(չեղյալ է ճանաչվել 24.07.06 ՆԿ-156-Ա կարգադրություն)
i
031.0154.190706
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2006 թվականի հուլիսի 21-ից 22-ը ներառյալ աշխատանքային այցով Մոսկվա մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Ռոբերտ Քոչարյան Հայաստանի Հանրապետության նախագահ
Արմեն Սմբատյան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական
Վիկտոր Սողոմոնյան Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի
քարտուղար
Ֆադեյ Չարչօղլյան Հայաստանի Հանրապետության նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ
(հուլիսի 17-ից 22-ը)
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
առաջին բաժնի պետ
Գուրգեն Արսենյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության առաջին բաժնի պետի
տեղակալ
Արարատ Սամսոնյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արամ Շագիդանով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից (հուլիսի
17-ից 22-ը)
Կարեն Մկրտչյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Մարտին Շահբազյան Հայաստանի Հանրապետության նախագահի
լուսանկարիչ
Լիլիթ Սեդրակյան Հանրային հեռուստատեսության թղթակից
Արման Ղարիբյան Հանրային հեռուստատեսության օպերատոր
Ազնիվ Կարապետյան «Արմենիա' հեռուստաընկերության թղթակից
Արթուր Հունանյան «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
Արտյոմ Երկանյան «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Գևորգ Աղաբալյան «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Հրայր Զորյան «Արմենպրես» լրատվական գործակալության
տնօրեն:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին: Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2006 թվականի հուլիսի 21-ին կազմակերպել Երևան-Մոսկվա, հուլիսի 22-ին` Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:
2006թ. հուլիսի 19
ՆԿ-154-Ա