(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.1191.170206
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «17»         02           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006045
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
14 դեկտեմբերի 2005 թվականի N 1191-Ն
 
i
«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` երեխաների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու և համապատասխան սանիտարական կանոններ սահմանելու նպատակով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները /կցվում է/:
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին` սահմանել հսկողություն «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների կատարման նկատմամբ:
 
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 14-ի
N 1191-Ն հրամանով
 
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ-N 2.III.4-7
 
1. Ընդհանուր դրույթներ
 
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են հագուստին (այսուհետև` արտադրանք) և դրանց պատրաստման համար օգտագործվող գործվածքներին և նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2. Սանիտարական կանոնների պահանջները տարածվում են.
. գործվածքային սպիտակեղենի, գործվածքային զգեստների, վերարկուների, կոստյումների, գուլպաների, գլխարկների, գլխաշորերի, շարֆերի տեսականու վրա,
. բնական հումքից պատրաստված արտադրանքի վրա, որը արտադրության ընթացքում ենթարկվում է մշակման (ներկման, ներծծման, իոնիզացնող ճառագայթման ազդեցության և այլն),
. քիմիական թելերից ու մանրաթելերից պատրաստված կաշվե և մորթե արտադրանքի վրա:
 
2. Հագուստի հիգիենիկ դասակարգումը
 
2.1. Արտադրանքի անվտանգության աստիճանը որոշվում է հիգիենիկ դասակարգմամբ, որտեղ հիմնական դասակարգող տարրերն են հանդիսանում մաշկի հետ հագուստի անմիջական շփման մակերեսը, հագուստ օգտագործողի տարիքը և հագուստի անընդհատ օգտագործման տևողությունը:
2.2. Ըստ հագուստի հետ մարմնի շփման մակերեսի և շփման աստիճանի, արտադրանքի համար սահմանվում է հետևյալ բալային համակարգը:
. Մեծ մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից սկսած և ավելի) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ`
1 բալ:
. Փոքր մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից պակաս) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ` 2 բալ:
. Մաշկի հետ անմիջական շփում չունեցող հագուստ` 3 բալ:
2.3. Ըստ երեխաների և մեծահասակների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բալային գնահատմամբ հագուստը բաժանվում է.
. Նորածինների համար` 0 բալ:
. Մինչև 3 տարեկան երեխաների համար` 1 բալ:
. 4 տարեկանից մինչև 7 տարեկան երեխաների համար` 2 բալ:
. 8 տարեկանից մինչև 12 տարեկան երեխաների համար` 3 բալ:
. 13 տարեկանից մինչև 15 տարեկան դեռահասների համար` 4 բալ:
. 16 տարեկան պատանիների, աղջիկների և մեծահասակների համար` 5 բալ:
2.4. Ըստ հագուստի անընդհատ օգտագործման հաճախականությունից և տևողությունից, բալային գնահատմամբ արտադրանքը բաժանվում է.
. Կանոնավոր օգտագործվող (ամեն օր 4 ժամ և ավելի) հագուստ` 1 բալ:
. Հազվադեպ օգտագործվող (շաբաթը 1-2 անգամ - 4 ժամից ոչ ավելի) հագուստ` 2 բալ:
2.5. Յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար, ըստ բալային համակարգի, անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշը (ԴՑ), որը սահմանում է երեխաների և մեծահասակների առողջության վրա արտադրանքի հնարավոր վտանգի աստիճանը և որոշվում է հետևյալ բանաձևով.
3
__
                                  \     
                                  /_ Բ  
                                  1     
                    ԴՑ = -----------------------, որտեղ
                            __        __
                            \         \   
                           (/_ Բmax - /_ Բmin)+1
__
\
/_Բ - դասակարգմանը համապատասխան` արտադրանքին տրված բալերի գումարը,
__
\
/_Բmax - դասակարգմանը համապատասխան` արտադրանքին տրված հնարավոր առավելագույն բալերի գումարը,
__
\
/_Բmin - դասակարգմանը համապատասխան` արտադրանքին տրված հնարավոր նվազագույն բալերի գումարը:
 
3. Երեխաների, դեռահասների, մեծահասակների հագուստին և մանկական
տակդիրներին ներկայացվող հիգիենիկ պահանջները
 
3.1. Ընդհանուր պահանջներ
 
3.1.1. Ըստ սույն սանիտարական կանոնների 2.5 կետով հաշվարկված դասակարգող ցուցանիշի (ԴՑ) արժեքի` արտադրանքը բաժանվում է 4 դասի.
I դաս - դասակարգման ցուցանիշը` 0,38-0,55,
II դաս - դասակարգման ցուցանիշը` 0,56-0,70,
III դաս - դասակարգման ցուցանիշը` 0,71-0,92,
IV դաս - դասակարգման ցուցանիշը` 0,93-1,25:
Արտադրանքի բաժանումը ըստ դասերի և դրանց միջոցով հագուստի օգտագործման եղանակը կապված երեխաների և մեծահասակների տարիքից ներկայացված են աղյուսակ 1-ում:
 
ՀԱԳՈՒՍՏԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԴԱՍԵՐԻ
 
Աղյուսակ 1
 
._________________________________________________________________________.
| Օգտագործողի |            Հագուստի I շերտը           | Հագուստի II շերտը |
|   տարիքը    |_______________________________________|___________________|
|             |Ամենօրյա           |Հազվադեպ           |Ամենօրյա |Հազվադեպ |
|             |օգտագործման        |օգտագործման        |օգտագործ-|օգտագործ-|
|             |հագուստ            |հագուստ            |ման      |ման      |
|             |                   |                   |հագուստ  |հագուստ  |
|             |___________________|___________________|___________________|
|             |Մաշկի հետ|Մաշկի հետ|Մաշկի հետ|Մաշկի հետ|  Մաշկի հետ շփման  |
|             |շփման    |շփման    |շփման    |շփման    |  մակերեսը 15%-ից  |
|             |մակերեսը |մակերեսը |մակերեսը |մակերեսը |      պակաս        |
|             |15%-ից   |15%-ից   |15%-ից   |15%-ից   |                   |
|             |ավելի    |պակաս    |ավելի    |պակաս    |                   |
|_____________|_________|_________|_________|_________|___________________|
|Նորածիններ   |I դաս    |I դաս    |I դաս    |I դաս    |I դաս    |I դաս    |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Մինչև  3     |I դաս    |I դաս    |I դաս    |I դաս    |I դաս    |II դաս   |
|տարեկան      |         |         |         |         |         |         |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|4-7 տարեկան  |I դաս    |II դաս   |II դաս   |III դաս  |II դաս   |III դաս  |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|8-12 տարեկան |II դաս   |III դաս  |III դաս  |III դաս  |III դաս  |III դաս  |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|13-15        |III դաս  |III դաս  |III դաս  |IV դաս   |III դաս  |IV դաս   |
|տարեկան      |         |         |         |         |         |         |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|16 տարեկանից |III դաս  |IV դաս   |IV դաս   |IV դաս   |IV դաս   |IV դաս   |
|բարձր և      |         |         |         |         |         |         |
|մեծահասակներ |         |         |         |         |         |         |
._________________________________________________________________________.
._____________. ._________________________.
| Օգտագործողի | |    Հագուստի III շերտը   |
|   տարիքը    | |_________________________|
|             | |Ամենօրյա    |Հազվադեպ    |
|             | |օգտագործման |օգտագործման |
|             | |հագուստ     |հագուստ     |
|             | |_________________________|
|             | |     Մաշկի հետ շփման     |
|             | |     մակերեսը 15%-ից     |
|             | |         պակաս           |
|_____________| |_________________________|
|Նորածիններ   | |II դաս      |III դաս     |
|_____________| |____________|____________|
|Մինչև  3     | |II դաս      |III դաս     |
|տարեկան      | |            |            |
|_____________| |____________|____________|
|4-7 տարեկան  | |III դաս     |III դաս     |
|_____________| |____________|____________|
|8-12 տարեկան | |III դաս     |IV դաս      |
|_____________| |____________|____________|
|13-15        | |IV դաս      |IV դաս      |
|տարեկան      | |            |            |
|_____________| |____________|____________|
|16 տարեկանից | |IV դաս      |IV դաս      |
|բարձր և      | |            |            |
|մեծահասակներ | |            |            |
._____________. ._________________________.
 
3.1.2. Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստը, ինչպես նաև մանկական տակդիրները, կախված դասից զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված հիգիենիկ պահանջներին:
 
3.2. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
 
Արտադրանքի զգայորոշման ցուցանիշները, կախված նրա դասից, պետք է համապատասխանեն աղյուսակ 2-ի պահանջներին:
 
Աղյուսակ 2
 
._________________________________________________________________________.
|   Դասերը    |Մոդելային ջրային   |Հոտի բնութագիրը |   Հոտի արտահայտվելը  |
|             |միջավայրի հոտի     |                |                      |
|             |ուժգնությունը,     |                |                      |
|             |արտահայտված բալերով|                |                      |
|_____________|___________________|________________|______________________|
|I-II         |1 բալից ոչ ավելի   | Շատ թույլ      |Հոտը սովորաբար չի     |
|             |(0-1)              |                |զգացվում, փորձառու    |
|             |                   |                |հետազոտողի կողմից չի  |
|             |                   |                |հայտնաբերվում         |
|_____________|___________________|________________|______________________|
|III-IV       |2 բալից ոչ ավելի   | Թույլ          |Հոտը հայտնաբերվում է  |
|             |(0-2)              |                |ոչ փորձառու հետազոտողի|
|             |                   |                |կողմից, եթե նրա       |
|             |                   |                |ուշադրությունը        |
|             |                   |                |հրավիրվի դրա վրա      |
._________________________________________________________________________.
 
3.3.-3.7 (3.3-3.7 կետերն ուժը կորցրել են 03.07.14 թիվ 47-Ն հրաման)
 
i
Հավելված 1
 
Երեխաների տարիքից կախված մարմնի տարբեր մասերի մակերեսը (%)
 
._______.                            ._______.
|  15   |                            | 13,5  |
| .___. |                            | .___. |
| | 5 | |                            | |4,5| |
| .___. |                            | .___. |
|       |                            |       |
._______.                            ._______.
| 1 |                                | 1 |
|   |                                |   |
.___________________________.        .___________________________.
(2)|3,5|3,5|    8+8    |3,5|3,5|(2)  (2)|3,5|3,5|    8+8    |3,5|3,5|(2)
._______|           |_______.        ._______|           |_______.
|           |                        |           |
|___________|                        |___________|
|    9+8    |                        |    9+8    |
|           |                        |           |
|           |                        |           |
|___________|                        |___________|
|  6 | |  6 |                        | 6,5| | 6,5|
|    | |    |                        |    | |    |
|____| |____|                        |____| |____|
|  6 | |  6 |                        | 6,5| | 6,5|
|    | |    |                        |    | |    |
.______| |______.                    .______| |______.
|   2  | |   2  |                    |   2  | |   2  |
.______. .______.                    .______. .______.
           Մինչև  2 տարեկան                       3-6 տարեկան
 
._______.
|  14   |
| .___. |
| |3,5| |
| .___. |
|       |
._______.
|1,5|
|   |
.___________________________.
(2)|3,5|3,5|    8+8    |3,5|3,5|(2)
._______|           |_______.
|           |
|___________|
|    9+8    |
|           |
|           |
|___________|
|  7 | |  7 |
|    | |    |
|____| |____|
|  7 | |  7 |
|    | |    |
.______| |______.
|   2  | |   2  |
.______. .______.
6 տարեկանից բարձր