(ուժը կորցրել է 13.02.98 թիվ 85 որոշում)
i
040.0039.110397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«11» մարտի 1997 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 մարտի 1997 թ. թիվ 39
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 182 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» թիվ 182 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի թիվ 182 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 90 որոշումը:
 
Հաստատված է
ՀՀ կառավարության 1994 թվականի
ապրիլի 20-ի թիվ 182 որոշմամբ
 
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
 
-----------------------------------------------------------------
   «Փոքր» օբյեկտների       Տարածքի 1 քառ. մետրի նկատմամբ կիրառվող
   1 քառ.մ տարածքի              ուղղիչ գործակիցների չափերը  
արժեքը
-----------------------------------------------------------------
                           նվազագույն             առավելագույն   
-----------------------------------------------------------------
        1                      2                       3
-----------------------------------------------------------------
     50 ԱՄՆ-ի դոլար           1.0                     15.0
փոխարժեք
 
1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0.5 ուղղիչ գործակից:
2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար 0.7 ուղղիչ գործակից, ընդ որում, 2.1 մետրից պակաս բարձրություն ունեցող նկուղային և տեխնիկական հարկի տարածքները գնահատման ենթակա չեն:
3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:
 
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի
գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից
սահմանված կուրսով: