(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 18-Ն որոշում)
i
603.0023.251203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 23-Ն
ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 1-էլեկտրո (տարեկան) «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի և ճոպանուղու աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 23-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը տարեկան մեկ անգամ, սահմանված ժամկետում:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Շարժակազմի աշխատանքը (բաժին 3), Գծային տնտեսություն (բաժին 4), Էներգոտնտեսություն (բաժին 5):
2.1. «Տեղափոխվել են ուղևորներ»- ընդամենը (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի) քանակով:
2.2. «ՈՒղևորաշրջանառությունը»- ընդամենը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղեվորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
2.3. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»- ընդամենը (տող 130) ցուցանիշը լրացվում է երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի) վաճառքից գոյացած փաստացի հասույթի գումարը` վճարված ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների կողմից:
2.4. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)»- ընդամենը (տող 140) լրացվում է 130 տողի գումարը առանց ավելացված արժեքի հարկի:
2.5. «Սուբսիդիա բյուջեից» (տող 150) ցույց է տրվում տվյալ կազմակերպության բոլոր տեսակի վնասները փոխհատուցելու համար բյուջեից հատկացված գումարները:
2.6. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 160) որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
2.7. «ՈՒղևորների և ուղեբեռների հետ կապված ծախսերը» (տող 170) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
2.8. «ՈՒղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին» (տող 210) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրամվայների վագոնների և տրոլեյբուսների այն քանակը, որը գտնվում է աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի, սակայն հաշվեկշռից դեռ դուրս չգրված:
2.9. «Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին»- ընդամենը (տող 250) ցուցանիշը որոշվում է ըստ շարժակազմի տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը` ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 5 կանգնած ուղևոր):
2.10. «այդ թվում` նստատեղեր» (տող-251) ցուցանիշը որոշվում է շարժակազմի քանակը (ըստ տեսակների) և տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակի արտադրյալով:
2.11. «Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում» (տող 260) ցուցանիշը լրացվում է տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկված վագոնների քանակը:
2.12. «Հատուկ նշանակության շարժակազմի քանակը» (տող 270) ցուցանիշը ներառում է հատուկ նպատակների համար օգտագործվող վագոնների քանակը (վերանորոգման, ուսումնական վագոններ): Շարժակազմի այս քանակը չի ներառվում «ուղևորատար շարժակազմի քանակը» տողի մեջ:
2.13. «Երթուղիների քանակը» (տող 310) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:
2.14. «Երթուղիների երկարությունը» (տող 320) լրացվում է տրանսպորտային կազմակերպություններում գործող բոլոր երթուղիների երկարությունների հանրագումարը:
2.15. «Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը»- ընդամենը (տող 330) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների առկայությունը` վագոն-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը` յուրաքանչյուր վագոնի համար առանձին:
2.16. «այդ թվում` շարժման մեջ» (տող 331) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը կատարել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում վագոն-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:
2.17. «անսարք վիճակում» (տող 332) ցուցանիշը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ):
2.18. «ՈՒղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը-ընդամենը» (տող 340) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
2.19. «ՈՒղևորատար շարժակազմի վազքը» (տող 350) լրացվում է բոլոր վագոնների ուղեվորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն-կմ):
2.20. «Շարժակազմի վազքը, վերածված տեղատարողությամբ» (տող 360) որոշվում է վագոնների փաստացի վազքը (վագոն-կմ) բազմապատկելով յուրաքանչյուր վագոնի տեսակի համար սահմանված տեղատարողության ցուցանիշով (տես բաժին 2, տող 250):
2.21. «Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին» (տող 410) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջում առկա ուղևորատար, ինչպես նաև բեռնատար, դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Տրամվային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում տրամվայի միակողմանի ճանապարհի ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:
Շարժման համար փակ գծերը (քանդման ենթակա), չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 410 տողում:
2.22. «ՈՒղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին»- ընդամենը (տող 460) ցուցանիշը ներառում է ճոպանուղու, տրամվային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը` ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:
2.23. «Դեպոների (վագոնների նորոգման կայան) քանակը տարվա վերջին» (տող 470) ցուցանիշը որոշվում է կազմակերպության հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա դեպոների քանակով:
2.24. «Նախագծային հզորությունը, տեղատարողությունը» (տող 480) ցուցանիշն իրենից ներկայացնում է տրամվայների (տրոլեյբուսների) այն քանակը, որն ըստ արտադրական տարածքների և սարքավորումների առկայության ապահովվում է տեխնիկական սպասարկմամբ վերանորոգմամբ և կանգնման տեղերով` համաձայն դեպոների սպասարկման և նորոգման նորմաների:
2.25. «Քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը» (տող 510) լրացվում է կազմակերպության հաշվեկշռում առկա քարշային կերպափոխիչ էլեկտրական ենթակայանների թիվը: Այն քարշային էլեկտրական ենթակայանները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում տրամվային և տրոլեյբուսային շարժմանը միաժամանակ, հաշվետվության մեջ արտացոլվում են մեկ անգամ (միայն տրամվային կազմակերպության գծով):
2.26. «Քարշային ենթակայանների ընդհանուր սահմանված հզորությունը» (տող 520) ցուցանիշը որոշվում է քարշային կերպափոխիչ ենթակայաններում տեղակայված բոլոր աշխատող և պահեստային էլեկտրական ուղղիչների հզորությունների հանրագումարով: Էլեկտրական ենթակայանների հզորությունը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում տրամվային և տրոլեյբուսային հաղորդակցություններին միաժամանակ, բաժանվում են նրանց միջև համամասնորեն` ըստ դրանց կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի:
2.27. «Հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի երկարությունը»- ընդամենը (տող 530) որոշվում է բոլոր ստորգետնյա մալուխների և օդային լարային ցանցի երկարությունների հանրագումարով` ըստ կազմակերպության հաշվեկշռի տվյալների: Կոնտակտային ցանցի երկարությունը չի ներառվում հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող ցանցի ընդհանուր երկարության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |տրամվայ-տրոլեյբուսային |մինչև հաշվետու |
|ծառայություն |տրանսպորտով և ճոպանուղով |տարվան հաջորդող |
| |ուղևորափոխադրումներ |հունվարի 30-ը |
| |իրականացնող | |
| |կազմակերպությունները | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 1-ԷԼԵԿՏՐՈ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
| | թիվ 23-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ. համար
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի | Ցուցանիշի |
| |համարը| միավորը |մեծությունը|
|___________________________________________|______|__________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|___________________________________________|______|__________|___________|
| 1.Ծառայություններ | 110 | հազար | |
|Տեղափոխվել են ուղևորներ - ընդամենը | | ուղևոր | |
|___________________________________________|______|__________|___________|
|ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը | 120 | հազար | |
| | |ուղևոր-կմ | |
|___________________________________________|______|__________|___________|
|ՈՒղևորների և ուղեբեռների | 130 | հազար | |
|փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ | | դրամ | |
|ավելացված արժեքի հարկը) - ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|ՈՒղևորների և ուղեբեռների | 140 | -»- | |
|փոխադրումներից ստացված հասույթը (առանց | | | |
|ավելացված արժեքի հարկի) - ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Սուբսիդիա բյուջեից | 150 | հազար | |
| | | դրամ | |
|___________________________________________|______|__________|___________|
|Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը | 160 | մարդ | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` վարորդների | 161 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|ՈՒղևորների և ուղեբեռների | 170 | հազար | |
|փոխադրումների հետ կապված ծախսերը | | դրամ | |
|___________________________________________|______|__________|___________|
| 2. Շարժակազմը | 210 | հատ | |
|Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու | | | |
|տարվա սկզբին | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ընդունվել է շարժակազմ հաշվետու տարվա | 220 | -»- | |
|ընթացքում - ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` նորերը | 221 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|Դուրս է գրվել շարժակազմ հաշվետու տարվա | 230 | -»- | |
|ընթացքում - ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` դուրս է գրվել խոտանման պատճառով | 231 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու | 240 | -»- | |
|տարվա վերջին ընդամենը (տող 210 + տող | | | |
|220 - տող 230) | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` միակցվածներ | 241 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|240 տողից - 30 և ավելի նստատեղ ունեցող | 242 | -»- | |
|շարժակազմի քանակը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը | 250 | տեղ | |
|հաշվետու տարվա վերջին - ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` նստատեղեր | 251 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա | 260 | հատ | |
|ընթացքում | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|240 տողից` շարժակազմի քանակն ըստ | 243 | -»- | |
|շահագործման ժամկետի` | | | |
|մինչև 5 տարի | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|5-ից մինչև 10 | 244 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|10-ից մինչև 15 | 245 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|15-ից մինչև 20 | 246 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|20-ից մինչև 25 | 247 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|25 և ավելի | 248 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|Հատուկ նշանակության շարժակազմի քանակը | 270 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
| 3. Շարժակազմի աշխատանքը | 310 | միավոր | |
|Երթուղիների քանակը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Երթուղիների երկարությունը | 320 | կմ | |
|___________________________________________|______|__________|___________|
|Տնտեսության տնօրինության տակ | 330 | վագոն | |
|շարժակազմի գտնվելու օրերը - ընդամենը | |(մեքենա)- | |
| | | օրեր | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` շարժման մեջ | 331 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|անսարք վիճակում | 332 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ | 340 | հազար | |
|գտնվելու ժամանակը - ընդամենը | | վագոն | |
| | |(մեքենա)- | |
| | | ժամեր | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ուղևորատար շարժակազմի վազքը | 350 | հազար | |
| | | վագոն | |
| | |(մեքենա)- | |
| | | կմ | |
|___________________________________________|______|__________|___________|
|ՈՒղևորատար շարժակազմի վազքը, վերածված | 360 | հազար | |
|տեղատարողությամբ | | տեղ-կմ | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ռելսերից վագոնների դուրս ընկնելու դեպքերի | 370 | միավոր | |
|թիվը (կոնտակտային ցանցի ընդհատումը) | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Գնացքների (տրոլեյբուսների) վերադարձի | 380 | -»- | |
|դեպքերի թիվը տեխնիկական անսարքության | | | |
|պատճառով | | | |
|___________________________________________|______|__________|___________|
| 4. Գծային տնտեսություն | 410 | կմ | |
|Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը | | | |
|միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ավելացվել է տարվա ընթացքում | 420 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` նոր շինարարության հաշվին | 421 | -»- | |
|___________________________________________|______|__________|___________|
|Հանվել է տարվա ընթացքում | 430 | կմ | |
|___________________________________________|______|__________|___________|
|Հաշվետու տարվա վերջում - ընդամենը | 440 | -»- | |
|(տող 410 + տող 420 - տող 430) | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` տրամվայի առանց կցվածքի | 441 | -»- | |
|ճանապարհներ | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Տրամվայի ճանապարհներ երկաթբետոնյա | 450 | -»- | |
|փայտակոճերի (շպալ) վրա | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Ուղևորատար ճանապարհների (գծերի) | 460 | -»- | |
|շահագործական երկարությունը երկկողմանի | | | |
|(երկգծային) հաշվարկով տարվա վերջին - | | | |
|ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Դեպոների (վագոնների նորոգման կայան) | 470 | միավոր | |
|քանակը տարվա վերջին | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Նախագծային հզորությունը, տեղատարողությունը | 480 | տեղ | |
|___________________________________________|______|__________|___________|
| 5. Էներգոտնտեսությունը (տարվա վերջին) | 510 | հատ | |
|Քարշային կերպափոխիչ էլեկտրական | | | |
|ենթակայանների թիվը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Քարշային ենթակայանների ընդհանուր | 520 | կվտ | |
|սահմանված հզորությունը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|Հաստատուն հոսանքի սնուցող և արտածծող | 530 | կմ | |
|ցանցի երկարությունը - ընդամենը | | | |
|___________________________________________|______|__________|___________|
|այդ թվում` օդային ցանցի | 531 | -»- | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________