Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ...

14.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2005  -ից մինչեւ   14.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 13.06.07 ՆԿ-105-Ա կարգադրություն)

i

031.0100.110505

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ         Հայաստանի Հանրապետության առևտրի  և  տնտեսական

                             զարգացման նախարար (համակարգող)

 

    Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ          Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                             նախարար

 

    Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      Հայաստանի Հանրապետության արդարադատության

                             նախարար

 

    Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության ֆինանսների և  

                             էկոնոմիկայի նախարար

 

    Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ         Հայաստանի Հանրապետության կառավարության

                             աշխատակազմի ղեկավար-նախարար

 

    Ավետ ԱԴՈՆՑ               Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                             արտաքին կապերի վարչության պետ:

 

2. Աշխատանքային խմբին կից ստեղծել Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարություն և նրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման, արտաքին գործերի, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների:

3. Աշխատանքային խմբին` մինչև 2005 թվականի հունիսի 10-ը ամփոփել և ներկայացնել Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի հայկական կողմից առաջարկությունների նախնական փաթեթը:

4. Սահմանել, որ`

- աշխատանքային խումբը գործելու է մինչև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի վերջնական ընդունումը.

- ըստ անհրաժեշտության` աշխատանքներում կարող են ներգրավվել այլ մասնագետներ պետական կառավարման համակարգի մարմիններից, ինչպես նաև միջազգային փորձագետներ.

- աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` աշխատանքային խմբին ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպական և այլ աջակցություն:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման և արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ լուծել աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրները:

7. Սահմանել, որ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի համաձայնեցման հետ կապված բանակցությունները վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և մյուս պետական մարմիններին` աշխատանքային խմբին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

 

11 մայիսի 2005 թվականի

ՆԿ-100-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
11.05.2005
N ՆԿ-100-Ա
Կարգադրություն