Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ...

19.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2004  -ից մինչեւ   19.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 18.11.05 թիվ 27-Ն որոշում)

i

603.0045.210104

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         01           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2003 թվականի N 45-Ն

 

«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելված 1-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Բնակելի շենքերի, սոցիալ - մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ (շտապ - ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 134-Ն որոշումը:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

7 նոյեմբերի 2003 թ.

թիվ 45-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մեթոդական ցուցումները սահմանում են «Բնակելի շենքերի, սոցիալ - մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» (այսուհետ հաշվետվության) ձև թիվ 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվությունում լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական կապալային աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունում արտացոլվող ցուցանիշները կազմվում են աճողական կարգով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժիններից`

 

1. «Բնակելի շենքերի, սոցիալ - մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարություն»

2. «Կապալային աշխատանքներ»

3. «Հիմնական պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալը»

 

5. «Բնակելի շենքերի, սոցիալ - մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարություն» բաժնում լրացվում են կառուցվող բնակելի շենքերի, սոցիալ - մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարության (ներառյալ սեփական օբյեկտների շինարարությունը) վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, իսկ 1-3 սյունակներում համապատասխանաբար ըստ տարեսկզբից, այդ թվում գյուղական վայրերում և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:

Այն կապալառու կազմակերպությունները, որոնք ենթակապալային պայմանագրերի հիման վրա կատարում են մասնագիտացված աշխատանքներ այս բաժինը չեն լրացնում:

6. «Կապալային աշխատանքներ» բաժնում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (ներառյալ հաշվետու կազմակերպության սեփական շինարարությունը):

Կապալային աշխատանքների արժեքը լրացվում է փաստացի գներով, որից հանվում է կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական, կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների արժեքը:

7. 200 տողում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կապալային աշխատանքների ծավալը և կապիտալ վերանորոգման ծախսը:

8. 201 տողում լրացվում են արտադրական նշանակության օբյեկտների վրա (այդ թվում` 202 տողում բնակչության պատվերով) կատարված աշխատանքները:

9. 203 տողում լրացվում են ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա (այդ թվում` 204 տողում բնակչության պատվերով) կատարված աշխատանքները:

10. 205 տողում շինարարական կապալառու կազմակերպությունները 200 տողից առանձնացնում են սեփական ուժերով կատարված կապալային աշխատանքների ծավալները:

11. 206 տողում` ներգրավված բոլոր ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարված կապալային աշխատանքների ծավալը:

12. 207 տողում արտացոլվում են 200 տողից առևտրական կազմակերպությունների, ինչպես նաև բնակչության պատվերով կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը:

13. 208 տողում արտացոլվում են առևտրական կազմակերպությունների կողմից ընթացիկ վերանորոգման վրա կատարված ծախսերը:

14. Ավելացված արժեքի հարկի գումարները կատարված կապալային աշխատանքների ծավալի մեջ չեն ներառվում:

15. «Հիմնական պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների արժեքը» բաժնում լրացվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վրա ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների արժեքի վերաբերյալ տվյալներն ըստ պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների:

3-րդ բաժնի ցուցանիշները լրացվում են եռամսյակային պարբերականությամբ:

16. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից հաշվարկվում է` հաշվետու տարվա ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակի գումարը ամիսների թվի վրա բաժանելով:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի      |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|1. Ազգային վիճակագրական |Շինարարական կապալային      |մինչև  հաշվետու     |

|ծառայություն            |աշխատանքներ իրականացնող    |ժամանակաշրջանին     |

|2. Ազգային վիճակագրական |իրավաբանական անձինք, անհատ |հաջորդող ամսվա 5-ը  |

|ծառայության մարզային    |ձեռնարկատերերը             |                    |

|գործակալություն         |                           |                    |

|(տարածքային բաժին)      |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |

|Ով է ներկայացնում _________________________________ |       1-ԿՇ         |

|                           (անվանումը)              |     (ամսական)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |                    |

|___________________________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   Հանրապետության   |

|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   վիճակագրության   |

|                                    (փոստային դասիչ)|   պետական խորհրդի  |

|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|

|                                                    | թիվ 45-Ն որոշմամբ  |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|                    |

|                                                    |____________________|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|

|                                                    |      Չլրացնել      |

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                    |                    |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը    I_I_I_I_I  |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը I_I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ - ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200___թ. հունվար- ________ -ին

 

1. Սոցիալ - մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն

._________________________________________________________________________.

|          Անվանումը           | Տողի |   Չափի    |    Գործարկվել են      |

|                              |համարը|  միավորը  |_______________________|

|                              |      |           |տարե- |նախորդ   |1-ին  |

|                              |      |           |սկզբից|տարվա    |սյու- |

|                              |      |           |      |համապա-  |նակից`|

|                              |      |           |      |տասխան   |գյու- |

|                              |      |           |      |ժամանակա-|ղական |

|                              |      |           |      |շրջանում |վայրե-|

|                              |      |           |      |         |րում  |

|______________________________|______|___________|______|_________|______|

|               Ա              |   Բ  |     Գ     |   1  |     2   |   3  |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Բնակելի շենքեր և              |  100 |քառ. մ.    |      |         |      |

|հանրակացարաններ               |      |ընդհանուր  |      |         |      |

|                              |      |/օգտակար/  |      |         |      |

|                              |      |մակերես    |      |         |      |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Հանրակրթական հաստատություններ |  101 |աշակերտական|      |         |      |

|                              |      |տեղ        |      |         |      |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Նախադպրոցական հաստատություններ|  102 |տեղ        |      |         |      |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Հիվանդանոցներ                 |  103 |մահճակալ   |      |         |      |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Ամբուլատոր - պոլիկլինիկական   |  104 |հաճախումներ|      |         |      |

|հաստատություններ              |      |մեկ        |      |         |      |

|                              |      |հերթափոխում|      |         |      |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Մշակութային հաստատություններ  |  105 |տեղ        |      |         |      |

|______________________________|______|___________|______|_________|______|

|Այլ հաստատություններ          |      |           |      |         |      |

._________________________________________________________________________.

 

2. Կապալային աշխատանքներ

/փաստացի գներով` հազար դրամ/

._________________________________________________________________________.

|                 Անվանումը                   | Տողի |     Կատարվել են    |

|                                             |համարը|____________________|

|                                             |      |տարե-  |նախորդ տարվա|

|                                             |      |սկզբից |համապատասխան|

|                                             |      |       |ժամանակա    |

|                                             |      |       |շրջանում    |

|_____________________________________________|______|_______|____________|

|Կապալային աշխատանքներ` ընդամենը              |  200 |       |            |

|(201 տող + 203 տող)                          |      |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|այդ թվում`                                   |      |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|արտադրական նշանակության օբյեկտներ            |  201 |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|որոնցից`                                     |  202 |       |            |

|բնակչության պատվերով                         |      |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|ոչ արտադրական նշանակության օբյեկտներ         |  203 |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|որոնցից`                                     |  204 |       |            |

|բնակչության պատվերով                         |      |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|200 տողից` սեփական ուժերով                   |  205 |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|ներգրավված կազմակերպությունների կողմից       |  206 |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|200 տողից` կապիտալ վերանորոգման              |  207 |       |            |

|_____________________________________________|______|_______|____________|

|Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ընդամենը   |  208 |       |            |

._________________________________________________________________________.

 

3. Հիմնական պատվիրատու նախարարությունների և առևտրային կազմակերպությունների համար ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված կապալային աշխատանքների ծավալը

/փաստացի գներով` հազար դրամ/

.__________________________________________________________________.

| Պատվիրատու նախարարությունների և  |  Տողի  |Կատարվել են տարեսկզբից|

| առևտրային  կազմակերպությունների  | համարը |                      |

|             անվանումը            |        |                      |

|__________________________________|________|______________________|

|                                  |   300  |                      |

|__________________________________|________|______________________|

|                                  |   301  |                      |

|__________________________________|________|______________________|

|                                  |   302  |                      |

|__________________________________|________|______________________|

|                                  |   303  |                      |

|__________________________________|________|______________________|

|                                  |   304  |                      |

.__________________________________________________________________.

 

4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից ____________ մարդ

 

    Ղեկավար            _____________________     _______________________

                         (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

    Լրացնող            _____________________     ________________________

    (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

                       _____________________     «___»___________200__թ.

                       (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________@________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.11.2003
N 45-Ն
Որոշում