(ուժը կորցրել է 28.10.05 թիվ 15-Ն որոշում)
i
603.0027.251203
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «25»         12           2003 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303409
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 նոյեմբերի 2003 թվականի N 27-Ն
 
ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 12-Կապ (ամսական) «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
 
Հավելված 1
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 27-Ն որոշմամբ
 
ՀՐԱՀԱՆԳ
 
«ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 12-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ ամսվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
«Կապի ծառայություններից ստացված եկամուտները, հազար դրամ» ցուցանիշը ներկայացնում է փոստային, հեռագրային, հեռախոսային, ինտերնետային ծառայություններից, բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից, ձայնային-լարային կապից, հատուկ կապից, ռադիո և հեռուստատեսային ծրագրերի ընդունումից ու հաղորդումից, ռադիոկապից, ռադիոհաճախականությունների պաշտպանությունից, վերահսկումից և գրանցումից, ինչպես նաև կապի այլ ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը: Եկամուտների մեջ ներառվում են նաև այլ կազմակերպությունների ռադիոհեռարձակման կետերի և ռադիոկապի բաժանորդագրական վճարումները:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |
|_________________________________________________________________________|
|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |
|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |
|_________________________________________________________________________|
|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |
|                        |                           |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական    |Կապի ծառայություններ       |մինչև  հաշվետու     |
|ծառայություն,           |մատուցող                   |ժամանակաշրջանին     |
|Ազգային վիճակագրական    |կազմակերպությունները,      |հաջորդող ամսվա 10-ը |
|ծառայության մարզային    |հիմնարկները և  անհատ       |                    |
|գործակալություն         |ձեռնարկատերերը             |                    |
|____________________________________________________|____________________|
|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |
|Ով է ներկայացնում _________________________________ |      12-ԿԱՊ        |
|                           (անվանումը)              |     (ամսական)      |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |
|___________________________________________________ |   «Հաստատված է»    |
|                                                    |     Հայաստանի      |
|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |
|                                    (փոստային դասիչ)|   պետական խորհրդի  |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
|                                                    | թիվ 27-Ն որոշմամբ  |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |
|                                                    |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
|                                                    |      Չլրացնել      |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
|                                                    |                    |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |
|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |
|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |
._________________________________________________________________________.
 
ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
200_ թ. __________________ ամսվա համար
 
._________________________________________________________________________.
|      Ցուցանիշի անվանումը     | Տողի | Հաշվետու ամիսը | Աճողական թվերով  |
|                              |համարը|________________|__________________|
|                              |      |ընթացիկ| նախորդ |հաշվետու| նախորդ  |
|                              |      | տարվա | տարվա  | տարվա  | տարվա   |
|                              |      |       |        | սկզբից | համապա- |
|                              |      |       |        |        | տասխան  |
|                              |      |       |        |        |ժամանակա-|
|                              |      |       |        |        | շրջանի  |
|                              |      |       |        |        | համար   |
|______________________________|______|_______|________|________|_________|
|               Ա              |   Բ  |   1   |    2   |    3   |    4    |
|______________________________|______|_______|________|________|_________|
|Կապի ծառայությունից ստացված   |  110 |       |        |        |         |
|եկամուտները (առանց ավելացված  |      |       |        |        |         |
|արժեքի հարկի), հազար դրամ     |      |       |        |        |         |
|______________________________|______|_______|________|________|_________|
|այդ թվում` բնակչությունից,    |  111 |       |        |        |         |
|հազար դրամ                    |      |       |        |        |         |
|______________________________|______|_______|________|________|_________|
|Կապի ծառայությունից ստացված   |  120 |       |        |        |         |
|եկամուտները (ներառյալ         |      |       |        |        |         |
|ավելացված արժեքի հարկը),      |      |       |        |        |         |
|հազար դրամ                    |      |       |        |        |         |
|______________________________|______|_______|________|________|_________|
|այդ թվում` բնակչությունից,    |  121 |       |        |        |         |
|հազար դրամ                    |      |       |        |        |         |
|______________________________|______|_______|________|________|_________|
|դրանից` փաստացի վճարումներից  | 121.1|       |        |        |         |
|______________________________|______|_______|________|________|_________|
|Աշխատողների միջին ցուցակային  |  140 |       |        |        |         |
|թվաքանակը, մարդ               |      |       |        |        |         |
._________________________________________________________________________.
 
     Ղեկավար            _____________________     _______________________
                          (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)
 
     Լրացնող            _____________________     ________________________
     (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
                        _____________________     «___»___________200__թ.
                        (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)
 
Էլեկտրոնային փոստ _______________@________________