(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 17.08.12 թիվ 28-Ն որոշում)
i
603.0048.210104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 01 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2003 թվականի N 48-Ն
i
«ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 09-ի «Հաշվետվություն բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ձև թիվ 29-ԳՏ (ընթացիկ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 121-Ն որոշումը:
(որոշումը փոփ. 30.01.09 թիվ 07-Ն որոշում)
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 48-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Հնձվել են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» թիվ 001 տողում, լրացվում է հաշվետու ժամկետում, հատիկ ստանալու համար, փաստացի հնձված բոլոր տեսակի աշնանացան և գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունները, ներառյալ լրիվ հասունության շրջանում, հատիկի համար, հնձված եգիպտացորենը:
6. «Արտադրվել է հացահատիկ» թիվ 002 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում, կալսված բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերից և հատիկի համար հնձված եգիպտացորենից ստացված համախառն բերքը` սկզբնական մուտքագրման քաշով:
7. «Կարտոֆիլ» թիվ 003 տողում, լրացվում է, հաշվետու ժամանակահատվածում, կարտոֆիլի քանդված տարածությունից կուտակված համախառն բերքը:
8. «Բանջարեղեն» թիվ 004 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի (կաղամբ, վարունգ, լոլիկ, գլուխ սոխ, սխտոր, սմբուկ, պղպեղ, սեղանի գազար և այլ բանջարեղեն) վաղահաս և ուշահաս բանջարանոցային մշակաբույսերից հավաքված բերքը:
9. «Բոստան» թիվ 005 տողում, լրացվում է բոլոր տեսակի ձմերուկի և սեխի մշակաբույսերից, հաշվետու ժամանակահատվածում հավաքված բերքը: Այս տողում չի լրացվում անասնակերի համար ցանված բոստանային մշակաբույսերի բերքը:
10. «Ծխախոտ» թիվ 006 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված ծխախոտի կանաչ տերևները թելամետրերով համապատասխան գործակիցներով չոր ծխախոտի վերահաշվարկելուց հետո հավաքված բերքը: (Այսպես` Սամսուն 36 տեսակի ծխախոտի 1 թելամետր կանաչ զանգվածը չորացնելուց հետո կազմում է 100 գրամ չոր ծխախոտի զանգված, համապատասխանաբար Սամսուն 49 տեսակի ծխախոտը` 120 գրամ, Տրապիզոն տեսակի ծխախոտը` 150 գրամ և Օստրոլիստ տեսակի ծխախոտը` 170 գրամ չոր ծխախոտի զանգված):
11. «Խորդենի» թիվ 007 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված խորդենու կանաչ զանգվածի քաշը:
12. «Պտուղ և հատապտուղ «թիվ 008 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հավաքված բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների (ելակ, գետնամորի, մոշ և այլն) քանակը (անկախ հասունացման աստիճանից):
13. «Խաղող» թիվ 009 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր տեսակի վաղահաս և ուշահաս խաղողի հավաքված բերքը: Այս տողում հաշվի է առնվում նաև առանձին թփերից (թարմաներից) հավաքված խաղողի բերքը:
14. «Սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)» թիվ 010 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված սնկերի (ներառյալ անտառային սնկի) հավաքված բերքը:
15. «Ծաղիկ» թիվ 011 տողում լրացվում է բոլոր տեսակի աճեցված ծաղիկների քանակը:
16. «Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ տարվա բերքից» թիվ 012 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտհարքներից տվյալ տարում հնձված և կուտակված չոր խոտի քանակը: Այս տողում չի լրացվում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Կանաչ վիճակում անասուններին կերակրված խոտը այս տողում լրացվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
17. «Պատրաստվել է սենաժ» թիվ 013 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերի կանաչ զանգվածից համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածի քաշը:
18. «Պատրաստվել է խոտալյուր» թիվ 014 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից գործարանների կողմից խոտալյուրի արտադրված քանակությունը:
19. «Կուտակվել է ծղոտ» թիվ 015 տողում, լրացվում է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս տողում չի լրացվում: Այս տողում ցույց է տրվում նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտը:
20. «Ստացվել է պատրաստի սիլոս» թիվ 016 տողում, լրացվում է ցանովի և բնական խոտերից, սիլոսի համար ցանված մշակաբույսերից, արևածաղկի և եգիպտացորենի կանաչ զանգվածից, համապատասխան աշտարակներում և հորերում դրված կանաչ զանգվածը, 20 օր հետո կատարվող համապատասխան չափումների միջոցով:
21. «Արտադրվել է կերի արմատապտուղ» թիվ 017 տողում, լրացվում է հաշվետու ժամանակահատվածում անասնակերի համար արտադրված կերի ճակնդեղի (ներառյալ անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղը) քանակը:
22. «Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով» թիվ 018 տողում, լրացվում է արտադրված բոլոր տեսակի անասնակերերի քանակը` վերածած կերամիավորների հետևյալ գործակիցներով. (խոտ` 0,48, ծղոտ` 0,31, սիլոս` 0,21, սենաժ` 0,35, խտացրած կերեր` 1,0, կերի արմատապտուղ` 0,12):
23. «Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար» թիվ 019 տողում, լրացվում է տվյալ տարվա բերքի տակ նախորդ տարվա աշնանը ցանված աշնանացան ցորենի, տարեկանի և գարու` ինչպես հատիկի, այնպես էլ խոտի և կանաչ կերի համար ցանված տարածությունները:
24. «Որից` հատիկի համար» թիվ 020 տողում առանձնացվում է միայն հատիկի համար տվյալ տարվա բերքի տակ ցանված ցորենի, տարեկանի և գարու տարածությունները:
25. «Կատարվել է ցրտահերկ» թիվ 021 տողում, լրացվում է այն տարածությունը, որը վարել են նախորդ տարվա աշնանը` գարնանացան կատարելու նպատակով:
26. «Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ «թիվ 022 տողում ցույց է տրվում միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված ընդամենը բերքը:
27. «Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ» թիվ 024 տողով ցույց է տրվում դեկորատիվ նպատակների համար աճեցված ծառատեսակների տնկիների քանակը:
28. Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ` կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը: Սույն ցուցանիշը լրացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |Իրավաբանական անձինք, |մինչև հաշվետու |
|ծառայություն |հիմնարկները և |ժամանակաշրջանին |
|2. Ազգային վիճակագրական |անհատ ձեռնարկատերերը |հաջորդող ամսվա 5-ը |
|ծառայության մարզային | | |
|գործակալություն | | |
|(տարածքային բաժին) | | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 29-ԳՏ |
| (անվանումը) | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 7 նոյեմբերի 2003 թ.|
| | թիվ 48-Ն որոշմամբ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ, ԿԵՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ, ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԵՎ ՑՐՏԱՀԵՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Առ 1-ը _________________ 200__ թ.
(աճողական, տարվա սկզբից)
._________________________________________________________________________.
| Ցուցանիշների անվանումը | Տողի | Չափի |Քանակը|
| |համարը| միավորը | |
|_________________________________________________|______|_________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|_________________________________________________|______|_________|______|
|Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային | 001 | հա | |
|մշակաբույսեր, ընդամենը | | | |
|_________________________________________________|______|_________|______|
|Արտադրվել է` հացահատիկ | 002 | ցենտներ | |
|_________________________________________________|______|_________|______|
|կարտոֆիլ | 003 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|բանջարեղեն | 004 | ցենտներ | |
|_________________________________________________|______|_________|______|
|բոստան | 005 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|ծխախոտ | 006 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|խորդենի | 007 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|պտուղ և հատապտուղ | 008 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|խաղող | 009 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) | 010 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|ծաղիկ | 011 | հատ | |
|_________________________________________________|______|_________|______|
|Կուտակվել է ցանովի և բնական խոտ ընթացիկ | 012 | ցենտներ | |
|տարվա բերքից | | | |
|_________________________________________________|______|_________|______|
|Պատրաստվել է սենաժ | 013 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Պատրաստվել է խոտալյուր | 014 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Կուտակվել է ծղոտ | 015 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Ստացվել է պատրաստի սիլոս | 016 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Արտադրվել է կերի արմատապտուղ | 017 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Ընդամենը կուտակվել են կերեր, կերամիավորներով | 018 | -//- | |
|(լրացվում է վիճակագրության մարզային | | | |
|գործակալությունում) | | | |
|_________________________________________________|______|_________|______|
|Ցանվել է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար | 019 | հա | |
|_________________________________________________|______|_________|______|
|որից` հատիկի համար | 020 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Կատարվել է ցրտահերկ | 021 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Հավաքվել է վայրաճ պտուղներ և հատապտուղներ | 022 | ցենտներ | |
|_________________________________________________|______|_________|______|
|որից` հատապտուղներ | 023 | -//- | |
|_________________________________________________|______|_________|______|
|Աճեցվել է դեկորատիվ ծառատեսակների տնկիներ | 024 | հատ | |
._________________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________ մարդ
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)