Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿ ...

31.10.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2006  -ից մինչեւ   31.10.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 30.10.2025 թիվ 1511-Ն որոշում)

i

040.0029.020206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2006 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի (գաղտնի):

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարին ճյուղային ու համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2006
N 29-Ն
Որոշում