը` 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով, տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` կապույտ մահուդե գունաժապավեններ (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մահուդից):
 
2.9. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված գործվածքից
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Տաբատը` բամբակյա կտորից` գունաքողարկված թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:
 
2.10. Ամառային թիկնոց` հանովի ուսադիրներով
 
Անձրևանոցային կտոր, ներդիրը` հանովի, բրդյա կտորից, որն ամրացվում է շղթայով:
Գոտկատեղին ունի գոտի` իր ամրակներով, 2 կողային ներկարված գրպան և մեկ ծոցագրպան: ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
 
2.11. Թիկնոց - ուսնոց
 
Անջրաթափանց դեղնականաչավուն կտոր, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար, և գլխանոցով:
 
2.12. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով, գունաքողարկված
գործվածքից
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, մեկ ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա:
 
2.13. Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն կտորից, տաք միջնադիրով, 2 ներկարված կողային գրպանով, մեկ ծոցագրպանով, ունի գոտի` իր ամրակներով:
ՈՒսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
 
2.14. Կիսաճտքավոր կոշիկ
 
Կարված է սև, բնական կաշվից, միջնադիրը` բիազ կամ համանման:
 
2.15. Կոշիկ
 
Կարված է սև, բնական կաշվից:
 
2.16. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
 
2.17. Կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
 
2.18. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
 
2.19. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
 
2.20. Փողկապ` սև գույնի
 
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
 
2.21. Դեղնականաչավուն փողկապ
 
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
 
2.22. Դեղնականաչավուն կաշնե
 
Դեղնականաչավուն կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:
 
2.23. Տրիկոտաժե սպիտակեղեն
 
Գործվածքը` բամբակյա թելից:
 
2.24. Բամբակյա կիսագուլպա
 
Գործվածքը` բամբակյա թելից:
 
2.25. Կիսաբրդյա կիսագուլպա
 
Գործվածքը` կիսաբրդյա թելից:
 
2.26. Բրդյա հինգմատնյա ձեռնոց
 
Խիտ բրդյա գործվածքից:
 
2.27. Տոնական գոտի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի
պատկեր ունեցող ճարմանդով
 
Ծիրանագույն սինթետիկ գործվածք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող մետաղյա ճարմանդով:
 
2.28. Գոտկատեղի կաշեգոտի
 
Բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
 
2.29. Դաշտային կաշվե պայուսակ
 
2.30. Թիկնոցի կաշեգոտի
 
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
 
2.31. ՈՒսկապ (ակսելբանտ)` 2 արույրե ծայրապնակով
 
Ծիրանագույն լարահյուսվածքով:
 
3. Ազգային անվտանգության մարմինների կին զինծառայողների
համազգեստը
 
3.1. Բրդյա պիլոտկա
 
Դեղնականաչավուն կտոր` կապույտ մահուդե կանտով (ըստ նշանակության կարող է լինել նաև կանաչ կամ կարմիր կանտերով), գլխարկանշանով:
 
3.2. Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց
 
Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրվածին:
 
3.3. Ձմեռային վերարկու
 
Կառուցվածքով և ձևով նման է 1.4-րդ կետում նկարագրվածին` առանց կարմիր կանտի:
 
3.4. Կիտել` տոնական ուսադիրներով, և կիսաշրջազգեստ
 
Դեղնականաչավուն կտորից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, մեկ ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում և կիսաշրջազգեստ:
ՈՒսադիրները` ոսկեգույն կապույտ մակաշերտով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտով): Կիտելի առջևի մասում մեկ շարքով տեղադրված է 3 ոսկեգույն կոճակ:
 
3.5. Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և կիսաշրջազգեստ
 
Դեղնականաչավուն կտորից 2 կողային ներկարված գրպան` կափույրներով, մեկ ներկարված գրպան` առանց կափույրի` կրծքային մասում և կիսաշրջազգեստ:
ՈՒսադիրները` դեղնականաչավուն կապույտ մակաշերտերով (ըստ նշանակության կարող են լինել նաև կանաչ կամ կարմիր մակաշերտերով):
 
3.6. Կանացի ամառային վերարկու
 
Դեղնականաչավուն կտորից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի:
 
3.7. Թիկնոց-ուսնոց
 
Կառուցվածքով և ձևով նման է 2.11-րդ կետում նկարագրվածին:
 
3.8. Կիտել, կիսաշրջազգեստ և կեպի` գունաքողարկված գործվածքից
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջնադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված թելից: Կիսաշրջազգեստ` գունաքողարկված թելից:
 
3.9. Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով
 
Կառուցվածքով և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրվածին:
 
3.10. Կիսաճտքավոր կոշիկ
 
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:
 
3.11. Կանացի կոշիկ
 
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով:
 
3.12. Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
 
3.13. Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար:
 
3.14. Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով
 
Դեղնականաչավուն բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ:
 
3.15. Փողկապ` սև գույնի
 
Սև գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
 
3.16. Դեղնականաչավուն փողկապ
 
Դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա կտոր, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով:
 
3.17. Կանացի ներքնազգեստ
 
Ներքնազգեստ` ամառային և ձմեռային, գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն, զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե:
 
3.18. Կաշվե գոտի
 
Բնական կաշվից, 50 մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:
 
3.19. Թիկնոց-ուսնոցի կաշեգոտի
 
Օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ:
 
4. Ազգային անվտանգության մարմիններում պարտադիր ժամկետային զինվորական
ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների համազգեստը
 
4.1. Ականջակալներով գլխարկ` արհեստական մորթուց
 
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը` արհեստական մոխրագույն մորթուց: Թասակը` 4-տապականի, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
 
4.2. Ձմեռային կոստյում (բաճկոն և տաբատ)` բամբակյա, գունաքողարկված գործվածքից
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, տաք միջնադիրով, աստառը` բիազ, օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Բաճկոնն ունի 2 վրադիր գրպան` կրծքավանդակին, 2 ներկարված կողային գրպան և 2 գրպան` թևքերին: Գրպանները կափույրներով են: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա:
 
4.3. Ամառային կոստյում (բաճկոն և տաբատ)` կեպիով բամբակյա
գունաքողարկված գործվածքից
 
Բամբակյա կտոր` գունաքողարկված թելից, բաճկոնը` 2 գրպանով` կափույրով` ներքևի մասում, և 2 կափույրով գրպան` կրծքավանդակին, թևքերի վրա տեղադրված են 2 կափույրով գրպան: Տաբատն ունի 2 ներկարված կողային գրպան և 2 վրադիր կողային գրպան` ազդրային մասում, ծնկամասը` երկտակ կարվածք, առջևի մասում` շղթա: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության:
 
4.4. Կիրզե երկարաճիտ կոշիկ
 
Կարված է կիրզից:
 
4.5. Բամբակյա մայկա
 
Բամբակյա մանվածքից:
 
4.6. Բամբակյա կիսավարտիք
 
Բամբակյա մանվածքից:
 
4.7. Բամբակյա կիսագուլպա
 
Գործվածքը` բամբակյա թելից:
 
4.8. Տաք ներքնաշապիկ
 
4.9. Տաք վարտիք
 
4.10. Ոտքի փաթաթան` ձմեռային
 
0.9 մ x 0.3 մ չափսի:
 
4.11. Բրդյա կիսագուլպա
 
Գործվածքը` բրդյա թելից:
 
4.12. Բամբակյա հինգմատնյա ձեռնոց
 
Խիտ բամբակյա գործվածքից:
 
4.13. Բամբակյա երկմատնյա ձեռնոց
 
Խիտ բամբակյա գործվածքից:
 
4.14. Գոտեփոկ` ճարմանդով
 
Արհեստական կաշվից:
 
4.15. Տաբատի գոտի
 
Արհեստական կաշվից կամ սինթետիկ գործվածքից:
 
Ազգային անվտանգության մարմինների սպաների, ենթասպաների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն հետևյալ աղյուսակի
 
._________________________________________________________________.
| Զինվորական  |Աստղերի թիվը|Աստղերի  |Տարածությունն|Ուսադիրների   |
|   կոչումը   |ուսադիրների |տրամագիծը|ուսադիրի     |երկարությամբ  |
|             |վրա         |(մմ)     |ներքևի  եզրից|աստղերի       |
|             |            |         |մինչև  1-ին  |կենտրոնների   |
|             |            |         |աստղի        |միջև  ընկած   |
|             |            |         |կենտրոնը (մմ)|տարածությունը |
|             |            |         |             |     (մմ)     |
|_____________|____________|_________|_____________|______________|
|      1      |      2     |   3     |      4      |      5       |
|_____________|____________|_________|_____________|______________|
|Գեներալ-     |      3     |  22     |      25     |      25      |
|գնդապետ      |            |         |             |              |
|Գեներալ-     |      2     |  22     |      25     |      25      |
|լեյտենանտ    |            |         |             |              |
|Գեներալ-մայոր|      1     |  22     |      45     |      -       |
|Գնդապետ      |      3     |  20     |      25     |      25      |
|Փոխգնդապետ   |      2     |  20     |      25     |      -       |
|Մայոր        |      1     |  20     |      45     |      -       |
|Կապիտան      |      4     |  13     |      25     |      25      |
|Ավագ         |      3     |  13     |      25     |      25      |
|լեյտենանտ    |            |         |             |              |
|Լեյտենանտ    |      2     |  13     |      25     |      -       |
|Կրտսեր       |      1     |  13     |      45     |      -       |
|լեյտենանտ    |            |         |             |              |
|Ավագ ենթասպա |      3     |  13     |      25     |      25      |
|Ենթասպա      |      2     |  13     |      25     |      25      |
._________________________________________________________________.
 
Տարբերանշաններն ըստ զինվորական կոչման կարվում են սերժանտների, ավագների, եֆրեյտորների ուսադիրներին (դեղնագույն կամ պաշտպանական գույնի ժապավեններ, գալուն) երկայնակի առանցքային գծի վրա` համաձայն հետևյալ աղյուսակի
._________________________________________________________________.
| Զինվորական  |Ուսադիրների|Ուսադիրների|Ուսադիրի     |Ուսադիրների  |
|   կոչումը   |վրայի 30 մմ|վրայի 10 մմ|ներքևի  եզրից|երկարությամբ |
|             |ժապավենների|ժապավենների|մինչև  1-ին  |ժապավենների  |
|             |   թիվը    |   թիվը    |ժապավենի     |միջև  ընկած  |
|             |           |           |միջև         |տարածությունը|
|             |           |           |տարածությունը|    (մմ)     |
|             |           |           |     (մմ)    |             |
|_____________|___________|___________|_____________|_____________|
|Ավագ         |     1     |     -     |      -      |      -      |
|Ավագ սերժանտ |     1     |     -     |      45     |      -      |
|Սերժանտ      |     -     |     3     |      45     |     1.0     |
|Կրտսեր       |     -     |     2     |      45     |     1.0     |
|սերժանտ      |           |           |             |             |
|Եֆրեյտոր     |     -     |     1     |      45     |     1.0     |
._________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1750-Ն որոշման
 
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
 
1. Թևքանշանները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 7.5 սմ կապույտ ֆոնի վրա: Ըստ նշանակության կարող են լինել կանաչ (սահմանապահ զորքեր) և կարմիր (հատուկ մարտական գործողությունների վարչություն): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով:
2. Խորհրդանշանները` 2.3 սմ x 2.0 սմ, ոսկեգույն և կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե:
3. Գոտեփոկի ճարմանդը` ուղղանկյուն, 7.5 սմ x 5.4 սմ, արույրե` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով:
4. Տոնական գոտու ճարմանդը` օվալաձև, 6.5 սմ x 5.0 սմ, արույրե` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի պատկերով:
5. Օվալաձև կոկարդ` 4.5 սմ x 3.5 սմ, կանաչ, պլաստմասսայե կամ մետաղյա:
6. Տոնական ուսադիրները` ոսկեգույն դաշտով, կապույտ, կանաչ և կարմիր մակաշերտերով (ըստ նշանակության): Տոնական սպիտակ վերնաշապիկի ուսադիրները` սպիտակ դաշտով, մակաշերտերը` կապույտ, կանաչ և կարմիր (ըստ նշանակության): Ամենօրյա ուսադիրները` դեղնականաչավուն դաշտով, մակաշերտերը` կապույտ, կանաչ և կարմիր (ըստ նշանակության):
 
Ազգային անվտանգության մարմինների սպաների, ենթասպաների ուսադիրների
վրա աստղերը տեղադրվում են համաձայն հետևյալ աղյուսակի
 
._________________________________________________________________.
|  Զինվորական  |Աստղերի թիվը|Աստղերի  |Տարածությունն|Ուսադիրների  |
|    կոչումը   |ուսադիրների |տրամագիծը|ուսադիրի     |երկարությամբ |
|              |վրա         |(մմ)     |ներքևի  եզրից|աստղերի      |
|              |            |         |մինչև  1-ին  |կենտրոնների  |
|              |            |         |աստղի        |միջև  ընկած  |
|              |            |         |կենտրոնը (մմ)|տարածությունը|
|              |            |         |             |    (մմ)     |
|______________|____________|_________|_____________|_____________|
| Գեներալ-     |      3     |  22     |      25     |     25      |
| գնդապետ      |            |         |             |             |
| Գեներալ-     |      2     |  22     |      25     |     25      |
| լեյտենանտ    |            |         |             |             |
| Գեներալ-մայոր|      1     |  22     |      45     |     -       |
| Գնդապետ      |      3     |  20     |      25     |     25      |
| Փոխգնդապետ   |      2     |  20     |      25     |     -       |
| Մայոր        |      1     |  20     |      45     |     -       |
| Կապիտան      |      4     |  13     |      25     |     25      |
| Ավագ         |      3     |  13     |      25     |     25      |
| լեյտենանտ    |            |         |             |             |
| Լեյտենանտ    |      2     |  13     |      25     |     -       |
| Կրտսեր       |      1     |  13     |      45     |     -       |
| լեյտենանտ    |            |         |             |             |
| Ավագ ենթասպա |      3     |  13     |      25     |     25      |
| Ենթասպա      |      2     |  13     |      25     |     25      |
._________________________________________________________________.
 
Տարբերանշաններն ըստ զինվորական կոչման կարվում են սերժանտների,
ավագների, եֆրեյտորների ուսադիրներին (դեղնագույն կամ պաշտպանական
գույնի ժապավեններ, գալուն) երկայնակի առանցքային գծի վրա` համաձայն
հետևյալ աղյուսակի
 
._________________________________________________________________.
| Զինվորական  |Ուսադիրների|Ուսադիրների|Ուսադիրի     |Ուսադիրների  |
|   կոչումը   |վրայի 30 մմ|վրայի 10 մմ|ներքևի  եզրից|երկարությամբ |
|             |ժապավենների|ժապավենների|մինչև  1-ին  |ժապավենների  |
|             |թիվը       |թիվը       |ժապավենի     |միջև  ընկած  |
|             |           |           |միջև         |տարածությունը|
|             |           |           |տարածությունը|   (մմ)      |
|             |           |           |     (մմ)    |             |
|_____________|___________|___________|_____________|_____________|
|Ավագ         |     1     |     -     |      -      |     -       |
|Ավագ սերժանտ |     1     |     -     |      45     |     -       |
|Սերժանտ      |     -     |     3     |      45     |    1.0      |
|Կրտսեր       |     -     |     2     |      45     |    1.0      |
|սերժանտ      |           |           |             |             |
|Եֆրեյտոր     |     -     |     1     |      45     |    1.0      |
._________________________________________________________________.
 
----------------------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում