Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆ ...

01.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2004  -ից մինչեւ   01.01.2010  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.10` 02.10.09 թիվ 18-Ն որոշում)

i

603.0031.251203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303405

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2003 թվականի N 31-Ն

 

ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 31-Կապ (տարեկան) «Հեռագրային կապի կապուղիների և կոմուտացիոն հանգույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 31-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում «ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Հեռագրային կապերի և կապուղիների քանակը (բաժին 1), Հեռագրային կոմուտացիոն կապուղիների հանգույցների ունակությունը, բաժանորդային սարքավորումներ (բաժին 2):

2.1. 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած հեռագրային բոլոր կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով` մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և ներհանրապետական կապուղիների փաստացի քանակը:

Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրային կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ ներհանրապետական` այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրային կապը տարածաշրջանների կենտրոնների և Երևանի միջև:

110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:

2.2. 120 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրային կապուղիների քանակը:

Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար տրանսպորտի և կապի նախարարության վերջնամասային կետեր, այսինքն իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:

Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 120 տողում չեն կատարում:

2.3. 131 տողի 2-րդ սյունակում հաշվի է առնվում կոմուտացիոն կայանների միջև կապի փնջերի կապուղիները, իսկ 3-րդ սյունակում` կայանների և վերջնամասային կետերի միջև կամ կապուղիները, կամ միացման գծերը:

2.4. 132 տողում հաշվի են առնվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:

130-132 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:

2.5. 133 տողում լրացվում է հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և կապուղիների կոմուտացիոն կայանների միջև կապերը:

2.6. 2-րդ բաժնի 210-240 տողերի առաջին սյունակում լրացվում է կոմուտացիոն հանգույցների մոնտաժված և օգտագործված ունակությունը (հաղորդակցության հաղորդման ունակություն): 2-3 սյունակներում լրացվում են կայանների մոնտաժված և օգտագործվող ունակությունը ` ըստ ցանցի տեսակների: Խառը տիպի կայանների առկայության դեպքում դրանց ունակության բաշխումը իրականացվում է ըստ կայանների անձնագրերի կամ նախագծերի:

2.7. 250 տողում ցույց է տրվում սպասարկվող բաժանորդային սարքերի (կայանք) քանակը, որոնք գտնվում են այլ կազմակերպություններում (անկախ նրանից, թե այդ սարքավորումները առկա են կապի կազմակերպության, թե` բաժանորդի հաշվեկշռում):

2.8. 260 տողի առաջին սյունակում ցույց է տրվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների նախագծային հզորությունը` կապուղիներով:

2.9. 270 և 280 տողերի առաջին սյունակներում ցույց է տրվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների կամ հաղորդումների կոմուտացիոն այլ կոնցենտրատների (վերծանվում է լրացուցիչ տողում) օգտագործված ուղղությունները և կապուղիները:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|Ազգային վիճակագրական    |Կապի ծառայություններ       |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |մատուցող                   |տարվան հաջորդող     |

|                        |կազմակերպությունները,      |տարվա փետրվարի 20-ը |

|                        |հիմնարկները և  անհատ       |                    |

|                        |ձեռնարկատերերը             |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |       31-ԿԱՊ       |

|                           (անվանումը)              |     (տարեկան)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |

|                                    (փոստային դասիչ)|   պետական խորհրդի  |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|

|                                                    | թիվ 31-Ն որոշմամբ  |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |      Չլրացնել      |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200____ թ. համար

 

1. Հեռագրային կապերի և կապուղիների քանակը

._________________________________________________________________________.

|         Ցուցանիշի անվանումը          | Տողի |Ընդամենը|    այդ թվում`    |

|                                      |համարը|        |__________________|

|                                      |      |        |մայրու- |ներհանրա-|

|                                      |      |        |ղային   |պետական  |

|______________________________________|______|________|________|_________|

|                  Ա                   |   Բ  |    1   |    2   |    3    |

|______________________________________|______|________|________|_________|

|Բոլոր տեսակի հեռագրային կապուղիների   |  110 |        |        |         |

|քանակը                                |      |        |        |         |

|______________________________________|______|________|________|_________|

|Վարձակալությամբ տրված հեռագրային      |  120 |        |        |         |

|կապուղիների քանակը                    |      |        |        |         |

|______________________________________|______|________|________|_________|

|Հեռագրային կապերի քանակը, ընդամենը    |  130 |        |        |         |

|______________________________________|______|________|________|_________|

|այդ թվում` որոնք աշխատում են          |      |        |        |         |

|կապուղիների կոմուտացիայի համակարգի    |  131 |        |        |         |

|միջոցով                               |      |        |        |         |

|______________________________________|______|________|________|_________|

|հաղորդակցությունների կոմուտացիայի     |  132 |        |        |         |

|համակարգով                            |      |        |        |         |

|______________________________________|______|________|________|_________|

|ըստ կապուղիների կոմուտացիայի և        |  133 |        |        |         |

|հաղորդակցությունների կոմուտացիայի     |      |        |        |         |

|համակարգով                            |      |        |        |         |

._________________________________________________________________________.

 

2. Հեռագրային կոմուտացիոն կապուղիների հանգույցների ունակությունը,

բաժանորդային սարքավորումներ

._________________________________________________________________________.

|    Ցուցանիշի անվանումը    | Տողի |Ընդամենը|         այդ թվում`          |

|                           |համարը|        |_____________________________|

|                           |      |        |հեռագրում|տելեքս| տվյալների  |

|                           |      |        |         |      |հաղորդումներ|

|___________________________|______|________|_________|______|____________|

|             Ա             |   Բ  |    1   |    2    |   3  |     4      |

|___________________________|______|________|_________|______|____________|

|Կայանների մոնտաժված        |  210 |        |         |      |            |

|ունակությունը (համարներ)   |      |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|կապուղիներ                 |  220 |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|Կայանների օգտագործված      |  230 |        |         |      |            |

|ունակությունը (համարներ)   |      |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|կապուղիներ                 |  240 |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|Բաժանորդային               |  250 |        |         |      |            |

|սարքավորումների քանակը     |      |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|Հաղորդումների համակցող     |  260 |        |         |      |            |

|կենտրոնների մոնտաժված      |      |        |         |      |            |

|ունակությունը, կապուղիներ  |      |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|Հաղորդումների համակցող     |  270 |        |         |      |            |

|կենտրոնների օգտագործված    |      |        |         |      |            |

|ունակությունը              |      |        |         |      |            |

|ուղղություններ             |      |        |         |      |            |

|___________________________|______|________|_________|______|____________|

|կապուղիներ                 |  280 |        |         |      |            |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար            _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

    Լրացնող            _____________________     ________________________

    (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.11.2003
N 31-Ն
Որոշում