Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ «ԱՐԱԳԱԾ» ԱԿՈՒՄԲ» ՓԱԿ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ «ԱՐԱԳԱԾ» ԱԿՈՒՄԲ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը ...

05.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.05.2004  -ից մինչեւ   05.06.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 19.05.05 թիվ 619-Ա որոշում)

i

040.0693.220504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2004 թվականի N 693-Ա

 

i

«ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ «ԱՐԱԳԱԾ» ԱԿՈՒՄԲ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերության:

«Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է փոխանցման ակտին համապատասխան:

2. Սահմանել «Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 990.0 հազար դրամ, որը համապատասխանում է 990 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. «Լեռնագնացների «Արագած» ակումբ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Լեռնագնացների «Արագած» ակումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2004
N 693-Ա
Որոշում