Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԸՆԴՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐ ...

01.01.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2004  -ից մինչեւ   01.01.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.08 թվականից` 14.09.07 թիվ 15-Ն որոշում)

i

603.0016.251203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303429

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2003 թվականի N 16-Ն

 

ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 65-երկաթ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 16-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են::

1.3. Կազմակերպությունը կազմում է եռամսյակային հաշվետվություն երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ, տարվա սկզբից, աճողական կարգով:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը» (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ:

2.2. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 120) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:

2.3. 121-123.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 121-123 տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 120 տողի ցուցանիշին:

2.4. «ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը» (տող 140) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը» (տող 160) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները` ավելացված արժեքի հարկով:

2.5. «ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 150) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 170) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթն առանց ավելացված արժեքի հարկի:

2.6. 171-173.1 տողերում լրացվում են բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 171 - 173 տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի 160 տողի ցուցանիշին:

2.7. «Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը» (տող 190) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

2.8. «Ներքաղաքային և մերձքաղաքային» (տող 191) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն են, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:

2.9. «Միջքաղաքային (50 կիլոմետրից ավել, երկրի ներսում)» (տող 192) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

2.10. «Միջազգային» (տող 193) փոխադրումներ հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):

2.11. 191-193 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:

2.12. «Փոխադրվել են ուղեբեռներ» (տող 200) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:

2.13. «ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը» (տող 210) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 211, 212 և 213 տողերի ցուցանիշների գումարին:

2.14. «Փոխադրվել են բեռներ - ընդամենը» (տող 220) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներ) (տող 223), միջքաղաքային (տող 222), ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 221) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:

2.15. «Բեռնաշրջանառությունը - ընդամենը» (տող 230) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 231 և 233 տողերի ցուցանիշների գումարին:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|1. Ազգային վիճակագրական |երկաթուղային տրանսպորտի    |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |գործունեություն իրականացնող|ժամանակաշրջանին     |

|                        |կազմակերպությունները       |հաջորդող ամսվա 20-ը |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |      65-ԵՐԿԱԹ      |

|                           (անվանումը)              |   (եռամսյակային)   |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |

|                                    (փոստային դասիչ)|  պետական խորհրդի   |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ |7 նոյեմբերի 2003 թ. |

|                                                    | թիվ 16-Ն որոշմամբ  |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |     Չլրացնել       |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հունվար - _____________ 200___թ.

 

._________________________________________________________________________.

|           Ցուցանիշի մեծությունը            | Տողի |  Չափի   |Ցուցանիշի  |

|                                            |համարը| միավորը |մեծությունը|

|____________________________________________|______|_________|___________|

|                      Ա                     |   Բ  |    Գ    |     1     |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղևորների  փոխադրումներից ստացված հասույթը |  110 |  հազար  |           |

|(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը|      |  դրամ   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղևորների  փոխադրումներից ստացված          |  120 |   «-»   |           |

|հասույթը (առանց ավելացված արժեքի            |      |         |           |

|հարկի) - ընդամենը                           |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների`   |  121 |   «-»   |           |

|ներքաղաքային և  մերձքաղաքային               |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում)    |  122 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)              |  123 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                           | 123.1|   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղևորների  փոխադրումների հետ կապված ծախսերը|  130 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը |  140 |   «-»   |           |

|(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը|      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը |  150 |   «-»   |           |

|(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը   |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը     |  160 |   «-»   |           |

|(ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը|      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը     |  170 |   «-»   |           |

|(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը   |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների    |  171 |   «-»   |           |

|ներքաղաքային և  մերձքաղաքային               |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում)    |  172 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)              |  173 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                           | 173.1|   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղեբեռի և  բեռի փոխադրումների հետ կապված   |  180 |         |           |

|ծախսերը                                     |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Փոխադրվել են ուղևորներ  - ընդամենը          |  190 |  հազար  |           |

|                                            |      | ուղևոր  |           |

|____________________________________________|______|_________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների    |  191 |   «-»   |           |

|ներքաղաքային և  մերձքաղաքային               |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում)    |  192 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)              |  193 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                           | 193.1|   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Փոխադրվել են ուղեբեռներ                     |  200 |  հազար  |           |

|                                            |      |  տոննա  |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Ուղևորաշրջանառությունը  - ընդամենը          |  210 |  հազար  |           |

|                                            |      | ուղևոր- |           |

|                                            |      |   կմ    |           |

|____________________________________________|______|_________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների    |  211 |   «-»   |           |

|ներքաղաքային և  մերձքաղաքային               |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում)    |  212 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)              |  213 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                           | 213.1|   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Փոխադրվել են բեռներ- ընդամենը               |  220 |  հազար  |           |

|                                            |      |  տոննա  |           |

|____________________________________________|______|_________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների    |  221 |  «-»    |           |

|ներքաղաքային և  մերձքաղաքային               |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում)    |  222 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)              |  223 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                           | 223.1|   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|Բեռնաշրջանառությունը - ընդամենը             |  230 |  հազար  |           |

|                                            |      | տոննա-կմ|           |

|____________________________________________|______|_________|___________|

|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների    |  231 |   «-»   |           |

|ներքաղաքային և  մերձքաղաքային               |      |         |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջքաղաքային (50 կմ ավել, երկրի ներսում)    |  232 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|միջազգային (այլ երկրների միջև)              |  233 |   «-»   |           |

|____________________________________________|______|_________|___________|

|որից` ԱՊՀ երկրներ                           | 233.1|   «-»   |           |

._________________________________________________________________________.

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (240)__________ մարդ

 

    Ղեկավար            _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

    Լրացնող            _____________________     ________________________

    (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.11.2003
N 16-Ն
Որոշում