(ուժը կորցնելու է 01.07.13 թվականից` 12.12.12 թիվ 516-Ն որոշում)
i
600.0154.101105
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «10»         11           2005 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005428
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 հոկտեմբերի 2005 թվականի N 154-Ն
 
i
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար տարեկան վճարները`
ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում` 2000 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 2400 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում` 4750 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 5700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում` 5750 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 6900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 1-ից: