(ուժը կորցրել է 13.12.02 թիվ 2002-Ն որոշում)
i
040.0023.100297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» փետրվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 1997 թ. թիվ 23
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ԱՊՀ ՌՀՄՀ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 06.09.01 թիվ 818 որոշում)
i
Հավելված
i
ՀՀ կառավարության 1997 թվականի
փետրվարի 10-ի N 23 որոշման
ԿԱԶՄ
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՊՀ ՌՀՄՀ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետ
(պատվիրակության ղեկավար)
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավարի տեղակալ)
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ռ. Դովլաթյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության պետական գնումների և հատուկ
ծրագրերի վարչության պետ
Գ. Չիլինգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
սովորական սպառազինությունների և
միջազգային անվտանգության վարչության
սովորական սպառազինությունների վերահսկման
բաժնի վարիչ
Կ. Մելիքյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետի տեղակալ
(պատվիրակության քարտուղար)
(հավելվածը խմբ. 20.05.98 թիվ 303, 06.09.01 թիվ 818 որոշումներ)